Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 16.04.2024, 13:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Любовь: i love you

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
группа-пении кошек

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 15 » Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
23:19
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը


LADYNEWS.am-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով…INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է հանտապետության լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ' սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բճշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Հակոբյանից:

Սեռական աններդաշնակություն ասվածը դարձել է այն «ունիվերսալ արդարացումը», որը կիրառվում է զույգերի ունեցած սեքսուալ խնդիրները բնորոշելու նպատակով:

«Սեռական աններդաշնակությունն առաջանում է ամուսնական զույգերի մոտ՝ իրական խոչընդոտ դառնալով նրանց հետագա սեռական կյանքին: Դա մեծ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով. ամենատարածվածներից մեկը կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակությունն է, այն պայմանավորված է տղամարդու կամ կնոջ սեռական կոնստիտուցիայի տիպերի տարբերությամբ, այն է՝ ամուսինը ունի ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիա, կինը՝ թույլ: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ պահանջմունքներին, երբ տարբերվում են տղամարդու եւ կնոջ սեռական պահանջմունքները՝ առաջացնելով սեռական աններդաշնակություն: Սեռական աններդաշնակություն կարող է առաջնալ նաեւ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակների տարբերությամբ, այսինքն՝ ամուսնու համար հաճելի է գուրգուրանքների մի շրջանակ, կնոջ համար մի այլ՝ ավելի սահմանափակ շրջանակ»,-պարզաբանեց սեքսապաթոլոգը:

Մասնագետի խոսքով՝սեռական աններդաշնակության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ամուսինների բնավորությունների տարբերությունները. «Սա կարող է վերաբերել սոցիոգեն եւ փսիխոգեն գործոնների միջոցով առաջացած սեքսուալ խանգարումների ոլորտին, երբ կտրականապես տարբերվում են զույգերի մտածողությունները, աշխարհհայացքը եւ մոտեցումները այս կամ այն խնդրին»:

Սեւադա Հակոբյանին երկայացմամբ՝ կանացի գործոններից սեռական աններդաշնակությանը մեծապես նպաստում է եւ պատճառ հանդիսանում կուսական ամուսնությունը. «Երբ կինը երկար ժամանակ մնում է կույս, սեռական կյանքը չի ստացվում: Կնոջ մոտ առաջանում է կոիտոֆոբիա՝ վախ սեռական հարաբերությունից, ինչպես նաև վագինիզմ՝ հեշտոցամկանների կծկումը, որն անհնար է դարձնում սեռական կյանքը: Այս պարագայում ամուսնու մոտ երկրորդային ճանապարհով հնարավոր է՝ առաջանան սեքսուալ խանգարումներ՝ պայմանավորված դեզինֆորմացիայով. տղամարդը, չիմանալով, որ նման խնդիրներ կան, սկսում է իրեն վերագրել այդ ոչ բավարար «տղամարդկայնությունը» եւ արդեն տղամարդու մոտ է առաջանում սեքսուալ դիսֆունկցիա»:

Մասնագետի խոսքով՝ իրենց շատ են դիմում նաեւ տղամարդիկ, ովքեր ունենում են էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքումներ. «Սա եւս նպաստում է սեռական աններդաշնակության, երբ տղամարդը չի կարողանում «ղեկավարել» սերմնաժայթքումը, մինչեւ կնոջը հոգեսեքսուալ բավարարում պատճառելը»:

Սեւադա Հակոբյանը անդրադարձավ նաեւ ինտիմ հիգիենայի ճիշտ պահպանմանը՝ նշելով, որ սա եւս կարող է խնդրի առաջացման պատճառ հանդիսանալ. «Նման դեպքերում առաջանում է սեքսուալ ավերսիա, այսինքն՝ կինն սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, իսկ պատճառն էլ այնքան պարզ է՝ ամուսնու մոտ ինտիմ հիգինեայի որեւէ մասնիկի ոչ ճիշտ պահպանումը»:

Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ եթե զույգերը համարձակություն ունենան դիմելու մասնագետի, ապա այս բոլոր խնդիրներն էլ կարելի է բուժել, որից հետո իդեալականապես վերականգնվում է զույգի ներդաշնակությունը: Ամփոփելով թեման՝ Սեւադա Հակոբյանը նշեց՝ զույգերը պետք է իմանան՝ ցանկացած խնդիր իր լուծումն ունի: Ի վերջո, խորհուրդ տվեց ամուսնանալ սիրելով՝ անպայման ստեղծելով մարդկային ճիշտ փոխհարաբերություններ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Категория: 18+ | Просмотров: 472 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024