Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 09:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

Տորթ «Ամառային»

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Խորհուրդներ ամուսնացած կանանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

[Անիմացիա]
Вы можете так

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 4 » Սեռական առողջություն. Հարցեր սեքսոլոգին տղամարդանցից
08:07
Սեռական առողջություն. Հարցեր սեքսոլոգին տղամարդանցից
Սեռական առողջություն. Հարցեր սեքսոլոգին տղամարդանցից

Ես 23 տարեկան երիտասարդ եմ և ունեմ արտահայտված սեռական ցանկություն: Իմ խնդիրը հետևյալն է.մեր աղջիկների հետ սեռական հարաբերություն ունենալու համար նրանց կողմից անմիջապես դրվում էերկարատև հարաբերություն կառուցելու պահանջ, որն անպայման պետք է ավարտվի ամուսնությամբ: Մինչդեռ ես չեմ ուզում ամուսնանալ. ինձ ընդամենը կարճատև շփում և սեռական մերձեցում է հարկավորինձ դուր եկած աղջկա հետ: Ես չեմ ուզում խաբել աղջկան և խոստանալ, որ մեր կապը հարատև կլինի,բայց անկեղծ լինելու դեպքում էլ գրեթե միշտ մերժում եմ ստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս վարվեմ։

Հարգելի՛ ընթերցող, քո անկեղծությունն ու ազնվությունը միանշանակ ողջունելի են: Կարծում եմ, որ այս խնդիրը լայն տարածում ունի մեր իրականության մեջ, և դու միակը չես, որ բախվում ես դրա հետ: Երկարատև հարաբերություն կառուցելու ցանկությունը բնորոշ է կանանց հոգեսեքսուալությանը, քանի որ կանայք շատ հաճախ սեռական մերձեցում ունենալու համար պետք է համոզված լինեն, որ մերձեցումից հետո տղամարդը չի կորցնի հետաքրքրությունն իր նկատմամբ: Այդ պատճառով սիրո զգացմունքի առկայությունն աղջկա համարերաշխիք է, որ սեռական կապը չի լինի առաջինը և վերջինը: Նման հոգեսեքսուալ կերտվածքով աղջիկները միանգամյա սեռական կապից կորցնում են իրենց ինքնագնահատականը և հայտնվում խոր հուսահատության գրկում: Սակայն պետք է նշեմ, որ ոչ բոլոր աղջիկներն ու կանայք են երկարատև հարաբերություն փնտրում և սեռական հետաքրքրասիրությունը նրանց նույնչափ բնորոշ է, որքան որ տղաներին. պարզապես հարկավոր է հանդիպել նման աղջիկների և անկեղծ զրուցել միմյանց սեռական մոտիվացիաների մասին:

Ես 27 տարեկան եմ և երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել. պարզապես որոշել եմ, որ իմառաջին կինը պետք է լինի իմ սիրած էակը, որի հետ ես ընտանիք կկազմեմ: Ի՞նչ եք կարծում, այդհանգամանքը կարող է ազդել իմ սեռական կյանքի վրա,-փոխանցում է cosmo.am-ը:

Քո որոշումը՝ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալ ապագա կնոջդ հետ ունի իր դրական ևբացասական կողմերը: Սկզբում նշեմ բացասականը. առողջական տեսանկյունից 27 տարեկանում դեռևսսեռական կապ չունենալը կարող է ազդել քո հոգեսեռական վիճակի վրա` բերելով անվստահության,թերարժեքության, ինքնագնահատականի իջեցման, կանանց հանդեպ վախի զգացումի առաջացման: Եթե դուունես նաև ֆիզիոլոգիական նախատրամադրող գործոններ, ապա հոգեսեռական այս վիճակը կարող է պատճառդառնալ սեռական խնդիրների առաջացման: Քո որոշման դրական կողմն այն է, որ ամեն ինչ հարթ ընթանալուդեպքում կունենաս հոգեսեռական խոր բավարարման հասնելու հնարավորություն և կձևավորես ամուր, մտերիմհարաբերություններ:

Խորհուրդ կտամ նախքան քո առաջին սեռական մերձեցումն ունենալը դիմել բժիշկ-սեքսոլոգի: Բժիշկը քեզ կտամի շարք գործնական խորհուրդներ, որոնց հետևելով` կխուսափես հնարավոր ֆիասկոներից:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Категория: 18+ | Просмотров: 747 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024