Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 01:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Կնոջ սեքսուալության սահմանները

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Поиск

Главная » 2012 » Հունիս » 17 » Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ
17:20
Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ և ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողություններր երևան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխայի ծլիկը կամ արական օրգանը շոշափելիս, նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մոտ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք, հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում են ձեռնաշարժությամբ, իսկ ավելի ուշ՝ խաղում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում հնարավորություն ունեն նայելու և շոշափելու միմյանց սեռական օրգանները։
Սեռական հասունացման տարիքում դիտվում է սեռական ցանկության զգալի աճ։ Սա պայմանավորված է մի կողմից սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ, մյուս կողմից՝ սեռական գեղձերի ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ, որր խթանում է ուղեղային այդ կենտրոնները։
Պուբերտատից հետո երկու սեռերի մոտ սեռական զարգացումը րնթանում է տարբեր կերպ։ Տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը մնում է իր բարձունքին մոտավորապես 20 տարի շարունակ և այնուհետև սկսում է դանդաղ նվազել։ Սեռապես առողջ հասուն տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ, հեշտությամբ գրգռվում է և զուգընկերուհու բացակայության դեպքում զբաղվում է ձեռնաշարժությամբ՝ երևակայելով սեռական տեսարաններ, օրվա մեջ մի քանի անգամից մինչև շաբաթվա կամ ամսվա մեջ մի քանի անգամ։ Եթե նա զրկված է այս հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն։ Եթե տղամարդու սեռական զարգացումր րնթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտահայտվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին։
Տղամարդու սեռական հակման ուժգնությունը աստիճանաբար նվազում է երիտասարդության տարիներից հետո։ Միջին տարիքում նա թեև պահպանում է սեռական ցանկությունը, բայց կարող է վերապրել սեռական ձեռնպահությունը համեմատաբար հանգիստ, առանց ֆրուստրացիայի։ Սակայն որոշակի պայմաններում նրա սեռական ցանկությունը կարող է տատանվել՝ գրանցելով աճի և նվազման ժամանակավոր հատվածներ։
Կանայք նույնպես ունենում են լիբխտյի աճ պուբերտատի րնթացքում։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է։ Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են ձեռնպահ մնում սեռական ինքնադրսևորումից, քան տղաներր։ Այդ պատճառով պուբերտատային ձեռնաշարժության բացակայությունը աղջիկների մոտ չունի սեռական արգելակման այն կլինիկական նշանակությունը, ինչ՝ տղաների մոտ։ Կանանց սեռական հակումր չի նվազում երիտասարդ տարիներից հետո, րնդհակառակը, դանդաղորեն աճում է և հասնում իր գագաթնակետին մոտավորապես 40 տարեկան հասակում։ Դրանից հետո սեռական ցանկության փոփոխությունը ենթակա է անհատական տատանումների։
Կյանքի րնթացքում առողջ անհատը սեռական ցանկություն է ունենում թե ինքնաբուխ կերպով, թե զուգընկերոջ կողմից գրգռվելով։ Երբ սեռական հակումը ուժեղ է, ցանկության վերապրումները և սեռական գրգռումը ի հայտ են գալիս լայն շրջանի գրգիռների ազդեցությամբ։ Իսկ երբ հակման ուժգնությունր նվազում է, գրգիռների շրջանակը, որ կարող է հարուցել սեռական քաղց, նեղանում է, և արդյունքում ավելի ուժգին հոգեկան և ֆիզիկական գրգիռներ են պահանջվում սեռական պատասխան առաջացնելու։
Բացի տարիքից կան ուրիշ գործոններ ևս, որոնք ազդում են սեռական հակման ուժգնության վրա։ Տրամադրությունը, ընդհանուր ֆիզիկական առողջությունը սեռական վարքի որոշիչներից են։ Երկու սեռերն էլ վերապրում են սեռական ցանկության բարձրացում, երբ սիրահարված են, և հակառակը՝ սեռական ցանկությունը նվազում է, երբ առկա է հոգեկան լարվածություն։
Սեռական ցանկության ուժգնությանր բնորոշ են որոշակի ֆիզիոլոգիական տատանումներ։ Կինզիի կարծիքով կանանց սեռական ցանկության աճ է դիտվում նախադաշտանային փուլում (52%), այլ հետազոտություններ վկայում են, որ ցանկությունը ամենաուժեղն է արտահայտված անմիջապես դաշտանից հետո կամ էլ հենց դաշտանի ժամանակ։ Մաստերսի և Ջոնսոնի կարծիքով, սեռական ցանկության տատանումները կանանց մոտ ենթակա չեն դաշտանային ֆունկցիային և հետևաբար հորմոնալ ֆոնի տատանմանը, այլ պայմանավորված են հոգեբանական գործոններով։ Դաշտանադադարից հետո սեռական ցանկությունր որոշ կանանց մոտ մնում է նույնը, իսկ ավելի հաճախ դիտվում է ցանկության բարձրացում։
Տղամարդկանց սեռական ցանկության ֆիզիոլոգիական տատանումներր պայմանավորված են երկու ֆենոմենով՝ Տարխանովի և Բերվի։ Առաջինը պայմանավորված է սերմնատար ծորաններում և սերմնաբշտերում սերմնահեղուկի կուտակման շնորհիվ այդ ռեզերվուարների պատերում գտնվող ռեցեպտորների մեխանիկական գրգռումով։ Այլ խոսքերով ասած, հենց որ տեղի է ունենում սերմնահեղուկի կուտակում, բարձրանում է սեռական լարվածության մակարդակը, և առաջանում է սեռական ցանկություն։
Սերմնաժայթքումից հետո կուտակված սերմնահեղուկի գործադրած ճնշումը թուլանում է և դիտվում է սեռական ցանկության նվազում։ Առաջին անգամ այս երևույթը նկարագրվել է Տարխանովի կողմից՝ գորտերի վրա կատարած փորձերի արդյունքում։ Ի տարբերություն գորտերի, մարդու մոտ չի դիտվում ուղիղ համեմատական կապ՝ կուտակված սերմնահեղուկի քանակության և սեռական ցանկության ուժգնության միջև։ Աա պայմանավորված է մեկ այլ՝ Բելովի ֆենոմենով։ Դրա հիմքում րնկած է պրոստատովեզիկուլյար փոխազդեցությունը։ Ինչպես հայտնի է, շագանակագեղձը համարվում է մկանագեղձային օրգան` արտաքին սեկրետոր գործունեությամբ։ Սակայն, Բելովի փորձերր ցույց տվեցին, որ սեռական ձեռնպահության ժամանակ այն վեր է ածվում ֆակուլտատիվ ներքին սեկրետոր գեղձի։ Նրանում արտադրված նյութերը, ելք չգտնելով դեպի արտաքին աշխարհ՝ ներծծվում են արյան մեջ և արգելակում ամորձիների սեկրետոր գործունեությունը, որի հետևանքով իջնում է տեստոստերոնի մակարդակը և սեռական ցանկությունր։ Սեռական ակտիվ գործունեության ժամանակ այս նյութերի արտազատումը իջեցնում է շագանակագեղձի արգելակող ազդեցությունը ամորձիների վրա, և տեղի է ունենում հակառակ էֆեկտ։ Ամորձիների ակտիվացմամբ ավելանում է անդրոգենների քանակությունը և խթանվում է շագանակագեղձի ակտիվությունը։ Անդրոգենների բացակայության դեպքում շագանակագեղձը աստիճանաբար ենթարկվում է ատրոֆիայի։
Սեռական կյանքի սովորական ռիթմի խախտման դեպքում, հատկապես նրա կտրուկ ընդհատման ժամանակ, սկզբում գործում է Տարխանովի ֆենոմենը՝ սեքսուալ-էրոտիկ հիշողություններր օրեցօր ավելի վառ երանգ են ձեռք բերում, սեռական ցանկություն է առաջանում ամենաչնչին առիթի դեպքում, հաճախանում են սպոնտան էրեկցիաները, գիշերային երազախաբությունները։ Վերջիններս, սակայն, միայն մասամբ են վերացնում սեռական ձեռնպահության առաջացրած տհաճ զգացողությունները։ Աստիճանաբար սեռական երևակայությունները դառնում են հազվադեպ, կորցնում են իրենց նախնական գունավորումը, նվազում է սպոնտան էրեկցիաների, գիշերային երազախաբությունների հաճախականությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գործի է դրվել Բելովի ֆենոմենը, որն ունի հարմարողական նշանակություն։ Ցածր սեռական ակտիվությունից բարձրի անցումը նույնպես ապահովվում է Բելովի ֆենոմենով, բայց՝ հակառակ ուղղությամբ։ Սովորաբար սրա համար պահանջվում է որոշակի ժամանակ։ Այդ պատճառով երկարատև գործուղումից վերադարձած ամուսնու սեռական ցածր ակտիվությունը որոշ կանանց կողմից հանիրավի է մեկնաբանվում` իբրև ամուսնական անհավատարմության նշան։
Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ։ Պետք չէ շփոթել այս երկու բոլորովին տարբեր սեքսուալ դրսևորումներր։ Սեռական կողմնորոշումր՝ սեքսուալ օրիենտացիան, կարող է հանդես գալ հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ և բիսեքսուալ տարբերակներով, և յուրաքանչյուր դեպքում սեռական ցանկությունը ինքնուրույն դրսևորում է՝ իր ձևավորման, զարգացման օրինաչափություններով և խանգարման տարբերակներով։ Սեռական ցանկությունը պետք չէ շփոթել նաև սեռական նախընտրության հետ։ Սեռական նախրնտրությունր սեռական ցանկության բավարարման ձևն է։ Դրա խանգարումներր պարաֆիլիաներն են։

Նյութի աղբյուր` doctors.am

Просмотров: 4512 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024