Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 18:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Շիկահերների դարաշրջանն անցել է

Կանայք սեքսում առավել ռիսկային են

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Поиск

Главная » 2013 » Март » 24 » Սեռական կյանքի հիգիենա 18+
21:57
Սեռական կյանքի հիգիենա 18+
Սեռական կյանքի հիգիենայի և էսթետիկայի սկզբունքների պահպանումը վիթխարի նշանակություն ունի։ Այդ առումով ամեն տեսակ շեղումները կարող են չափազանց արգելակող ազդեցություն գործել սեռական կյանքի վրա, հանգեցնելով ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություն չցանկանալուն, այլև որոշ սեռական խանգարումների։

Չափազանց կարևոր է հետևել ամբողջ մարմնի և հատկապես սեռական օրգանների մաքրությանը։

 Անմաքրասեր զուգընկերոջից ստացած տհաճ զգացողությունը կարող է դառնալ ուժեղ արգելակ, խոչընդոտելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը։ Կեղտոտ ականջները, կամ ոտքերի տհաճ հոտը կարող են անգամ սեռական զզվանք առաջացնել զուգընկերոջ նկատմամբ։ Հատուկ ուշադրություն է պահանջում բերանի խոռոչի հիգիենան։ Փտած ատամները, կոկորդի կամ վերին շնչառական ուղիների չբուժված խրոնիկական բորբոքային վիճակները պատճառ են դառնում բերանից տհաճ հոտ գալուն, որը սեռական խախտում է առաջացնում զուգընկերոջ մոտ։

Հագուստի և իրեն պահելու շարժուձևերի նրբագեղությունը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի սեռական կյանքի համար։ Ինքնին հասկանալի է, որ ամուսնական կյանքում անհրաժեշտ է միշտ մաքուր հագնվել, կոկիկ տեսք ունենալ։ Այս ամենին հարկավոր է վերաբերվել որպես յուրատեսակ ամուսնական պարտականության։ Դա հատկապես կարևոր է կնոջ համար։ Եթե կինը չի հետևում իրեն, եթե ամուսինը նրան ամեն օր տեսնում է չսանրված, կեղտոտ խալաթով, անհրապույր ու հատկապես կեղտոտ ներքնազգեստով, ապա վաղ թե ուշ այդպիսի պատկերը նրա մեջ կառաջացնի բողոք և դրան զուգահեռ հետաքրքրություն այն կանանց նկատմամբ, որոնց նա տեսնում է միշտ գեղեցիկ սանրված և խնամքով հագնված։ Ի դեպ, տղամարդը ևս պիտի հետևի իրեն։ Այս չգրված օրենքներին չհետևելը իջեցնում է ամուսնական համատեղ կյանքի կուլտուրան և կարող է արմատավորվել ամուսնու և կնոջ բազմաթիվ կոնֆլիկտների հիմքում, թեև նրանք ոչ միշտ են դա հասկանում։

Գործ ունենալով զուգընկերոջ հետ, հարկավոր է միշտ հոգ տանել այնպիսի տեսք ունենալու մասին, որ, ասես, ձգտում ես նորից նվաճել նրա սերը։ Բացի այդ, դա չափազանց օգտակար է ինչպես փոխադարձ զգացմունքների ամրապնդման, այնպես էլ ամուսնական համատեղ կյանքի նոր կողմերի՝ բերկրանք պատճառող հայտ-նագործության համար։ Հարկավոր է այնպես վարվել, ինչպես և ամուսնանալուց առաջ, երբ երկուսն էլ՝ թե՛ փեսացուն, և թե՛ հարսնացուն, ձգտում էին իրենց ցույց տալ լավագույն կողմով։ Այդպիսի վարքագիծ պետք է պահպանեն ամուսինները իրենց ամբողջ համատեղ կյանքի ընթացքում։

Սեծ սխալ են թույլ տալիս ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ենթադրելով, թե ամուսնությունը գրանցելուց հետո կարող են այլևս չձգտել զուգընկերոջ լավ վերաբերմունքին, քանի որ նա, առանց այդ էլ, ոչ մի տեղ չի կորչի, իսկ սիրել՝ պարզապես պարտավոր է։ Ապավինելով հենց այդ սխալ համոզմունքին, մի ժամանակ վայելչագեղ ու գեղեցիկ շատ փեսացուներ շուտով վեր են ածվում սովորական ու փնթի ամուսինների։ Նույնը վերաբերում է նաև կանանց։ Փոխադարձ անբարյացկամությունը կամ անգամ թշնամությունը շատ հաճախ առաջանում է հենց այդ, թվում է, թե ոչ մի նշանակություն չունեցող բաներն անտեսելու հետևանքով։

Իսկ ինչ վերաբերում է հղիության շրջանում սեռական հարաբերություն ունենալուն, ապա այստեղ գոյություն ունեն որոշակի կանոններ, կինը պետք է սեռական հարաբերությունից խուսափի հղիության առաջին շաբաթներում և անպայման՝ ծննդաբերությունից 6 շաբաթ առաջ։ Սնացած ժամանակ հղի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալը ոչ մեղք է, ոչ վնասակար, ոչ էլ կեղտոտություն։ Միայն պետք է խուսափել կնոջ փորի վրա ավելորդ ճնշում գործադրելուց։ Այդ շրջանում ամուսինը պետք է կնոջ հետ լինի ավելի քնքուշ, ըստ ամենայնի նրան հավաստելով իր սերը։ Այդպիսի վերաբերմունքը ամրապնդում է ամուսինների կապը և ուժեղացնում նրանց փոխադարձ զգացմունքները։

Ծննդաբերությունից հետո վեց շաբաթ սեռական հարաբերությունները հակացուցական են. այդ ժամանակ կնոջ սեռական օրգանները գտնվում են խիստ փոփոխված վիճակում, չափից ավելի են ընկալունակ վարակների նկատմամբ, քանի որ հյուսվածքների և արյան մնացուկներում եդած հիվանդահարույց մանրէները առանձնապես արագ են բազմանում։

Աղբյուրը՝armfashion.ru
Просмотров: 1120 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024