Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 10:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Կանացիության ֆենոմենը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Поиск

Главная » 2012 » Մայիսի » 29 » Սեռական կյանքը հղիության ընթացքում
18:43
Սեռական կյանքը հղիության ընթացքում
sex7

Շատերին թվում է, թե հղի կանայք պետք է զերծ մնան սեռական կյանքից. մի կողմից դա վտանգավոր է` վիժման վտանգի առաջացման առումով, մյուս կողմից` կարծես թե հղի կնոջ կերպարը այնքան էլ չի զուգակցվում սեռական կյանքի հետ: Սակայն հղիությունը ոչ մի դեպքում չի կարող հակացուցում լինել սեռական կյանքի համար, թերևս խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ հղիության վերջին մեկ ամսվա ընթացքում: 

Փորձենք հասկանալ, թե ինչու հղի կանայք կարող են հանգիստ ապրել սեռական կյանքով: Ինչպես գիտեք, հղիությունը ընթանում է արգանդի մեջ, որը փոքր կոնքի խոռոչում ամուր կապերով տեղադրված, հաստ մկանային պատերով սեռական օրգան է և հուսալիորեն պահպանում է զարգացող պտղին արտաքին վտանգավոր ազդակներից: Սեռական հարաբերության ժամանակ մասնակցում է միայն կնոջ հեշտոցը, որը երկար մկանային խողովակ է և միայն իր վերին հատվածով է հարևան արգանդի վզիկին: Վերջինս արգանդի այն փոքրիկ մասն է, որը ներհրված է հեշտոցի մեջ և ապահովում է սերմնահեղուկի մուտքը դեպի արգանդի խոռոչ, որտեղ էլ հենց հետագայում զարգանում է պտուղը: 

Սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ներհրումները հեշտոցային խողովակում կարող են տարբեր խորության լինել, որից կախված է` կհասնի առնանդամի գլխիկը արգանդի վզիկին, թե` ոչ: Եթե այդ ներհրումները խորը չեն, ապա արգանդի վզիկը մնում է միանգամայն ինտակտ: Եթե անգամ ներհրումները խորն են, արգանդի վզիկը իր շարժունության շնորհիվ կարող է այնպիսի դիրք գրավել, որ առնանդամի յուրաքանչյուր հերթական հարված նրան չդիպչի: Եթե անգամ առնանդամի որոշակի հարվածներ այնուամենայնիվ դիպչում են վզիկին, ապա դա միանգամայն անվնաս է արգանդի ներսում զարգացող պտղի համար, քանի որ պտուղը այնպիսի ամուր կապերով է ամրացած արգանդի հաստ պատերին, որ թեթևակի շարժումները որևէ վտանգ ներկայացնել չեն կարող: 

Երբ կինը սեռական հարաբերության ընթացքում գրգռվում է, նրա հեշտոցը չափերով մեծանում և դառնում է առաձգական, հեշտոցի արտաքին մեկ երրորդի ներքին լորձային շերտը հաստանում և ամուր օղակի պես ընդգրկում է առնանդամի մարմինը , իսկ վերին մեկ երրորդը, որտեղ գտնվում է արգանդի վզիկը լայնանում է և դառնում տարողունակ (այսպիսով արգանդի վզիկին մի անկյունում թաքնվելու հնարավորություն է ստեղծվում): Հեշտոցի կոնֆիգուրացիայի այս ֆիզիոլոգիական փոխությունները նախատեսված են առնանդամի և հեշտոցի սերտ հպումների համար և միևնույն ժամանակ ֆրիկցիոն շարժումներին մեծ ազատություն են տալիս հեշտոցի սահմաններում: Այնպես որ հեշտոցը պասիվ օրգան չէ, այլ ակտիվորեն մասնակցում է սեռական հարաբերությանը, անգամ կարելի է ասել որ բացառապես հեշտոցն է մասնակցում սեռական ակտին և ոչ թե արգանդը: 

Պետք է նշել, որ հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա: Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն, հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում: 

Հղիության ընթացքում զերծ մնալով սեռական կյանքից` կինը ոչ միայն զրկում է իրեն արթնացած սեքսուալության հնարավորություններն օգտագործելուց` օրինակ հաճույքից կամ սեքսուալ ինքնահաստատման հնարավորությունից, այլև որ պակաս կարևոր չէ ամուսնու հետ միջանձնային հարաբերությունների ամրացումից: Հղիության ընթացքում հեռու են մնալով իրենց ամուսիններից, կանայք ծանր փորձության են ենթարկում վերջիններիս, քանի որ հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահության մեջ: 

Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ձեռնպահության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Եվ հատկապես այն տղամարդիկ, ովքեր փոխարինող ձեռնաշարժությանը նայում են խիստ բացասական տեսանկյունից, հայտնվում են ծանր վիճակում: 

Իհարկե, խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ, մենք այնուամենայնիվ ուզում ենք ընդգծել, որ սեռական կյանքը փոքր-ինչ պետք է տարբեր լինի հղիության ընթացքում: Եվ դա հատկապես վերաբերում է սեռական հարաբերության դիրքին: Կնոջ դիրքը այնպիսին պետք է լինի, որ ծանրության ճնշում չգործադրվի փորի վրա, ցանկալի է կինը լինի վերևից կամ հարաբերությունը ընթանա կողք-կողքի դիրքով: Հաջորդ պայամանը առնանդամի շարժումների բնույթն է, որը պետք է լինի ոչ շատ ինտենսիվ և բուռն: Վերջապես, որ ամենակարևորն է, պետք է պահպանվեն հիգիենայի խստագույն կանոններ, ոչ մի դեպքում հարաբերություն չունենալ, եթե սեռական օրգաններից կան թարախային արտադրության կամ այլ տեսակի բորոբոքային նշաններ: Նշված պարագայում անպայման պետք է խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ, ով կնշանակի համապատասխան բուժում: 

Եթե հղիությունը պաթոլոգիական է, այսինքն կա որևէ վտանգ հղիության ընթացքի հետ կապված սեռական կյանքով ապրելու կամ դրանից զերծ մնալու որոշումը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է: Ցանկալի է նման դեպքերում խորհրդակցել բժիշկ-սեքսապաթոլոգի հետ: 

Աղբյուրը` sexology.am
Просмотров: 1888 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024