Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 05:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Մեսին հանգստանում է Մայամիում

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Սեքսն ուժեղացնում է սերը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 10 » Շաբաթվա աստղագուշակ
20:58
Շաբաթվա աստղագուշակ
Շաբաթվա աստղագուշակ

Խոյ (21 մարտ- 20 ապրիլ)

Խոյերը կարող են այնքան էլ չհասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կլինի աշխատավայրում, թե ընտանիքում: Գուցե ձեզ փորձում են օգտագործել` չպարզաբանելով խնդրանքների կամ պահանջների իրական պատճառները: Զգույշ եղեք, այլապես ստիպված կլինեք պատասխան տալ այլոց սխալների համար: Շաբաթվա կեսերին համառություն ցուցաբերեք և թույլ մի՛ տվեք ճնշում գործադրել ձեզ վրա: Վերլուծեք անգամ ամենաանմեղ խնդրանքներն ու առաջարկները: Իսկ եթե պլանավորում եք վերջ դնել որևէ մեկի հետ հարաբերություններին, ապա արեք դա ամսվա վերջին տաս օրվա ընթացքում: Շաբաթվա վերջին փորձեք կենտրոնանալ ձեր հետաքրքրությունների և շահերի վրա, ինչը ձեզ հնարավորություն կտա ամրապնդելու ձեր դիրքերը:

Ցուլ (21 ապրիլ – 20 մայիս)

Ցուլերին սպասվում է հարաբերությունների պարզում, ընդ որում նրանք ստիպված կլինեն ցուցաբերել իրենց բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի համառ լինեն և պաշտպանեն իրենց համոզմունքները: Հավանական է, որ շաբաթվա վերջին որևէ գաղտնիք բացահայտեք, ինչից հետո ցանկություն չեք ունենա շարունակել ձեր նախկին կենսակերպը: Կհրաժարվեք հաշվի նստել մյուսների կամ կոնկրետ ինչ-որ մեկի շահերի հետ, քանի որ կհասկանաք, որ եկել է ձեր ժամանակը: Չորեքշաբթի օրը չթողնեք շեղել ձեզ ձեր ուղուց: Ձեր որոշումը դրական արդյունք կտա միայն այն դեպքում, երբ վստահ լինեք, թե ինչ եք կոնկրետ անելու: Շաբաթվա վերջին գուցե առանձնանալու կարիք ունենաք, որպեսզի հանգստանաք և կողմնորոշվեք հետագա անելիքների հարցում: Մի մնացեք տանը, քաղաքից դուրս եկեք, մոտ եղեք բնությանը:

Երկվորյակ (21 մայիս – 21 հունիս)

Երկվորյակները պետք է փորձեն պահպանել իրենց համբավը, իսկ դրա համար խորհուրդ չի տրվում հրապարակավ խոսել իրենց անձնական հարաբերությունների, նախասիրությունների և եկամտի ստացման եղանակների մասին: Գուցե մարդիկ լինեն, ովքեր փորձեն օգտվել ձեր թուլություններից, որպեսզի ձեզ բարոյական և նյութական վնաս հասցնեն: Շաբաթվա սկզբին փորձեք հստակ լսել և կատարել այն, ինչ ղեկավարությունը պահանջում է ձեզնից. պետք չէ հարուցել ղեկավարության դժգոհությունը: Այժմ բնավորությունը ցույց տալու ժամանակը չէ: Իսկ շաբաթվա վերջին կարող եք ձեզ թույլ տալ հանգստանալ: Զբաղվեք նրանով, ինչ ձեր հոգին կցանկանա, դա ի օգուտ ձեր գործերի և հարաբերությունների կլինի:

Խեցգետին (22 հունիսին – 22 հուլիսին)

Խեցգետինների համար դժվար կլինի: Նրանք ստիպված կլինեն պահպանել ուրիշի գաղտնիքը, և դրա պատճառով կտուժի նրանց սեփական գործունեությունը: Բացառված չէ, որ ձեր բարության պատճառով ստիպված լինեք պատասխանատու լինել ուրիշի սխալների համար: Փորձեք այնպես դասավորել իրավիճակը, որ չտուժեք ոչ դուք, ոչ էլ ձեզ վստահած մարդը: Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք երկար ժամանակ տրամադրել ձեր հարազատներին և ընտանեկան խնդիրներին: Գուցե ջրի երես դուրս գան հին պարտքերը: Աշխատեք շուտ ազատվել դրանցից: Շաբաթվա կեսերին կարող եք տուժել սեփական զգայունությունից, գուցե ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ` ազդելով ձեր խղճի վրա: Մի՛ ենթարկվեք սադրանքներին: Մի ծուլացեք:

Առյուծ (23 հուլիս – 22 օգոստոս)

Առյուծներին սպասվում է նախկին տարիների արածի վերաիմաստավորում: Բացառված չէ, որ ձեր գործունեության նոր ուղղություն տեսնեք կամ ցանկանաք զուգահեռ ինչ-որ նոր բանով զբաղվել: Շաբաթվա սկզբին ձեզ ինչ-որ գաղտնիք կարող է բացվել: Գուցե որոշ մարդիկ ցանկանան ձեզ մոտ բացվել: Մի՛ մերժեք նրանց, փորձեք անել ամեն ինչ, ինչ ձեզ կխնդրեն: Եվ այդ մարդկանց երախտապարտությունը սահմաններ չի ճանաչի: Շաբաթվա սկզբին խնայեք ձեր առողջությունը: Փորձեք ժամանակ գտնել հանգստի համար:

Կույս (23 օգոստոս – 22 սեպտեմբեր)

Կույսերը պետք է փորձեն ինֆորմացիայի հետ զուսպ և հավաք լինել: Բացառված չէ, որ հավաստի թվացող տեղեկությունըն ապատեղեկատվություն լինի: Շաբաթվա սկզբին փորձեք զերծ մնալ աշխատանքի մասին խոսակցություններից հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ: Շաբաթվա կեսին փորձեք խնայել ձեր գումարները, անգամ եթե թվա, թե գտել եք այն իրը, առանց որի ապրել չեք կարողանա: Զսպեք ձեզ, քանի որ հետագայում գուցե այդ գումարի կարիքն ունենաք: Շաբաթվա վերջին պետք չէ եսասիրություն ցուցաբերել մոտ մարդկանց հետ հարաբերություններում:

Կշեռք (23 սեպտեմբեր – 22 հոկտեմբեր)

Կշեռքները ստիպված կլինեն որոշել, թե ինչ են ցանկանում անել և ինչից պետք է հրաժարվել: Հավանական է, որ շաբաթվա սկզբին ինչ-որ ինֆորմացիա ստանաք, ինչը ձեզ մտորելու շատ առիթ կտա: Չի բացառվում, որ ձեզ սիրո խոստովանություն անեն: Շաբաթվա կեսին հաջող կլինի ձեր ձեռնարկած ցանկացած գործ, իսկ վերջին ձեզ գուցե առաջարկեն անհատական նախագիծ մշակել: Մի հրաժարվեք, անգամ եթե շատ զբաղված լինեք: 

Կարիճ (23 հոկտեմբեր – 21 նոյեմբեր)

Շաբաթվա սկզբին կարիճներն իրեն շուրջ կհավաքեն մարդկանց, ովքեր իրենց կողքին կլինեն ցանկացած ձեռնարկած գործում: Չի բացառվում, որ որոշեք ինչ-որ «գաղտնի հասարակություն» բացել, որում առաջնորդ կլինեք: Մարդիկ անվերապահորեն կհետևեն ձեզ: Շաբաթվա սկզբին ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային: Գուցե ձեզ շատ շահավետ գործարք առաջարկեն, սակայն ձեր ներքին ձայնը հուշի, որ հրաժարվել է պետք: Ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չկայացնել` հիմնվելով անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին: Շաբաթվա կեսին գուցե պատասխանատու լինեք մյուսների արարքների համար:

Աղեղնավոր (22 նոյեմբեր – 21 դեկտեմբեր)

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում շատ գլուխ գովել իրենց անձնական կյանքով կամ փորձել զարմացնել ինչ-որ մեկին: Կա վտանգ, որ մարդիկ կփորձեն վնասել ձեզ: Խուսափեք խոսակցություններից, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ: Հենց այդ ժամանակ կարող է պարզ դառնալ, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Շաբաթվա կեսին հնարավոր է՝ խնդիրներ ծագեն աշխատավայրում, չի բացառվում, որ դա կարող է կապ ունենալ ձեր առողջական վիճակի հետ: Շաբաթվա վերջում լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչ կատարվում է ձեր օրգանիզմում: Ձեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում:

Այծեղջյուր (22 դեկտեմբեր – 19 հունվար)

Այծեղջյուրներին համառ աշխատանք է սպասվում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքում: Հավանական է, որ սիրահարվեք և փորձեք սիրահարված վիճակը համատեղել կարիերայի հետ: Շատ բան կբացահայտեք ձեր մասին: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի ինքնաբացահայտմանը և վերաարժեքավորմանը: Շաբաթվա վերջին ստիպված կլինեք շրջապատին ցույց տալ ձեր վառ անհատականությունը:

Ջրհոս (20 հունվար – 18 փետրվար)

Ջրհոսներին սպասվում են բազում անակնկալներ, ովքեր կօգնեն կողմնորոշվել գործնական, սոցիալական և անձնական գործերում: Շաբաթվա սկզբին ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Բացի այդ` չի բացառվում, որ նա ձեզ ինչ-որ բան առաջարկի, ինչը կհետաքրքրի ձեզ: Աշխատեք չսահմանափակել ձեր ցանկությունները, քանի որ դա հնարավորություն կընձեռի ձերբազատվել հոգնածությունից: Փորձեք զբաղվել միայն անհետաձգելի գործերով:

Ձկներ (19 փետրվար – 20 մարտ)

Ձկների համար շաբաթը շատ հաջող կլինի: Ամենայն հավանականությամբ նրանց սպասվում է իրենց արժանիքների գնահատում: Նրանց ժամանակը հաճելի և անհոգ կանցնի: Բարգավաճում է սպասվում նաև ֆինանսական գործերում: Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել: Մի հիմնվեք շրջապատի կարծիքի վրա: Լսեք ձեր ներքին ձայնին: Շաբաթվա կեսին մի՛ փորձեք հանգամանքներին հակառակ գնալ: Շաբաթվա վերջին հնարավորություն կունենաք ձեզ ինչ-որ բանով ուրախացնել:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=665955883420721&id=487308284618816

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 736 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024