Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 13:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նորածինը փրկել է մայրիկին

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 17 » Շաբաթվա աստղագուշակը
20:20
Շաբաթվա աստղագուշակը

Խոյ. Հարմար շաբաթ է լիցքաթափվելու և մի փոքր շունչ քաշելու համար: Աշխատե՛ք բոլոր խնդիրները գլխից հանել և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել: Դուք առանց դժվարության կգտնեք լավ շրջապատ և ընկերներ, ովքեր ձեզ հետ միասին կզբաղվեն ձեզ համար հետաքրքիր գործով: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ:
Նշանի մի շարք ներկայացուցիչներ վերջապես կկարողանան ձեռք բերել այն իրերը, որոնց մասին վաղուց երազում էին: Ձեր «կեսի» հետ հարաբերություններում կարող են բարդություններ ծագել, քանի որ նրան հասկանալի չեն ձեր որոշ գործողությունների մոտիվները:

Ցուլ. Այս շաբաթ որոշ թյուրիմացություններ հնարավոր են, սակայն ընդհանուր առմամբ, այն կդասավորվի բավական հաջող: Եթե դուք ուշադրություն չդարձնեք մանրուքների վրա, ապա կկարողանաք իրականացնել ձեր ամենակարևոր պլանները: Շանս կա ստանալ այն մարդկանց աջակցությունը, ումից մեծապես կախված է ձեր ապագան: Տանը հնարավոր են մանր բարդություններ և թյուրիմացություններ, սակայն դուք դրանք հեշտությամբ կհարթեք:
Շաբաթը հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու և պաշտոնական հանդիսությունների համար: Ձեզ սպասվում են բազմաթիվ նոր ծանոթություններ, և շանս կա հանդիպել այն մարդուն, ով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը:

Երկվորյակներ. Շաբաթը կսկսվի ոչ այնքան հաջող, սակայն ժամանակի հետ դրական միտումները թափ կհավաքեն: Հենց դրա համար էլ չարժե միանգամից ձեռնամուխ լինել կարևոր գործերի կատարմանը, մի փոքր սպասեք, և բարենպաստ պահը կգա: Շաբաթվա առաջին կեսին կարող են մտերիմների հետ մանր տարաձայնություններ ծագել, սակայն լուրջ բնույթ դրանք չեն կրի, և հաշտեցումն էլ իրեն երկար սպասել չի տա:
Երեկոները հիանալի ժամանակահատված են սիրելի մարդու հետ շփվելու համար` դուք իրար հասկանում եք կես խոսքից և ապագայի պլաններ եք կազմում: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, սակայն դրանք կզարգանան դանդաղ և ձեզանից մեծ համբերություն կպահանջեն:

Խեցգետին. Դուք ամեն կերպ ձգտում եք շրջապատի հետ հարաբերություններում խուսափել խնդիրներից, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Շրջապատին հաճախ ձեր դիտողությունները վիրավորական են թվում, կատակները` ոչ տեղին, իսկ արանքներն էլ` հիմար: Եթե վեճեր ծագեն, ապա արագ հաշտեցման վրա հույսը չդնեք, այնպես որ աշխատեք հարթել սուր անկյունները:
Հարմար շաբաթ է ինչ-որ վաղեմի պլաններ իրականացնելու, հոգու խորքից բխող ցանկությունների կատարման, երազանքը կյանքի կոչելու համար: ճիշտ է` դրա համար խիզախություն է պետք, սակայն, բարեբախտաբար, այն ձեզ մոտ այժմ բավարար է:

Առյուծ. Լավագույնը, որ դուք այս շաբաթ կարող եք անել, որևէ էական բան չձեռնարկելն է: Շաբաթը բոլորովին հարմար չէ լուրջ գործերի, կարևոր հարցեր լուծելու համար: Փոխարենը` այն կարելի է նվիրել հաճույքներին և զվարճություններին` դրական զգացումները չափից ավելի շատ կլինեն: Հնարավոր են նոր ծանոթություններ, հրապույրներ: Այս շաբաթ սկսված ռոմանտիկ հարաբերությունները սըընթաց զարգացում կստանան:
Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: Կարճատև ուղևորությունների դեմ աստղերը ոչինչ չունեն, իսկ ահա մեծ ճանապարհորդության մեկնելն այնքան էլ ցանկալի չէ:

Կույս. Լողացեք հոսանքին համընթաց` այս շաբաթը պետք է օգտագործել ոչ թե հանգամանքների դեմ պայքարի համար, այլ` հանգստի և ուժերը վերականգնելու: Ոչինչ, որ ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է գնում, կարևորն այն է, որ դուք կարողանում եք իրավիճակը վերահսկել` հենց որ նման հնարավորություն է ընձեռվում: Հետևեք խորհուրդներին` շատ բան, ինչ այս շաբաթ կասեն շրջապատի մարդիկ, խելամիտ ու օգտակար է:
Ցանկալի չէ ոչ միայն որոշել, այլև քննարկել ֆինանսական և ունեցվածքային հարցեր, քանի որ երբ գործը հասնում է փողերին, դուք ձեզ ոչ բնորոշ թեթևամտություն եք դրսևորում: Շաբաթը բարենպաստ է յոգայով զբաղվելու համար:

Կշեռք. Ձեր բախտը բերում է, և դրա շնորհիվ դուք հաջողությամբ հարթում եք այն գործերը, որոնք նախկինում ձեզ լիովին անիրականանալի էին թվում: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, չի բացառվում եկամուտների նոր աղբյուրի ի հայտ գալը: Հարմար օր է պրոֆեսիոնալ հեռանկարները գնահատելու և պլանները ճշգրտելու համար:
Դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցներ, համախոհներ և ընկերներ: Ոչ լավագույն ձևով են դասավորվում սիրելի մարդու հետ հարաբերությունները, հնարավոր են տարաձայնություններ, կոնֆլիկտներ դատարկ բաներից:

Կարիճ. Շաբաթը լավագույնս հարմար է ինչ-որ կարևոր ու լուրջ բանի շուրջ մտորելու համար: Ձեր գլխում ծագող բոլոր մտքերը արժանի են ուշադրության` անգամ նրանք, որոնք շրջապատին տարօրինակ են թվում: Շաբաթը հարմար է գործարքներ կնքելու և խոշոր գնումների համար` ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է:
Որտեղ էլ որ դուք հայտնվեք, ձեզ նկատում են և շրջապատում ուշադրությամբ` երբեմն չափից ավելի: Սիրելի մարդը պատրաստ է կատարել ձեր բազմաթիվ ցանկություններ, սակայն դեռ տեղյակ չէ դրանց մասին, այնպես որ արժե բարձրաձայնել այն մասին, թե ինչ եք դուք իրականում ցանկանում:

Աղեղնավոր. Հիանալի շաբաթ է անբռնազբոսիկ միջավայրում շփումների համար: Դուք մեծ հաճույք եք ստանում հին ընկերների հետ հանդիպումներից և հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատում: Նշանի որոշ ներկայացուցիչներ ընդունում են օրիգինալ որոշումներ, զարմացնում են շրջապատին իրենց արտառոց արարքներով, իսկ ավելի շատ` այն բանով, որ այնուամենայնիվ հասնում են նպատակին, չնայած որ գործում են միանգամայն ոչ ստանդարտ մեթոդներով:
Շաբաթը հարմար է աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու և դրանց այցելելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար: Արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել` կարիերայի աստիճաններով բարձրանալու գործում:

Այծեղջյուր. Դուք ձգտում եք ընդլայնել շփման շրջանակները, սակայն ձեր ուշադրության կենտրոնում հայտնված ոչ բոլոր մարդիկ են դրան արժանի: Շրջահայաց եղեք, առաջնորդվեք ոչ միայն նախազգացմամբ, քանի որ հարաբերությունների հարցում այն կարող է խաբուսիկ լինել, այլև սթափ դատողությամբ: Արժե հետևել ավագ ազգականների խորհրդին:
Բարձր է կենսական ներուժը: Ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելը ձեզ չեն հոգնեցնում, իսկ ակտիվ հանգիստն էլ բարձրացնում է տրամադրությունը: Շաբաթը հարմար է ռոմանտիկ ուղևորության համար, հնարավոր է անսպասելի սիրո խոստովանություն:

Ջրհոս. Հարմար շաբաթ է շրջապատի հետ ձեր գաղափարներով ու պլաններով կիսվելու համար` դուք հաստատ աջակցություն և օգնություն կստանաք, հենց որ դրանց կարիքը զգաք: Եթե ձգտում եք ձեր կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխությունների, ապա պետք է քչից սկսեք, իսկ առաջին արդյունքներն իրենց սպասել չեն տա: Դժվար չի լինի հրաժարվել վատ սովորույթներից կամ վերջ դնել այն հարաբերություններին, որոնք դադարել են ուրախություն պատճառել: Չնայած որ շրջապատի վրա դուք փոքր-ինչ թեթևամիտ տպավորություն եք թողնում, այնուամենայնիվ դա չի խանգարում ձեզ չափից ավելի լուրջ վերաբերվել իրոք կարևոր հարցերի լուծմանը:

Ձկներ. Շաբաթը թույլ է տալիս հասնել հաջողության այնպիսի գործերում, որոնք ձեզ համար հատկապես կարևոր են: Կենտրոնացեք գլխավորի վրա և ուրիշ ոչ մի բանի վրա մի շեղվեք, անգամ` եթե շրջապատին դա տարօրինակ թվա: Շաբաթը հարմար է հատկապես ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և լիակատար կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար: Սակայն նաև հանգստանալ այս շաբաթ ձեզ հաստատ կհաջողվի. ձեր ազգականներն ու ընկերները ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ձեր ազատ ժամանակն անցկացնեք ձեր սրտի ուզածով, առանց ձանձրանալու: Հնարավոր են անսպասելի հրավերներ, որոնք դուք հաճույքով կընդունեք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 733 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024