Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 17:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Поиск

Главная » 2013 » Հունիս » 23 » Սոչիի ոստիկանները կասկածվում են հայազգի շինարարին լոմով բռնաբարելու մեջ
01:45
Սոչիի ոստիկանները կասկածվում են հայազգի շինարարին լոմով բռնաբարելու մեջ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ստուգումներ են անցկացվում Սոչիի բնակիչ Մարդիրոս Դեմիրճյանի հայտարարության հիմքով, որի համաձայն նրան ծեծել, խոշտանգումների է ենթարկել տեղի ոստիկանությունը` պահանջելով խոստովանել օլիմպիական շինտարածքից կատարած գողությունը:

Տուժածի փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն BBC-ի ռուսական ծառայությանը հաստատել է, որ Սոչիի Ադլերի շրջանի քննչական կոմիտեն կարգադրել է մեկ ամսով երկարաձգել ստուգումները:

Մարդիրոս Դեմիրճյանին և նրա ազգական` Սերգեյ Կրբաշյանին ձերբակալել են հունիսի 12-ին: Նրանց խոսքերով` ոստիկանական տեղամասում իրենց սկսել են ծեծել, խոշտանգումների ենթարկել` պահանջելով խոստովանել մալուխի գողությունը: «Կավկազսկի ուզել» կայքին տված հարցազրույցի ժամանակ Դեմիրճյանն ասել է, որ մի քանի ժամ ծեծելուց հետո ոստիկանները երկաթե լոմով բռնաբարել են իրեն, որից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած ցուցմունք:

Նույն օրը երեկոյան Դեմիրճյանի կինը` Լյուդմիլան, մյուս հարազատների հետ եկել է ոստիկանական տեղամաս` ամուսնու և եղբոր ճակատագրի մասին որևէ բան իմանալու, սակայն ոստիկանները հրաժարվել են պատասխանել նրա հարցերին:

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Լյուդմիլա Դեմիրճյանն ասել է, որ շտապ օգնության մեքենան հրաժարվել է ամուսնուն տեղափոխել հիվանդանոց:

Հաջորդ օրը, երբ ոստիկանները Դեմիրճյանին և Կրբաշյանին դատարան են տարել, Դեմիրճյանն իրեն վատ է զգացել, նրան տեղափոխել են Սոչիի 4-ր քաղաքային հիվանդանոցի նյարդաբանության բաժին: Սակայն հիվանդանոցում հրաժարվել են գրանցել խոշտանգումների հետքերը: Դեմիրճյանի մոտ միայն ախտորոշել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի վնասվածք: 

Բժիշկները հրաժարվել են նաև պատասխանել Լյուդմիլայի հարցերին, թե ինչ դեղամիջոցներ են նշանակում ամուսնուն, ուստի նա ամուսնու կյանքի անվտանգության մտահոգությամբ նրան տեղափոխել է տուն: Այժմ Մարդիրոս Դեմիրճյանը նախկին պես գլխապտույտ ունի և հետևում է անկողնային ռեժիմի:

Դատարանը Սերգեյ Կրբաշյանին մեղավոր է ճանաչել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց դիմադրելու մեջ և տուգանել է 1000 ռուբլով:

Լյուդմիլա Դեմիրճյանը նաև պնդում է, որ ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը, որոնց հետ նա շփվել է Բլինովոյի ոստիկանական բաժանմունքում, չի ունեցել անձնական համարով նշան:

Փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն փորձում է հասնել նրան, որ ոստիկանները քրեական պատասխանատվության ենթարկվեն և բողոքարկել է Ադլերի դատարանի կայացրած որոշումը Կրբաշյանի գործով:

Մարդիրոս Դեմիրճյանը և Սերգեյ Կրբաշյանն աշխատել են որպես էլեկտրասարքավորումների մոնտաժողներ բազմաբնակարան շենքերի շինարարությունում: Աշխատանքների պատվիրատուն եղել է «Օլիմպստրոյ» պետական կորպորացիան, ենթակապալառուն՝ «Դորստրոյ» ընկերությունը, որի ներկայացուցիչ Սամվել Փաշյանն աշխատողներ է ընդունել Սոչիի շինարարության համար:

Լյուդմիլա Դեմիրճյանի խոսքերով` աշխատակիցներին խոստացել էին օրական 1500 ռուբլի աշխատավարձ, սակայն ավելի քան երկու ամիս նրանք աշխատել են առանց հանգստյան օրերի և ընդհանուր առմամբ ստացել են 35 հազար ռուբլի: Աշխատակիցները սպառնացել են գործադուլով, որից հետո Փաշյանը հայտարարել է, որ նրանք հեռացված են աշխատանքից:

Այնուամենայնիվ հունիսի 12-ին Փաշյանը զանգահարել է Դեմիրճյանին`առաջարկելով գալ շինհրապարակ, որտեղ կվճարեն վերջինիս և նրա բարեկամի աշխատավարձերը: Գումար նրանք չեն ստացել, որից հետո ձերբակալվել են ոստիկանների կողմից մալուխ գողանալու մեղադրանքով:

1in.am
Просмотров: 838 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024