Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 23:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Գալիսիա Անխելես Դյուրան

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Поиск

Главная » 2012 » Декабрь » 8 » Սոսո Պավլիաշվիլիի համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաներին
23:36
Սոսո Պավլիաշվիլիի համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաներին
Սոսո Պավլիաշվիլիի համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաներին

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլիի բացառիկ մենահամերգը դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Երևանի «Մեցցո» ակումբում: Համերգի շրջանակում կկայանա նաեւ երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պավլիաշվիլին նշեց, որ մեծ սիրով է գալու Հայաստան, քանի որ հայկական ընդունելություն նա ոչ մի երկրում չի տեսել:

«Հայաստանը զարմանալի երկիր է, որտեղ ապրում են զարմանալի մարդիկ: Որտեղ էլ, որ գտնվեմ, երդվում եմ, ամեն տեղ ձեզ` հայերիդ, ընդունում եմ որպես իմ հարազատների եւ մտերիմների»,- ասաց երգիչը: Նրա խոսքով` իր նոր ձայնասկավառակն իսկական կովկասյան երաժշտության «տոն» է եւ նվեր ողջ հայ ժողովրդին` որպես երախտագիտություն երկարամյա հավատարիմ ընկերության դիմաց:

«Մենք միմյանց հանդեպ ունեցած երկարամյա սիրո շնորհիվ դարձել ենք ավելի ուժեղ եւ երջանիկ, ինչի համար ձեզ ասում եմ մեծ շնորհակալություն»,- նշեց երգիչը: Նաեւ ավելացրեց, որ հպարտ է, որ իր երաժշտությունն անկախ ազգային պատկանելիությունից եւ դավանանքից, ուրախացնում է մարդկանց, մանավանդ այն պարագայում, երբ իր նոր ձայնասկավառակը ձայնագրված է հայ հրաշալի երաժշիտների մասնակցությամբ:

Ձայնասկավառակի շնորհանդեսի ընթացքում գոյացած ողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակներին` տրամադրվելով կարիքավոր ընտանիքների երեխաներին:

«Ես բոլոր երեխաներին մաղթում եմ խաղաղություն, որպեսզի ոչ մի վայրում կրակոցներ, պատերազմ չլինի: Երեխաները փոքրիկ հրեշտակներ են երկրի վրա, ովքեր չպետք է զոհ դառնան մեծահասակների ամբիցիաներին»,- ընդգծեց ռուսական էստրադայի աստղը` հորդորելով մարդկանց վայելել երաժշտությունը, ապրել եւ չմոռանալ, որ բարությունը կփրկի աշխարհը:

Պավլիաշվիլին, կատակելով զրույցի վերջում, հայերենով ավելացրեց, որ ինքը հայ ժողովրդի «ախպերն» է:

Երգիչն առանձնացրեց նաեւ իր 2012 թվականի մարտին կանանց մեկամսյակի նախաշեմին առաջին տիկնոջ` Ռիտա Սարգյսյանի նախաձեռնությամբ ուսուցչուհիների համար Երեւանում ունեցած հատուկ համերգը հանրապետության դպրոցների ուսուցիչների ու տնօրենների համար:

«Առհասարակ բարձր եմ գնահատում առաջին տիկնոջ նախաձեռնությամբ իրականացվող մշակութային իրադարձությունները, նրա ուշադրությունը մշակույթի, ինչպես նաեւ բարեգործության, բարին արարելու նկատմամբ»,- կարծիք հայտնեց վաստակավոր արտիստը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանում անցկացնելու է երկու օր, որոնց ընթացքում նախապատրաստվելու է կայանալիք համերգին եւ ձայնասկավառակի շնորհանդեսին, որպեսզի ամեն ինչ հնարովորինս գեղեցիկ անցնի:

Երգիչը նշեց, որ իր Երեւանում լինելու ընթացքում իրեն կմիանան նաեւ Թբիլիսիի իր ընկերները, իսկ Հայաստան գալու համար երգիչը միշտ պատրաստ է:

Պավլիաշվիլին իր ստեղծագործական գործունեության ընթացքում թողարկել է տասնյակ ձայնասկավառակներ, նկարահանել երկու տասնյակից ավելի տեսահոլովակներ: Նա վայելում է երկրպագուների սերը հետխորհրդային մի քանի երկրներում:

«Արմենպրեսս»

Slaq.am
Просмотров: 375 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024