Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 14:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Прикол : Жми КЛАСС

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Поиск

Главная » 2013 » Январь » 24 » Սովորում ենք դիմահարդարվել
14:38
Սովորում ենք դիմահարդարվել

Դեռեւս փոքրուց կանացի սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ սիրում է գեղեցկանալ. վերցնում է մոր շրթներկը, հետո՝ քրոջ, ապա՝ ընկերուհու եւ այդպես մինչեւ խոր ծերություն։ Ճիշտ դիմահարդարումը սեփական թերությունները ծածկելու եւ առավելություններն ընդգծելու կատարելագույն միջոց է։ Սակայն պետք է նշել, որ ոչ բոլոր աղջիկները գիտեն ճիշտ հարդարվել՝ անճոռնի չերեւալու համար։ Այս մասին մանրամասն կպատմի դիմահարդար, կոսմետոլոգ Էլյա Սարգյսանը.

Մինչեւ դիմահարդարվելն ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել։

Որպես մասնագետ նախեւառաջ խորհուրդ կտայի աղջիկներին անպայման հաշվի առնել՝ ուր գնալու եւ ինչ դեպքի համար են շպարվում։ Դիմահարդարվելիս նաեւ պետք է ուշադրություն դարձնել երանգների քանակության վրա։ Չափն անցնել պետք չէ, քանի որ թութակի կամ ծաղրածուի վերածվելու հավանականություն կա։ 

Ինչո՞վ է տարբերվում ամենօրյա դիմահարդարումը երեկոյանից։ 

Ամենօրյա դիմահարդարման համար հիմնականում օգտագործվում տուշ, մի քիչ մատիտ՝ աչքերն ընդգծելու համար եւ կարմրաներկ՝ կախված աղջկա արտաքինից ու մաշկի տեսակից։ Պետք է նշել, որ խանութում հաճախ կարելի է հանդիպել ակումբային դիմահարդարումով աղջկա։ Նա կարծում է, որ դա նորաձեւ է, սակայն չի հասկանում, որ ծիծաղելի է։ Չի կարելի մեկը մյուսի հետ շփոթել։ Ամենօրյա դիմահարդարումը, ինչպես նշեցի, պետք է թեթեւ երանգներով լինի, իսկ ակումբայինը՝ առավելապես վառ՝ մթության մեջ երեւալու համար։ Պետք չէ շփոթել նաեւ ակումբային դիմահարդարումը երեկոյանի հետ։ Երկրորդն առաջինից ավելի հագեցած պետք է լինի։ Պետք է նշել, որ ցանկության դեպքում ցանկացած դիմահարդարում կարելի է վերածել երեկոյանի՝ շուրթերն ավելի հյութեղ ու մատիտով smoky eyes անելով, աչքերը վառ գույներով ներկելով ու քարերով կամ երեկոյան տատուաժով զարդարելով։

Կարելի է արդյո՞ք տնային պայմաններում գրագետ դիմահարդարում անել։  

Հաճախ աղջիկները փորձում են իրենց կարգի բերել տնային պայմաններում՝ տասնյակ անգամներ ներկերը ջնջելով ու նորից քսելով, մինչեւ ցանկալի արդյունքը ստանալը։ Սակայն նրանք կարող էին պարզապես մեկ անգամ այցելել սրահ։ Դիմահարդարները նրանցից լավ գիտեն՝ ինչն է իրենց սազում։ Մասնագետները նախ նայում են հաճախորդի դիմագծերին, ապա հարցնում, թե ո՞ւր են պատրաստվում գնալ, ի՞նչ պետք է հագնի, ի՞նչ երանգներով, եւ դրանից հետո միայն անցնում են աշխատանքի։ Սակայն պետք է նշել, որ ամեն դիմահարդարին չի կարելի վստահել։ Հաճախ պատահում է, որ հաճախորդը, ահռելի գումար վճարելուց ու ժամուկես սրահում անցկացնելուց հետո տուն է վերադառնում արցունքն աչքերին, լվացվում ու ամեն ինչ սկզբից է սկսում։ Ի՞նչ տարբերությու կա սրահի եւ տնային ծառայությունների միջեւ։ Առաջին դեպքում օգտագործում է մասնագիտացված կոսմետիկա եւ դիմահարդարումն անում է մասնագետը, երկրորդում՝ ոչ թանկ մատիտ, տուշ, աչքի ներկեր, իսկ խորհրդատուի դերում քույրն է, ընկերուհին կամ մայրը։ Եւս մեկ տարբերությունն այն է, որ սրահում ծառայության տվյալ տեսակը տատանվում է 3-ից 25 հազար դրամի սահմանում՝ չհաշված կոսմետիկայի արժեքը։ 

Ի՞նչ խորհուրդ կտայիք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։

Ե՛ւ պրոֆեսիոնալ ե՛ւ «տնային» դիմահարդարումը դրական եւ բացասակ կողմեր ունեն։ Այնպես որ՝ ընտրությունը ձերն է։ Մնում է միայն ինքնուրույն որոշել՝ որն է ավելի լավ կամ ձեռնտու։ Սակայն մեկ խորհուրդ. եթե պատրաստվում եք առեւտրի գնալ կամ պարզապես ընկերուհիներին պետք է հանդիպեք մեկ բաժակ թեյի շուրջ, մի չարաշահեք երանգները։ Խորհուրդ կտայի քիչ շպարվել, ցանկալի է՝ մեղմ երանգներով։ Օրինակ, եթե ձեր աչքերը փոքր են, դրանք պետք է տեսականորեն բացել, ձգել։ Դրան կարելի է հասնել՝ ընդգծելով շուրթերը։ Սակայն այստեղ էլ սահմանափակումներ կան։ Շրթներկ ընտրելիս հաշվի առեք ձեր տարիքը եւ չափազանց վառ գույն մի ընտրեք, հատկապես՝ պարզապես խանութներով շրջելու համար։ Հաջողություն դիմահարդարման ընտրության հարցում եւ հիշեք, որ այն ձեզ կարող է ե՛ւ զարդարել, ե՛ւ այլանդակել, այդ պատճառով էլ մի սխալվեք ընտրության հարցում։ 
Просмотров: 560 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024