Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 01:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Ուտելիք, որը խլում է էներգիան

Շիկահերների դարաշրջանն անցել է

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Սեղմիր Класс

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 18 » Սպանված զինվորի հարազատները ջարդել են զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
12:52
Սպանված զինվորի հարազատները ջարդել են զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
Սպանված զինվորի հարազատները ջարդել են զինվորական մեքենաները, որպեսզի առաջ շարժվեն
Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար սկսել են ջարդել նրանց մեքենաները: Արդեն հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:

Զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները:

Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երեւան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի: 

Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինիս ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրական պատճառները եւ պահանջում են լսել ճշմարտությունը: 

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ եւ խլեց Լյուքսի կյանքը»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաեւ Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


HayNews.am
Просмотров: 820 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024