Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 13:56
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Կուսության “քաղցր” պտուղը

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Любовь: i love you

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Март » 15 » ԹԵՍՏ. Պատրա՞ստ ես արդյոք նոր սիրավեպի
22:09
ԹԵՍՏ. Պատրա՞ստ ես արդյոք նոր սիրավեպի

Ամառ, արձակուրդներ, հարյուր տոննա ազատություն և ….նոր սե՞ր:

Ուսումնական տարվա սկզբին, կրկնուսույցների մոտ պարապմունքները վերականգնելուն այնքան էլ շատ չի մնացել: Սա նշանակում է, որ պետք է հասցնել ամառն ու արձակուրդները վայելել ամբողջությամբ' կենտրոնանալով միայն հանգստի վրա:

1. Պատրաստվելով երկար (կամ ոչ այնքան) ճամփորդության, ճամպրուկի մեջ անպայման դնում ես.
ա) սիրելի փափուկ խաղալիք արջուկին, որից մեկ րոպե անգամ չես բաժանվում
բ) գիրք, որը վաղուց էիր պատրաստվում կարդալ
գ) գայթակղիչ լողազգեստ, որը գնելու համար վատնել ես ամենաքիչը մեկ ամիս:

2. Արձակուրդների ժամանակ ի՞նչ է քեզ հետ ավանդաբար կատարվում.
ա) առանձնապես ոչինչ. միշտ լավ տրամադրություն ունես
բ) ինչպես միշտ' դիետա ես պահում և մի քանի կգ նիհարում
գ) կատարվում է այն, ինչն ամենաշատն ես ուզում, որ իսպանական ոճով լինի:

3. Հե՞շտ ես նոր միջավայրում ընկերներ ձեռք բերում.
ա) հազվադեպ ես միայն մեկնում հանգստի, և անծանոթ ընկերախումբը քեզ համար միևնույն է
բ) այո, շատ հեշտությամբ, բայց, որպես կանոն, այդ ծանոթությունները ոչ մի շարունակություն չեն ունենում.
գ) պատահում է, որ ճամփորդության ժամանակ կարող ես հանդիպել ապագա լավ և մտերիմ ընկերների:

4. Ինչպե՞ս ես գերադասում անցկացնել ժամանակը հանգստի ընթացքում.
ա) ցանցաճոճում հաճելի գրքի հետ' հեռու ամեն տեսակի խառնաշփոթից
բ) ամբողջ գիշեր բաց երկնքի տակ անցկացվող ուրախ երեկույթում
գ) սիրում ես, երբ ամեն օրդ հագեցած է նոր տպավորություններով' էքսկուրսիա, արշավներ և այլն:

5. Երեկույթներից մեկի ժամանակ քեզ չափազանց գրավիչ մի երիտասարդ է հրավիրում պարելու, ում ինքդ էլ նայում էիր: Քո արձագանքը.
ա) այդպիսի բան պարզապես չի կարող ինձ հետ պատահել. դեռ երբեք ինձ ոչ ոք չի հրավիրել պարելու
բ) մի քիչ կշփոթվեմ, կկարմրեմ և& կհամաձայնեմ
գ) նույնիսկ առանց մտածելու կհամաձայնեմ, պարելիս էլ իր մասին կիմանամ ինձ հետաքրքրող ամեն ինչ:

6. Ինչպե՞ս ես արձագանքում քեզ ասված հաճոյախոսություններին:
ա) միշտ ժպիտով, քեզ հաճելի է, բայց շատ ես ամաչում
բ) ձևացնում ես' իբր չես լսում, նույնիսկ չգիտես' ինչպես ճիշտ արձագանքել
գ) շատ լավ. մի՞թե աղջիկները կարող են ապրել առանց հակառակ սեռի կողմից արված հաճոյախոսությունների:

7. Եթե զգաս, որ հանգիստդ ձանձրալի է դառնում, կցանկանաս.
ա) նոր ընկերախումբ մտնել. այդպես անհամեմատ հետաքրքիր և ուրախ կլինի
բ) վերադառնալ տուն. քեզ արագ ձանձրացնում է միապաղաղությունը
գ) էլ ինչ կուզեք. ձանձրանալ չկա, այնքան հետաքրքրություններ կան շուրջբոլորը:

8. Ի՞նչ է քեզ համար էքստրեմալ հանգիստը.
ա) ամերիկյան ոլորաններ ատրակցիոն նստելը կամ բարձր աշտարակից լողավազան նետվելը
բ) գլխապտույտ առաջացնող մի քանի սիրավեպ միաժամանակ ունենալը
գ) արտասովոր որևէ ուղևորության մեկնելը:

9. Ճամփորդությունների մրցույթում տոմս ես հաղթել... մեկ անձի համար: Ինչպե՞ս կվարվես.
ա) կպատրաստվես ու կմեկնես, իսկ ինչո՞ւ ոչ: Է՞լ ինչ է հարկավոր' արև, ծով, շատ տպավորություններ...
բ) իհարկե կգնաս և հաստատ միայնակ չես էլ մնա: Ընդամենը մի քանի օր հետո նոր ընկերախումբ կգտնես
գ) դժվար թե միայնակ մեկնես. ավելի շուտ ուղեգիրը մեկ ուրիշին կնվիրես:

10. Համակրելի երիտասարդը, ում մի քանի օր է' ճանաչում ես, հրավիրում է քեզ իր տուն' թեյ խմելու, երաժշտություն լսելու, ֆիլմ դիտելու կամ իր հավաքածուները դիտելու: Ինչպե՞ս կվարվես.
ա) ըըը¯մ, ինչո՞ւ ոչ: Սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե մի քանի ժամ հետաքրքիր զրուցակցին հյուր լինեմ
բ) քիչ ծանոթի տո՞ւն. կատակո՞ւմ եք, ի՞նչ է, երբեք
գ) համակրելի՞, իհարկե, կհամաձայնեմ, անխոս:

Հաշվում ենք միավորները

1 2 3 4 5 6 7 8 9 10

ա 1 5 1 1 1 3 5 1 3 3

բ 3 1 5 5 3 1 1 5 5 1

գ 5 3 3 3 5 5 3 3 1 5

10-20 միավոր
Շատ հաճելի աղջիկ ես, բայց համարձակության և վճռականության առումով դժվարություններ ունես: Սիրում ես լողափին պառկած գիրք կարդալ, բայց որևէ հետաքրքիր բան կազմակերպելու, ձեռնարկելու մասին խոսք լինել չի կարող: Փոխարենը' այնպիսիք, ինչպիսին նաև դու ես, զգուշավոր են և ուշադիր, երբեք չեն ընկնում կասկածելի պատմությունների մեջ: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ կլինի քեզ հետ, եթե այս ամառ մեծ սերը թակի դուռդ :)
21-35 միավոր
Այնպիսիք, ինչպիսին նաև դու ես, միշտ գիտեն լավ հանգստի արժեքը: Սերֆինգով զբաղվելը հիանալի է, գիշերային ակումբում զվարճանալը' հիասքանչ: Աչքերով խաղեր տալ լողափի գեղեցկադեմ տղաների՞ն. ինչու ոչ: Կարողանում ես կյանքդ վառ դարձնել, և երես առածիդ գլուխն արդուկելն այնքան էլ հեշտ չէ: Դրա համար լողափի համակրելի տղաներին հեշտ չի լինի երկար ժամանակով գրավել ուշադրությունդ. չէ՞ որ շուրջբոլորն այնքան հետաքրքիր բաներ կան:
36-50 միավոր
Երևում է' հանգստին պատրաստվում ես միայն նրա համար, որպեսզի հերթական հարվածը հասցնես տղաներին: Եվ ահա, կընկնես սիրային անմիտ արկածի մեջ: Միայն, հանուն բոլոր սրբերի, մի մոռացիր, որ անծանոթ արքայազնները կարող են այնքան էլ բարեխիղճ չլինել, և բոլոր արձակուրդներն էլ վաղ թե ուշ ավարտվում են, իսկ դրանց հետ նաև' լողափնյա սիրավեպերը:

Просмотров: 468 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024