Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
Вы можете так

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Մեսին հանգստանում է Մայամիում

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 16 » Տաքսիստ Արսենը պարսիկ հաճախորդներ է մատակարարել մարմնավաճառներին
09:07
Տաքսիստ Արսենը պարսիկ հաճախորդներ է մատակարարել մարմնավաճառներին
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է Արսեն Ցուգունյանի գործով բերված բողոքների քննությունը և որոշում է կայացրել: 

Ցուգունյանը մեղադրվել ու Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել 2011 թվականի հունվարից մինչև հունիսի 4-ը 5-10 հազար դրամ միջնորդավճարով հայ մարմնավաճառուհիներին պարսիկ հաճախորդներին հանդիպեցնելու, պոռնկությամբ նրանց զբաղվելուն նպաստելու, դրանով գույքային օգուտ ստանալու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: 

40-ամյա Արսեն Ցուգունյանը վարորդ էր եղել «Արաբկիր» տաքսի-ծառայությունում: Հաճախ, որպես տաքսիստ, կատարել էր Իրանի քաղաքացիների պատվերները: Բայց որոշ իրանցիներ տաքսու ծառայությունից օգտվելուն, տեղից տեղ փոխադրվելուն զուգընթաց նաև հայ մարմնավաճառուհիների հետ հանդիպելու, սեռական հարաբերություններ ունենալու ցանկություն էին հայտնում: Ցուգունյանն անտարբեր չէր մնացել, նախաձեռնել էր իրանցի հյուրերի լիակատար «սպասարկումն» ապահովելու գործը և որոշակի գումարի դիմաց նրանց հանդիպեցրել հայ մարմնավաճառուհիների հետ: 

«Լավ», այսինքն` աչքաբաց տաքսիստն իր քաղաքում ամեն բանի տեղը պիտի իմանա: Արսեն Ցուգունյանը ոչ միայն գիտեր մարմնավաճառուհիների հավաքատեղի Երևանյան լճի տեղը, այլև, ըստ քրեական գործի, անձամբ ծանոթ էր առնվազն երեք մարմնավաճառուհիների` Քրիստինեի, Արմինեի, Լիլիթի հետ: Վերջիններս համաձայն էին եղել, որ Ցուգունյանն իրենց պարսիկ հաճախորդներ մատակարարի ու ստանա պայմանավորված միջնորդավճարը:

2011 թվականի հունվարի սկզբից Արսեն Ցուգունյանը իր տաքսին նստած որոշ պարսիկ ուղևորների երթուղին անձամբ էր «գծում», եթե նրանք մարմնավաճառուհիների հետ հանդիպելու ցանկություն էին ի հայտ բերում: Տանում էր Երևանյան լճափ, ներկայացնում ծանոթ եռյակից մեկին կամ երկուսին, ապա համաձայնության եկածներին հասցնում էր նման հանդիպումների համար նախատեսված որևէ բնակարան կամ մայրաքաղաքում առատորեն բացված ու այդ խնդիրների համար շահագործվող որևէ հյուրանոց: Ուղևորներին իջեցնում էր, իր հինգ կամ տասը հազարը, իսկ եթե միանգամից երկու հաճախորդի էր մեկական մարմնավաճառուհի մատակարարել, ապա քսան հազարն առնում էր ու գոհ հեռանում: 

Հնարավոր է, ու ֆիլմերից էլ հայտնի է, որ աշխարհի տարբեր քաղաքներում նման բազմագործառույթ տաքսիստներ կան, որոնք հաճախորդի բոլոր ցանկություններին «դեղուճար» են անում: Արսեն Ցուգունյանն էլ, երևի, ցանկացել էր հետ չմնալ ժամանակից ու լծվել էր ուղևորներին համակողմանիորեն սպասարկելու ծանր գործին: Ինքն ընտանիք ունի, մայր, կին, երեխա, բայց իրանցիներին հայ մարմնավաճառուհի մատակարարելուց, այդ վաստակն իր ընտանիք տանելուց չէր խորշել, համարել էր, թե դա էլ յուրատեսակ աշխատանք է, ստացածը` շնորհակալական վարձատրություն: 

Արսենն ընդհանուր իրավասության դատարանում ասել էր, թե չգիտեր, որ իր արարքը հանցագործություն է, մտածել էր` անմեղ բան է անում` մայրաքաղաքի հյուրերի ուրախ ժամանցն ապահովելով: Իսկ եթե հյուրերն ու նրանց զվարճացնող կանայք վարձահատույց էին լինում իրեն` հինգից տասը հազար դրամ վճարելով, ինչո՞ւ պիտի հրաժարվեր, դա էլ յուրօրինակ «թեյավճար» էր:

Վերջին անգամ Արսեն Ցուգունյանը պարսիկ հաճախորդ էր հասցրել Լիլիթին 2011 թվականի հունիսի 4-ի լույս գիշերը: Հաճախորդից վերցրել էր 20 հազար դրամ, 5 հազարն իր գրպանը դրել, 15 հազարը տվել Լիլիթին, «բարի գիշեր» մաղթել ու շարժվել դեպի... Թե ուր պիտի գնար այդ գիշեր, արդեն կարևոր չէ, որովհետև նրան բռնել էին ու բերման ենթարկել Շենգավիթի ոստիկանություն:

Նախաքննության ընթացքում Ցուգունյանը տվել էր խոստովանական ցուցմունքներ, սակայն հետո ասել էր, թե ինքը մարմնավաճառուհի Քրիստինեին չի ճանաչել, Լիլիթն իրեն փող էր տվել, որովհետև պարտք էր, իսկ Արմինեն ու իրանցիները պարզապես ուղեվարձ էին վճարել: Ոչ մի միջնորդավճար չէր եղել: Նախաքննության ընթացքում միջնորդավճարների և ընդհանրապես Արսենի կողմից պարսիկ հաճախորդների մատակարարման մասին ցուցմունքներ էին տվել մարմնավաճառուհիները`Լիլիթը, Քրիստինեն, Արմինեն: Բայց ընդհանուր իրավասության դատարանում նրանք չհայտնվեցին, ցուցմունք չտվեցին, նրանց բնակության վայրը պարզել հնարավոր չեղավ. այդպես է արձանագրված քրեական գործում:

Այնուամենայնիվ, քրեական գործով հավաքված ապացույցները, ըստ ընդհանուր իրավասության դատարանի եզրակացության`բավարար եղան` Արսեն Ցուգունյանի մեղքն ապացուցված գնահատելու համար: 

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առավ հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվը Արսեն Ցուգունյանի կողմից: Սա նրա չորրորդ դատվածությունը եղավ: Առաջին անգամ Ցուգունյանը դատապարտվել էր 1998 թվականին`6 տարի ազատազրկման, 2003 թվականին դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման, 2007 թվականին` 3 տարի ազատազրկման: Ազատվել էր 2008 թվականին`1 տարի 4 ամիս 14 օր վաղաժամկետ: Ցուգունյանի դատվածությունը մարված չէր: 

Անհնարին է չնշել, որ ծառայությունները տաքսու վարորդներին աշխատանքի են ընդունում առանց կենսագրությունը, դատվածությունների քանակը, դրանց մարվածությունը ստուգելու կամ հաշվի առնելու: Բայց չէ՞ որ ղեկի մոտ նստած մարդը պատասխանատու է այլ մարդկանց կյանքի ու առողջության, փողոցներում անվտանգ երթևեկության համար: Մայրաքաղաքային դատարաններում քննվում են նաև գործեր` տաքսու վարորդների կողմից թմրամիջոցներ օգտագործելու, պահելու, դրանց ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու վերաբերյալ: Սա դարձել է չվերահսկվող, բարձիթողի ու վտանգաշատ մի ոլորտ: Կարծես ուղևորներին սպասարկող վարորդների ֆիզիկական առողջության, հանցավոր գործունեությանը նրանց առնչվել-չառնչվելու հարցերը երկրորդական, անկարևոր հարցեր են: Գլխավորը ղեկ պտտող գտնելն է, ուղեվարձ գանձելը, ծառայության եկամուտները բազմապատկելը:

Արսեն Ցուգունյանը չորրորդ անգամ էր գործել հանրային վտանգավորություն ունեցող հանցավոր արարք, ու, ըստ դատարանի եզրակացության, պետք է պատժվեր ազատազրկման ձևով: 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն Արսեն Ցուգունյանին դատապարտեց 3 տարի ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը այս դատավճիռը թողեց անփոփոխ` մերժելով Ցուգունյանի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները:

1in.am
Просмотров: 537 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024