Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 09:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Սեքսն ուժեղացնում է սերը

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Սեղմիր Класс

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 1 » Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)
17:04
Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքում նախորդ տարի ապրիլի 13-ին տեղի ունեցած սողանքը, որի հետեւանքով լուրջ վնասներ է կրել գյուղը, Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներին կապող  գլխավոր ճանապարհը, մինչ օրս չի նորոգվել, դեռ ավելին, վիճակը գնալով ավելի է վատացել: Դեռ այն ժամանակ ԱԻՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ սողանքի հետեւանքով փլուզվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատվածը, որը թափվել է գյուղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրա եւ վնասել 30 մ երկարությամբ հատվածը: Վտանգ է սպառնում նաեւ ներքեւում գտնվող գազատար խողովակին: Ջրամատակարարումը վերականգնվել էր անմիջապես, սակայն հողի հոսքը շարունակվում է մինչ այս պահը, ճանապարհը գնալով ավելի է նեղացել, լուրջ վտանգ սպառնալով հարակից տներին, ինչպես նաեւ ճանապարհով երթեւեկող մեքենաների, անցորդների ու հողամասերի համար: Ճանապարհը նաեւ դպրոց տանող հիմնական ճանապարհն է, իսկ հետեւանքները ցանկացած պահի կարող են ողբերգություն դառնալ: 

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Ներքին Ծաղկավան համայնքի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանն ասաց, որ մինչ այս պահը որեւէ բան դեպի լավը չի փոխվել, միայն մի անգամ տրանսպորտի եւ կապի նախարարությունից են եկել, մի անգամ էլ խնդրին ծանոթացել է ԱԺ իրենց ընտրատարածքի պատգամավորը ու վերջ: «Կարծեմ նախագիծն արված է, վերջին անգամ մոտ 25 օր առաջ են եկել, բայց թե երբ կնորոգեն, չեմ կարող ասել»,-ասաց նա: Իսկ աշխատանքների դանդաղումը գյուղապետը կապում է ֆինանսների բացակայության հետ:

Իսկ ահա Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչներն այլ կարծիքի են: «Արդեն 1 տարի ու 2 ամիս է անցել, որ կառավարությունը չի կարողանում մի փոքր ճանապարհ նորոգել, էլ ի՞նչ սպասենք նրանցից: Թե՞ մեզ միայն ընտրություններին են հիշում»,-դժգոհում են նրանք, հավելելով. «Երեւի ուզում են Այրումի սողանքը դառնա, որ սարը փլվի, մենք էլ հողի տակ անցնենք, ու մեզնից մենակ մարմիններ հանեն, բայց եթե Այրումի դեպքում  սարը հոսեց ներքեւ, այս դեպքում գյուղն է սահելու»:

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան ունի շուրջ 560 բնակիչ, որոնց մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մի մասն էլ` մեկնում է արտագնա աշխատանքի:

NEWS.am

Просмотров: 816 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024