Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 14:04
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

[Անիմացիա]
Что вы ожидаете

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

[Անիմացիա]
Ուժեղ կին

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 21 » Տավուշի մարզից Երևան ժամանած ամուսինները սպառնում են ԱԺ շենքի դիմաց ինքնահրկիզվել
17:40
Տավուշի մարզից Երևան ժամանած ամուսինները սպառնում են ԱԺ շենքի դիմաց ինքնահրկիզվել

Այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ, 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը:

 Վերջիններս խիստ զայրացած ու անհանգստացած են երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից:

 Shamshyan.com-ի հետ զրույցում ամուսինները հայտնում էին, որ 2012թ հունվարի 18-ին Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նույն օրը կատարվածի մասին ամուսինները հայտարարություն են տալիս ոստիկանության Բերդի բաժին և նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ:

 Որոշ ժամանակ անց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բացահայտում են հանցագործությունը և ոստիկանություն են բերման ենթարկում ՌԴ Ռոստով քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Բերդ քաղաքում բնակվող Կորյուն Ալավերդյանին և Վանաձոր քաղաքի բնակիչ Մասիս Խաչատրյանին:

 Ամուսինները պատմել են, որ խուզարկությամբ Մ. Խաչատրյանի տանը հայտնաբերվում է իրենց ընտանեկան առյուծի գլխով մատանին, որից հետո Մասիսը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որ գողությունը կատարել է ինքը՝ այս պահին հետախուզման մեջ գտնվող Վահիկ Թովմասյանի հետ, իսկ հանցագործության կազմակերպիչը եղել է Կ. Ալավերդյանը: Այս ամենից հետո ոստիկանությունը առգրավում է նաև Կ. Ալավերդյանի Brabus մակնիշի ավտոմեքենան, որպեսզի հետագայում դատարանը որպես փոխհատուցում կարողանա օգտագործել՝ տուժած ամուսինների նյութական վնասը վերականգնելու համար: Երեկվա դատական նիստը անցկացվել է բավական լարված մթնոլորտում, և ամուսինները դատարանում սպառնացել են գալ Երևան և խորհրդարանի շենքի մոտ ինքնահրկիզվել, սակայն վերջին պահին հրաժարվել են դիմել ծայրահեղ այդ քայլին, քանի որ ցանկանում են նամակով դիմել ՀՀ նախագահին:

 Երեկ դատավոր Զ. Զաքինյանի կայացրած վճռով Կ. Ալավերդյանը, ով հանցագործության կազմակերպիչն է եղել ըստ ամուսինների, դատարանից ազատ է արձակվել, իսկ Մ. Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ամուսինները պատրաստվում են դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

 Ամուսինները հայտնել են նաև, որ դատական նիստերի ողջ ընթացքում կազմակերպչի և կատարողի փաստաբանները, իրար հերթ չտալով, անհարգալից ու վիրավորական արտահայտություններ էին անում ոստիկանների և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների հասցեին:

1in.am

Просмотров: 566 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024