Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 18:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեռական կյանքը հղիության ընթացքում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 29 » Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները. խորհուրդներ հոգեբաններից
08:59
Տղամարդկանց հետ զրույցի նրբությունները. խորհուրդներ հոգեբաններից

Հոգեբանները խորհուրդ են տալիս տղամարդկանց հետ խոսելիս, նրանցից որևէ բան պահանջելիս կամ խնդրելիս արտահայտվել ուղղակի կերպով, այլ ոչ թե ընդհանրացնելով կամ ակնարկելով: Նրանք  նշում են, որ զույգերի բաժանությունը հաճախ չգիտակցված է լինում երկուսի կողմից, քանի որ չեն հասկանում, թե ինչը հիասթափեցրեց, իսկ դա կարող է լինել ինչ-որ մանրուք: Որպես մասնակի լուծում հոգեբաններն առաջարկում են խուսափել մի քանի արտահայտություններից և գտնել դրանց փոխարինողներ Ձեր տղամարդու հետ շփվելիս:

Դու տղամարդ ես, դու պարտավոր ես: Եթե մտածում եք, որ այս արտահայտությունը կսթափեցնի Ձեր տղամարդուն, կստիպի ավելի լավ գործել, ապա չարաչար սխալվում եք: Որպեսզի ոգեշնչեք Ձեր զուգընկերոջը, ապա լավ կանեք շեշտը դնել նրա հնարավորությունների, տաղանդի վրա, շոյեք նրա անհատականությունը, այդ գործում նրա վարպետությունը:

Տանել չեմ կարողանում իմ ոտքերը: Նույնը կարող է լինել քթի, մազերի կամ մեկ այլ բանի մասին, որից Դուք դժգոհ եք: Այսպիսի արտահայտություններ անելով' Դուք փաթաթում եք Ձեր կարծիքը նրա վրա: Դրանով միայն կկենտրոնացնեք նրա ուշադրությունը Ձեր թերությունների վրա: Եվ մի «հիանալի» օր նա կասի. «Իսկապես, նրա ոտքերն այդքան էլ գեղեցիկ չեն, ինչպե՞ս չէի նկատել»: Նա չպետք է իմանա Ձեր բարդույթների մասին:

Գուցե արժի մեծացնել կուրծքս: Այս հարցը տալիս մենք իրականում ոչ թե նրա կարծիքն ենք ուզում լսել, այլ փորձում ենք հաճոյախոսություն շահել: Լավ տարբերակ չեք գտել: Եթե ուզում եք այդ թեման քննարկել, ապա օրինակ վերցրեք Ձեր ընդհանուր ծանոթին, բայց ոչ Ձեզ:

Ինչ լավն է Ռոբերտ Պատինսոնը: Մեր խոստովանությունները էկրանի հերոսներին նյարդայնացնում են տղամարդկանց: Պատճառը միայն խանդը չէ: Նրանք չգիտեն ինչ անել' նույնպես հետաքրքրվել Պատինսոնի կյանքով, թե իրենց հերթին մեկնաբանել Անջելինա Ջոլիի գեղեցկությունը Ձեր ներկայությամբ:

Իմ նախկինը կատարյալ ապուշ էր: Եվ առավել ևս չարժե խոստովանել ,որ նա ապուշ էր, քանի որ թողել է Ձեզ: Հենց Դուք բարձրաձայնեք այդ ամենի մասին, նա կսկսի առիթ փնտրել ձեզ թողնելու համար և հաստատ կսկսի մանրամասն հարցեր տալ Ձեր նախկինի և Ձեր հարաբերությունների մասին:Հոգեբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես տղամարդկանց չպատմել նախկին սիրավեպերի մասին:

Այս սանրվածքով նա կարծես Չեբուրաշկան լինի: Ձեր նրբանկատ նկատողությունները թողեք ընկերուհիների հետ քննարկմանը: Բոլոր տղամարդիկ մտածում են, որ չարախոս, ուրիշներին վատաբանող աղջիկներն անում են դա նախանձից: Բացի դրանից Ձեր այդ պահվածքը հասկացնում է նրան, որ վստահ չեք ինքներդ Ձեզ վրա:

Համոզվա՞ծ ես, որ ուզում ես սեքս: Սովորաբար այս արտահայտությունն անում են ամաչկոտ աղջիկները, ովքեր առաջին անգամ պետք է սեքսով զբաղվեն նոր ընկերոջ հետ: Դե իհարկե նա ուզում է դա, բայց եթե Դուք կասկածում եք Ձեր հմայքի վրա, ապա միանգամից ասեք նրան, որ Ձեզ լավ զգալու, ինքնավստահ լինելու համար պետք են շատ հաճոյախոսություններ և հենց այդ պահին:

http://ladynews.am


Просмотров: 775 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024