Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 07:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Մրգերով աղանդերային նախաճաշ

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 21 » Տղամարդու սիրտը շահելու լավագույն միջոցները
09:27
Տղամարդու սիրտը շահելու լավագույն միջոցները
Տղամարդու սիրտը շահելու լավագույն միջոցները

Dallas սերիալի աստղ Ջոշ Հենդերսոնը պատմում է այն փոքրիկ գաղտնիքների մասին, որոնք օգնում են գրավել տղամարդու սիրտը: Ի դեպ, նրա խոսքերով, սիրո հարցերում տղամարդիկ շատ մեղմ են:

Հ.: Dallas-ի գլխավոր հերոսուհիներից մի քանիսը շատ բռնկուն ու էմոցիոնալ արարածներ են: Ինչո՞ւ են տղամարդիկ տարվում այդպիսի կանանցով իրական կյանքում:

Պ.: Երբեմն տղամարդիկ կարող են ձանձրանալ և նախընտրում են կանանց, որոնց կողքին միշտ զգոն կլինեն: Սակայն, անձամբ ես սիրում եմ շփվող ու հանգիստ աղջիկներին:

Հ.: Փաստորեն, քեզ չե՞ն գրավում կանանց շքեղ սանրվածքներն ու արտահայտիչ հագուկապը:

Պ.: Ո՛չ։ Ես սիրում եմ այն աղջիկներին, որոնք իրենց վստահ են զգում անգամ բեյսբոլի գլխարկով: Ամենասեքսուալ հագուստը, որ աղջիկը կարող է կրել, շապիկն ու ջինսն է:

Հ.: Ո՞րն է տղաների մասին այն միակ կարևոր գաղտնիքը, որ աղջիկները պետք է իմանան:

Պ.: Մենք էությամբ հպարտ ենք և ուզում ենք, որ մեր կողքին գտնվող աղջիկը ևս հպարտանա մեզնով: Տղաներն ամեն կերպ ցույց են տալիս աղջկան իրենց հիացմունքը, երբ նրանք միասին որևէ տեղ են գնում: Կարծում եմ՝ նրանք կուզեին ստանալ աղջկանից նույնը:

Հ.: Է՞լ ինչ կուզեին տղամարդիկ ստանալ հարաբերություններում:

Պ.: Մանրուքներ, որոնք ցույց կտան աղջկա վերաբերմունքը տղայի հանդեպ. օրինակ` ձեռագիր երկտողը: Ես սիրում եմ, երբ աղջիկը, որի հետ հանդիպում եմ, իր ձեռքով որևէ հետաքրքիր կոլաժ է պատրաստում մեր համատեղ լուսանկարներից:

Հ.: Ի՜նչ հաճելի է: Իսկ ինչպե՞ս ես դու արձագանքում սիրո նման դրսևորմանը:

Պ.: Ես կարող եմ պատրաստել նրա սիրած սուրճը` նախքան նրա արթնանալը, կամ զարմացնել նրան ուղևորի նստելատեղի վրա դրված ծաղիկներով, երբ նա բաց անի մեքենայի դուռը: Ես սիրում եմ մատուցել այդպիսի փոքրիկ անակնկալներ:

cosmo.am

Просмотров: 435 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024