Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 18:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քոչարի ֆլեշմոբ

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

[Անիմացիա]
Սեղմիր Клас

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Սեքսն ուժեղացնում է սերը

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Հաճելին` օգտակարի հետ

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 30 » Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը
17:49
Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը
Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը

Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը նրա համար, որ նա շեփորահարին փողհար է անվանել
Օմսկի լքված տներից մեկում տեղական հարբեցողները հայտնաբերել մարդուն, ում մեջքի ետևում կացին էր խրված: Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժնում մեկ օր անց: 
«Տիգրանը փողհար է», - դա միակ խոսքերն են, որոնք նա կարողացավ արտասանել: Դրա շնորհիվ օպերատիվ խմբին հաջողվել է գտնել մարդասպանին: Ալեքսեյ Խոխմաչովը, ով համարվում էր տեղական ճանաչված շեփորահարի ֆան-ակումբի նախագահ, առաջին անգամ չէ, որ նա իր ընկերներին վնասել է իր պաշտելի գործիքի հանդեպ կոպիտ արտահայտությունների համար: Սակայն մահվան ելքով դեպք չէին սպասում նույնիսկ օպերատիվ աշխատողները: 
Ալեքսեյ Խոխմաչովը իրավամբ դարձել է Օմսկում Տիգրան Պետրոսյանի ֆան-ակումբի նախագահ: Երկրպագուի խոսքերով, նա իր հանցագործության մեջ չի խոստովանում: Իսկ իր ընկերոջը-հարևանին, մանր գործարար Վենիամին Պուզդիկովին կացնահարել է դավաճանության համար: Պատճառը այն էր, որ նախկինում Վենիամինը նույնպես մտնում էր շեփորահարի ֆան-ակումբի մեջ, բայց չգիտես ինչու հանկարծ փոխել է շեփորահարի նկատմամբ իր վերաբերմունքը՝ ասելով, որ Կիրկորովը ավելի լավն է, իսկ Պետրոսյանը՝ ուղղակի փողհար է: Այսպիսի արտահայտությունը երկրպագուն անպատիժ չէր կարող թողնել: Ալեքսեյը Վենիամինին խաբեությամբ բերել է լքված տուն՝ ասելով, որ ուզում է նրա հետ խմել բոլոր հարբեցող-մուրացկանների աչքերից հեռու: Երբ Պուզդիկովը շրջվեց, նա ծանր փայտով հարվածեց նրա քունքին: Արագ հանեց թաքցրած կացինը և հարվածեց հարևանի մեջքին: 
Նրան ծանր վիճակում հայտնաբերել են հարբեցողները, ովքեր էլ կանչել են շտապ օգնություն: Շտապ օգնությունը արագ ժամանեց դեպքի վայր, սակայն տղամարդուն չհաջողվեց փրկել: Նա մահացավ վերակենդանացման բաժնում հաջորդ օրը: 
Միակ բառերը, որոնք նա կարողացավ հստակ արտասաներ, դրանք էին, որոնք այդպես ջղայնացրեցին Խոխմաչովին՝ «Տիգրան Պետրոսյանը՝ փողհար է»: Սակայն օպերատիվ աշխատողներին այդքանն էլ բավական էր, որպեսզի հասկանային, թե ով է հանցագործը: 
Երկու տարի առաջ Ալեքսեյ Խոխմաչովը նույնպես կատարել է նմանատիպ հակաօրինական գործողություններ, որոնք կապված էին Տիգրան Պերոսյանի հետ: Այն ժամանակ Ալեքսեյը անցել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում Ալեքսեյի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ: Նրան ուղարկել են հարկադիր բուժման ընդհանուր տիպի ստացիոնարում: Մեկ տարի անց նրան դուրս են գրել, քանի որ բժշկական հանձնաժողովը որոշեց, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Դատի ժամանակ Ալեքսեյը իրեն պահում էր ոչ ադեկվատ: Կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խոխմաչովը գտնվում է ծայրահեղ վիճակում, ինչը առաջացել է սուր հոգեկան խանգարման հետևանքով:

Просмотров: 551 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024