Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 19:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Տորթ «Ամառային»

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 13 » Ճանաչեք տղամարդուն գուլպաներից
11:57
Ճանաչեք տղամարդուն գուլպաներից
Ճանաչեք տղամարդուն գուլպաներից

Ախ հետաքրքրասեր կանայք… Ինչեր ասես, որ չենք անի, միայն թե նախապես որևէ բան իմանանք տղամարդու մասին, բացենք նրա բոլոր խաղաքարտերն ու հասկանանք էությունը: Դա կարելի է անել ամենատարբեր միջոցներով' խոսելաձևից, պահվածքից մինչև ծխելու ձևն ու օղու բաժակում հեղուկի մնացած քանակը ուսումնասիրելով: Այս անգամ

LN-ն առաջարկում է իմանալ Ձեր սիրելիի նախասիրություններն ըստ գուլպայի:

Սև. այսպիսի գուլպաներ կրողները յուրաքանչյուր խնդրի դեպքում փնտրում են ամենահեշտ լուծման տարբերակը, յուրաքանչյուր իրավիճակում կարողանում են ջրից չոր դուրս գալ: Նրանք նաև ալարկոտ են, երբեմն' անուշադիր: Եվ այս գույնի ընտրությունն էլ իզուր չէ. չէ որ այն պրակտիկ է և ուշ է կեղտոտվում:

Մոխրագույն կամ շագանակագույն գուլպաներ հագնողները հիմնականում կոնսերվատիվ մարդիկ են: Նրանք պահպանողական են, կարող են մի գուլպան ամեն օր լվանալ և հագնել: Չեն սիրում նորություններ նաև կյանքում, աշխատում են զերծ մնալ ռիսկային գործերից, էքսպերիմենտներից:

Սպիտակ գուլպաներ նախընտրում են ոճային տղամարդիկ, ովքեր խիստ հետևում են իրենց արտաքինին: Չափազանց նրբանկատ են նաև շրջապատողների հագուկապի նկատմամբ: Մարզիկների նախընտրած գույնն է, ինչը ցույց է տալիս նաև, որ դրանք կրողը ֆիզիկապես ակտիվ մարդ է: Աշխատասիրությունը, համբերությունը նույնպես նրանց համար են:

Գունավոր գուլպաներ նախընտրողները բավականին համարձակ են: Նրանք ռոմանտիկներ են, երազողներ, ովքեր սիրում են պայքարել, հուսալ: Նրանք նաև կենսախինդ մարդիկ են: Կարևորում են դիմացինի կարծիքը, բայց հակառակ համոզման դեպքում մնում են իրենց կարծիքին:

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև գուլպայի վրայի նկարին, նախշերին:

Ռոմբիկավոր գուլպաները խոսում են մեկի մասին, ով դեռ չգիտի, թե ինչ է ուզում: Նրա կյանքում միշտ նորություններ են, և նա միշտ տատանվում է որոշումներում:

Ծաղիկներով գուլպաները խոսում են բարձր ինքնագնահատականով սրտակերի մասին:

Գծավոր, քառակուսիներով գուլպաներ հագնողները խիստ, բայց հավատարիմ տղամարդիկ են: Ընտանիքի տղամարդ ասվածն իսկը նրանց համար է: Երբեմն կարող են սահմանափակ մտքեր արտահայտել, բայց հոգով նրանք անսահման բարի են:

Այնպես որ ուշադիր եղեք Ձեր տղամարդու գուլպաներին. դրանք կարող են որպես այցեքարտ ծառայել…

ladynews.am


Просмотров: 620 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024