Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 23:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Նորածինը փրկել է մայրիկին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կոնյակի պատմությունից

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

[Անիմացիա]
Մերսում

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 18 » Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները
11:25
Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները
Ճապոնացի իսկական կնոջ 14 կանոնները

Սա ոչ ֆանտազիա է, ոչ էլ հորինվածք, այլ ճապոնացի կանանց սահմանված կանոններն են: Կարծում եմ հայ կանայք նույնպես եթե հետևեն այս կանոններից գոնե մի քանիսին, ապա նրանց ընտանեկան կյանքը ապահով կլինի, նրանց տղամարդը միշտ նրանց կողքը կլինի: Ահա ճապոնացի կանանց 14 հիմնական կանոնները՝ տղամարդու և ամուսնու հետ լավ հարաբերություն կազմելու համար:

1. Ձեր տղամարդը Ձեր թագավորն է Երբե՛ք մի մոռացեք, որ Ձեր տղամարդը պետք է Ձեր կողմից ստանա ամենաբարձր առաջնահերթությունը Ձեր կյանքում: Նա կարևոր է քան Դուք ինքներդ, քան Ձեր ծնողները, Ձեր հետաքրքրությունները և նույնիսկ Ձեր երեխաները: Ձեր տղամարդը Ձեր կյանքի ամենակարևոր բանն է:

2. Վաղ արթնացեք Անպայման առավոտյան արթնացեք մինչ նրա արթնանալը, որպեսզի պատրաստեք նրա համար առողջ նախաճաշ և համոզվեք, որ նա կստանա լավ օրվա սկիզբ: Եթե նա պետք է արթնանա և տանից դուրս գա Ձեզնից շուտ, Դուք միևնույնն է պետք է ապահովեք որպեսզի նախաճաշը պատրաստ լինի և սպասի նրան խոհանոցում:

3. Երբեք մի «սղոցեք» նրան Երբեք մի մրթմրթացեք ինչ-որ բանի համար Ձեր տղամարդու վրա: Եթե նա աշխատանքից վերադառնալուց հետո ուզում է շատ խմել, ապա դա միմիայն աշխատանքի պատճառով է: Եթե նա մոռացել է աղբը թափել, դուք արեք նրա փոխարեն:

4. Մնացեք տանը Երբ նա ծանր և լարված աշխատանքային ժամերից հետո վերադառնում է տուն՝ աշխատեք այդ ժամանակ գտնվել տանը: Եթե Դուք նույնպես աշխատանք ունեք և պետք է այն կատարեք օրվա ընթացքում, ապա աշխատանքից հետո անմիջապես վերադարձեք տուն:

5. Ժպտացեք Երբ Ձեր տղամարդը աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան լիաթոք և անկեղծ ժպիտով: Եթե Դուք ունեք հնարավորություն, ապա անցեք թեկուզ տասնյակ կիլոմետրեր նրա համար պաղ ըմպելիք բերելու համար:

6. Ընթրիք պատրաստեք Քանի որ Դուք արդեն տանն եք և տուն եք եկել նրանից առաջ, պատրաստեք Ձեր տղամարդու համար համեղ ընթրիք: Նա աշխատանքից հետո կարող է հոգնած լինել, այդ իսկ պատճառով մերսեք նրան: 7. Բաց թողեք նրան ընկերների մոտ Մի բարկացեք, երբ նա ուզում է գնալ և ամբողջ երեկոն անց կացնել ընկերների հետ: Ճանապարհեք նրան ժպիտով և ցույց տվեք նրան, որ Դուք հոգ եք տանում նրա մասին՝ դնելով նրա հետ, ճանապարհի համար բուտերբրոդ և գարեջուր:

8. Գնումներից առաջ թույլատվություն հարցրեք Եթե Դուք պլանավորում եք Ձեր ամուսնու աշխատած փողերով, թեկուզ և Ձեր աշխատավարձով Ձեզ համար գնումներ կատարել մի մոռացեք հարցնել նրան:

9. Թողեք ընտրությունը նրան Թող Ձեր տղամարդը որոշի ինչ նայել հեռուստացույցով: Նույն կերպ և մնացած հարցերում:

10. Եղեք հնազանդ Երբեք մի արեք այնպիսի բան, որ նա չէր ուզի և երբեք մի բողոքեք: Եթե Ձեր տղամարդը չի ուզում Ձեզ հետ հեռուստացույցով ռեալիթի շոու դիտել, կամ ուզում է ընկերների հետ դուրս գալ, ապա ընդունեք նրա կանոնները: Դա երկուսիդ երջանկություն կբերի:

11. Եղեք անկողնում վայրի Գրավեք նրան, եղեք վայրի և սանձարձակ անկողնում: Եղեք ամաչկոտ և քաշվող այլ մարդկանց մոտ, բայց երբ լույսերը անջատվում են գալիս է վայրի բնության հերթը: Թող նա իմանա, որ նա այս աշխարհում միակն է Ձեզ համար:

12. Ինչ-որ չափով տեղեկացված եղեք սպորտից Եթե Դուք ինչ-որ բաներ գիտեք սպորտի մասին, ապա դա լավ զրույցի առիթ է: Սակայն միշտ թողեք որ քննարկումը սկսի նա:

13. Մնացեք միշտ ֆորմայի մեջ Ձեր տղամարդը պետք է հպարտությամբ Ձեզ անվանի կողակից, այդ իսկ պատճառով հետևեք Ձեր կազմվածքին և հագնվեք գեղեցիկ:

14. Իրերը պահեք մաքրության մեջ Տունը միշտ պահեք իդեալական մաքրության մեջ: Արե՛ք դա և Ձեր տղամարդը միշտ կլինի Ձեզ հետ: Նա չպետք է ժամանակ ծախսի մաքուր գուլպաների կամ անդրավարտիքի փնտրտուքի վրա: Վերջացնելով լվացքը չմոռանաք համոզվել, որ նրա շապիկները արդուկված են:

arxangelo.info

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 892 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024