Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 03:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Մեսին հանգստանում է Մայամիում

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Միայն սեքսը կանանց բավարար չէ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Поиск

Главная » 2013 » Հունիս » 24 » Վանաձորցի կինը 20 հազար դրամով անչափահաս աղջկան նվիրել է չափահաս տղամարդուն
09:02
Վանաձորցի կինը 20 հազար դրամով անչափահաս աղջկան նվիրել է չափահաս տղամարդուն

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Անահիտ Սարդարյանի գործով պաշտպանական կողմի բերած բողոքը:

Անահիտ Սարդարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սեռական շահագործման նպատակով անչափահաս՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.-ին հանձնել է Վաչագան Մարտիրոսյանին, այդ «ընծայի» դիմաց նրանից պահանջել ու ստացել է 20 հազար դրամ:

Վաչագանը, մատչելի գնով Անահիտից ձեռք բերելով Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհուն՝ նախ նրան տարել է Վանաձորում ապրող իր պապիկի տուն, ապա տեղափոխել Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակներից մեկը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել իր «ձեռքբերման» հետ: 

Ըստ մեղադրանքի՝ այսպիսով, անչափահաս՝ 18-ը չբոլորած աղջիկը Անահիտ Սարդարյանի կողմից ենթարկվել է սեռական շահագործման:

Վաչագանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, թե քանի տարեկան է Անահիտի տրամադրած աղջիկը: Ինքը մարմնական վայելքների համար կին է ուզել, դիմել է Անահիտին, նա էլ առաջարկել է մեկին, ով կամովին, առանց իր տարիքի մասին ակնարկելու երեք օր անցկացրել է իր հետ: 

Անչափահասին սեռական շահագործման հանձնած Անահիտ Սարդարյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին: Հնարավոր է՝ Անահիտն իր վերցրած 20 հազար դրամից աղջկան մաս չի տվել կամ քիչ է տվել... Նա էլ դժգոհ է մնացել... Անահիտից:

Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով: Գործն ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2013 թվականի ապրիլի 18-ին: 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Սարդարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը 35-36 շաբաթական հղիություն ունի: 

Հաշվի են առնվել նաև կատարված արարքի բնույթն ու հասարակական մեծ վտանգավորությունը, հանցագործության տարածվածությունը և այլ հանգամանքներ: 

Անահիտի կատարածը դասվում է ծանր հանցագործությունների շարքը: 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի մայիսի 18-ի դատավճռով 21-ամյա վանաձորցի Անահիտ Սարդարյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 30-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Անահիտ Սարդարյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 3 տարի 6 ամիս ազատազրկում սահմանել, ապա պայմանական դատապարտության կիրառմամբ փորձաշրջան նշանակել:

Անահիտ Սարդարյանը վերաքննիչ քրեական դատարան էր ներկայացել նորածին երեխայի հետ: 15 օր առաջ էր ծննդաբերել: Աղջիկ ունի, անունն էլ դրել է Գոհար: Եվ միգուցե հիմա, երբ ինքն է դարձել աղջկա մայր, իր կատարածին մայրական աչքերով նայի, մայրական սրտով մերժի նման ապրելակերպը...

Դատարանի հարցին ի պատասխան՝ Անահիտն ասաց, թե ամուսնացած չէ, իսկ երեխայի հայրը ներկայումս կալանավայրում է: 
Պատիժ է կրում... գողության համար:

Անահիտը դատարանին ներկայացրեց երեխայի ծննդյան վկայականը, խնդրեց հաշվի առնել իր վիճակը, մեղմ վարվել: Տուժող Ս.-ն վերաքննիչ դատարան չէր եկել:

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, ապա դուրս գալով՝ հայտարարեց, որ վճռաբեկության կարգից անցնում է վերաքննության կարգի: Դատարան էր ներկայացվել նոր փաստաթուղթ, որը դատարանը հետազոտել էր, կցել գործին: Ամբաստանյալի կենսագրության մեջ փոփոխություն էր տեղի ունեցել...

Վերաքննության կարգը ենթադրում է նաև դատական վիճաբանությունների ունկնդրում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 27-ին:

1in.am
Просмотров: 622 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024