Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 18:26
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

[Անիմացիա]
группа-пении кошек

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

[Անիմացիա]
Սեղմիր Клас

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 6 » Վանաձորցի մարմնավաճառներն անչափահաս աղջկան որպես «պրակտիկանտ» տարել են շոգեբաղնիքներ
21:14
Վանաձորցի մարմնավաճառներն անչափահաս աղջկան որպես «պրակտիկանտ» տարել են շոգեբաղնիքներ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ագնեսա Հաթամյանի, Աննա Միրզոյանի, Ալեքսան Բաբայանի և Վլադիմիր Պապիկյանի գործի դատավարությունը:

Հիշյալ չորս չափահաս մարդկանց՝ 37-ամյա Ալեքսանին, 31-ամյա Վլադիմիրին, 24-ամյա Ագնեսային և 25-ամյա Աննային մեղադրանք էր առաջադրվել Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի՝ 1995 թվականի փետրվարի 10-ին ծնված Ս.-ին պոռնկությամբ զբաղվելու ոլորտ ներգրավելու համար:

Ալեքսան Բաբայանն ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանն արժանահավատ է գնահատել նրա նախաքննական խոստովանական ցուցմունքները: Բաբայանը հայտնել է, որ իր «ՎԱԶ-21012» մակնիշի մեքենան Վանաձորում որպես տաքսի է վարում: Ճանաչում է մարմնավաճառությամբ զբաղվող Ագնեսային, իր մեքենայով նրան հաճախ տարել է Վանաձորի «Մալիբու», «Բելիսիմո», «Կամար» շոգեբաղնիքներ: Ագնեսան, անկախ ճանապարհի երկարությունից, միշտ վճարել է երկու հազար դրամ: 

Մի օր Ալեքսանը գնացել է Ապարան քաղաքում բնակվող ծանոթուհու տուն, այնտեղ տեսել է նրա բարեկամուհի Ս.-ին: Այդ աղջիկն իմանալով, որ Ալեքսանը Վանաձորում տաքսի է վարում, ուրախացել է, հարցրել, թե վանաձորցի մարմնավաճառներից ո՞ւմ է նա ճանաչում: 

Աղջիկը պատմել է, որ աշխատանք չունի, վատ պայմաններում է ապրում, ինչի պատճառով էլ ուզում է մարմնավաճառությամբ զբաղվել: Նա Ալեքսանին խնդրել է իրեն տանել Վանաձոր, ծանոթացնել որևէ մարմնավաճառուհու հետ: 

Ալեքսանն էլ, իր ցուցմունքի համաձայն, իմանալով, որ Ս.-ի 18 տարին լրացած չէ, հրաժարվել է նրա խնդրանքը կատարելուց: Բայց աղջիկն այնքան է խնդրել, որ Ալեքսանի սիրտը չի դիմացել, ու նա աղջկան իր հետ տարել է Վանաձոր: 

Ծանոթացրել է իր հարևանուհու՝ մարմնավաճառուհի Աննայի հետ, վերջինս համաձայնել է աղջկան իր հետ «աշխատանքի» տանել: Բայց հերթական անգամ Ապարան գնալով՝ Ալեքսանն իր ծանոթուհու տանը նորից տեսել է Ս.-ին: 

Վերջինս պատմել է, որ փողային հարցերով վիճաբանել է Աննայի հետ ու վերադարձել Ապարան: Նա վերստին խնդրել է Ալեքսանին, որ իր հետ Վանաձոր տանի, ծանոթացնի մեկ ուրիշ մարմնավաճառուհու հետ: 

Ալեքսանն այս անգամ ևս չի կարողացել մերժել Ս.-ին, տարել ու ծանոթացրել է մարմնավաճառուհի Ագնեսայի հետ: Դեռ մի քանի անգամ էլ Ագնեսային ու Ս.-ին իր մեքենայով տարել է շոգեբաղնիքներ: Ամեն անգամ նրանք տաքսու համար վճարել են 2 հազարից մինչև 4 հազար դրամ:

Վլադիմիր Պապիկյանը դատարանում ու նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ իր «Մերսեդես» ավտոմեքենայով Վանաձորում իրականացրել է տաքսու ծառայություն: Ծանոթ Աննային մի քանի անգամ Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասից մեքենայով տարել է «Բելիսիմո» շոգեբաղնիք, բայց չի իմացել, որ նա զբաղվում է մարմնավաճառությամբ:

Ագնեսա Հաթամյանը ևս դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ժամանակ հայտնել է, թե 2009 թվականից բնակվում է Վանաձորում: Սկզբում աշխատել է որպես մատուցողուհի, բայց չկարողանալով ստացած գումարով ապրել, սկսել է մարմնավաճառություն անել Վանաձորի «Մալիբու», «Բելիսիմո», «Կամար», «Լագունա» շոգեբաղնիքներում: 

Ճանաչել է վարորդներ Ալեքսանին ու Վլադիմիրին, ովքեր իրենց մեքենաներով նրան տարել են շոգեբաղնիքներ:

2011 թվականի վերջերին Ագնեսան տեսել է Աննային ու Վլադիմիրին: Մոտեցել է նրանց մեքենային, սրահում նկատել է անծանոթ աղջկա, Վլադիմիրին հարցրել է՝ նոր մարմնավաճա՞ռ եք ստացել: Նրան չեն պատասխանել: Հետո իմացել է, որ այդ աղջիկը Ս.-ն էր եղել: 

Մի քանի ամիս անց զանգել է Ալեքսանը, ասել, թե իր ծանոթ մի աղջիկ ուզում է Վանաձորում մարմնավաճառությամբ զբաղվել: Ագնեսան հեռախոսով խոսել է այդ աղջկա՝ Ս.-ի հետ: Վերջինս ասել է, թե նախկինում մարմնավաճառություն է արել «Ջունգլիներ» թաղամասի բնակչուհի Աննայի հետ, բայց փողային հարցով վիճել են, ինքը հեռացել է նրանից: 

Ագնեսան Ս.-ին խոստացել է օգնել: Նրա պնդմամբ՝ Ս.-ն ասել է, թե քսան տարեկան է: 

2012 թվականի ապրիլից Ս.-ն Ագնեսայի հետ է եղել: 

Ըստ Ագնեսայի՝ սկզբում Ս.-ի տեսքն անխնամ էր, շորերը՝ մաշված: Ինքը նրան տարել է վարսահարդարի մոտ, հագուստ է գնել, տեսքը տեղն է բերել: Ս.-ն պիտի մարմնավաճառությամբ վաստակած գումարներով շորերի ու մնացած բաների պարտքը մարեր: 

Ագնեսան նրան տարել է շոգեբաղնիքներ, բացատրել, թե ինչպես պիտի իրեն պահի տղաների հետ: Փորձի փոխանակում է կատարել, մի խոսքով: 

Ս.-ն ինքն է հաճախորդներից վերցրել իր գումարը: Ագնեսայի ասելով՝ երբ կասկածել է, որ աղջիկն անչափահաս է, նայել է նրա անձնագիրը, համոզվել, ապա զանգել է նրա մորը, որ գա իր աղջկան տանի: Ցանկացել է նրան հեռու պահել վատ ճանապարհից: Բայց Ս.-ի մայրը հրաժարվել է աղջկան տեր կանգնելուց: Ագնեսայի կարծիքով՝ ինքն ընդամենը օգնել է Ս.-ին՝ նրան պահելով իր տանը: 

Աննան ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե սոցիալական պայմաններից դրդված՝ 2009 թվականից Վանաձորում զբաղվում է մարմնավաճառությամբ: Հիմնականում «աշխատում է» շոգեբաղնիքներում: Հաճախորդները նրա հեռախոսահամարը փոխանցում են իրար, հեռախոսազանգերով պայմանավորվում հետը: 

Ս.-ի հետ ծանոթացել է Ագնեսայի միջոցով: Բազմաթիվ անգամներ Ս.-ին տեսել է Ագնեսայի հետ տարբեր շոգեբաղնիքներում: Իր իմանալով՝ Ս.-ն եղել է քսան տարեկան, մարմնավաճառություն է արել Ագնեսայի հետ:

Տուժող աղջկա ցուցմունքով՝ անչափահաս տարիքում իրեն փախցրել են ամուսնության նպատակով, բայց որոշ ժամանակ անց ամուսինը հեռացել է, ինքը վերադարձել է տուն, սակայն ծնողները չեն ընդունել: Գնացել է Ապարան՝ բարեկամուհու տուն: Պահել է նրա երեխաներին: Երբ նրա տուն է եկել վանաձորցի վարորդ Ալեքսանը, նրան խնդրել է, որ իրեն տանի Վանաձոր: Ասել է, թե ուզում է այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվել, ապրել: 

Սկզբում, ըստ Ս.-ի, վարորդ Ալեքսանն իրեն ծանոթացրել է Աննայի հետ: Վերջինս ինքն էր գումարները վերցնում հաճախորդներից, հետո իր հայեցողությամբ տալիս աղջկա բաժինը: Փողային հարցերով Աննայի հետ համաձայնության չգալով՝ Ս.-ն նորից մեկնել է Ապարան: Հետո կրկին Ալեքսանի հետ եկել է Վանաձոր, այս անգամ աշխատել է Ագնեսայի հետ: Իր աշխատած գումարներն արդեն ինքն է վերցրել: 

Շոգեբաղնիքներում նա սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր տղամարդկանց հետ, յուրաքանչյուրից վերցրել 5-10 հազար դրամ, տաքսու ծառայության համար վճարել են 2-ից 4 հազար դրամ:
Թեկուզ անչափահաս Ս.-ն իր կամքով ու խնդրանքով էր մարմնավաճառության ոլորտը թափանցել, բայց նրա համար «ուղի հարթած» չափահասները, ըստ օրենքի, ենթակա են քրեական պատասխանատվության: Աղջկա ծնողների պատասխանատվությունն էլ բարոյական ոլորտներում է մնում:

Ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսան Բաբայանին և Վլադիմիր Պապիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, դատապարտել է 3-ական տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել է 2-ական տարի փորձաշրջան:

Ագնեսա Հաթամյանը և Աննա Միրզոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 200 հազարական դրամ տուգանքի: Դատարանը տուգանքի վճարումը երկուսի համար էլ տարաժամկետել է՝ թույլատրելով, որ 10 ամսվա ընթացքում նրանք ամսական վճարեն 20 հազար դրամ տուգանք: Թե ինչ ճանապարհով պիտի վաստակեն այդ գումարը, կարելի է ենթադրել: Վանաձորյան շոգեբաղնիքներում ամառը «թեժ» է լինելու...
1in.am
Просмотров: 919 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024