Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 22:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մեսին հանգստանում է Մայամիում

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Հաճելին` օգտակարի հետ

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 23 » Վանաձորում 4 երեխաների մայրը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել (ֆոտո)
23:38
Վանաձորում 4 երեխաների մայրը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել (ֆոտո)
Վանաձորում 4 երեխաների մայրը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել (ֆոտո)

Երկու օր առաջ Վանաձորում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի Հասմիկ Սուքիասյանը իր բնակարանում բենզին է լցրել իր վրա ու փորձել է ինքահրկիզվել, որը սակայն կանխվել է էլեկտրոցանցի աշխատակցի եւ հարեւանների կողմից: Կնոջը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Հասմիկ Սուքիասյանը 4 երեխաների մայր է, ապրում է հիշյալ հասցեում դեռեւս 1989թ-ից, իսկ նման քայլի դիմելը ըստ նրա պատմածի՝ իրենց բնակարանի ապօրինի առք ու վաճառքն է, որը իրագործել է ամուսնու մայրը եւ այժմ իրենց դուրս են հանում նշված բնակարանից:

Լոռիի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաստի առթիվ ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ստուգվում են առք ու վաճառքի պայմանագրերը, նյութեր են նախապատրաստվում նաեւ ինքնահրկիզման փորձի հետ կապված. «Այս ընթացքում բնակարանի գնորդը դիմել է Վանաձորի էլեկտրոցանց, իր կողմից գնած բնակարանի հոսանքը կասեցնելու համար: Երբ տեսուչը մեկնում է դիմումի համաձայն հոսանքը կասեցնելու, Հասմիկ Սուքիասյանը դրանից վրդովված, ըստ արդեն իսկ իր տված բացատրության, իր բնակարանում եղած բենզինը վերցնում է ու լցնում իր մարմնի վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն տեսուչի եւ հարեւանների միջամտությամբ ինքնահրկիզման փորձը կանխվում է: Այնուհետ տեղափոխվում է Վանաձորի բժշկական կենտրոն»,-լրագրողների հետ զրույցում նշել է քննիչը:

Հասմիկ Սուքիասյանն էլ իր հերթին հայտնել է, որ նման քայլի է դիմել, քանի որ այս երկրում արդարություն չկա: «Ես արդարություն եմ մենակ պահանջում, իմ տունը երկրորդ անգամ արդեն վաճառել են նույն մարդկանց շրջանակում, ես լինելով 4 երեխաների մայր, չեմ կարողանում իմ արդարությունը վերականգնել, դրա համար էլ նման քայլի գնացի»,-ասել է նա:

Հասմիկ Սուքիասյանը նշված բնակարան հարս է գնացել 1989թ-ից եւ մինչ օրս բնակվում է այդտեղ: Տիկին Հասմիկի պատմելով ինքը խնդրի մասին դիմել է նաեւ երկրի նախագահին ու գլխավոր դատախազին: Ըստ Հասմիկ Սուքիասյանի պատմածի, ինքնավնասում է գործել նաեւ նրա տղան:

Լուսանկարը՝ԷդվարդԱրզումանյանի/NEWS.am


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Просмотров: 722 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024