Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 13:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Поиск

Главная » 2013 » Январь » 13 » Վարդանուշ Մարտիրոսյան. “Ես մերկապարուհի եմ. անբարոյական չեմ”
21:02
Վարդանուշ Մարտիրոսյան. “Ես մերկապարուհի եմ. անբարոյական չեմ”

Վարդանուշ Մարտիրոսյան. "Ես մերկապարուհի եմ. անբարոյական չեմ”

26 տարի առաջ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ծնված Վարդանուշ Մարտիրոսյանի հայ հայրը եւ ուկրաինացի մայրը չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց գեղեցիկ աղջիկը կտարվի ձողով պարով եւ մեկ օր  կդառնա "Pole Dancing”-ի աշխարհի առաջնության չեմպիոնուհի: 21 տարեկանում ակտիվ խառնվածքով Վարդանուշը որոշում է, որ իր պարելու, երգելու եւ դերասանական հմտությունները չպետք է զուր կորչեն ու տեղափոխվում է Կիեւ՝ էստրադային ռեժիսորի մասնագիտություն ստանալու նպատակով:

"Սովորելու ընթացքում տարբեր տեղերում պարելով` գումար էի վաստակում եւ քիչ-քիչ իմ երազանքին մոտենում”,-ասում է Varda բեմական անվամբ հանդես եկող Վարդանուշը, որն իր կյանքի պատմությունն է պատմել BRAVO.am-ին:

  
Սկիզբ

Ամեն ինչ սկսվել է  2003 թվականին Varda-ի` Ուկրաինայի "Pole Dancing”-ի առաջնությունում տարած հաղթանակով: Դրանից հետո նա մասնակցել է նաեւ Մոլդովայում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մրցույթներին. "Պիտերում Ռուսաստանի առաջնությունն էր, որի հաղթողը պետք է մասնակցեր Ամստերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Քանի որ այդ ժամանակ Ուկրաինայում նման մրցույթներ չէին կազմակերպվում, ես, ներկայանալով որպես ռուսաստանցի, մասնակցեցի ռուսաստանյան մրցույթին եւ հաղթեցի: Իմ հաղթանակը ժյուրիի կողմից միանշանակ չընդունվեց, քանի որ փոքր-ինչ զայրացան` տեղեկանալով` հայկական արմատներով ուկրաինացի եմ, սակայն հաղթանակն արդեն իմն էր:)”:
Այպիսով, կատարվեց Varda-ի երազանքը. նա մասնակցեց Ամստերդամում տեղի ունեցած մրցույթին եւ դարձավ "Pole Dancing”-ի 2008 թվականի աշխարհի չեմպիոնուհի: 

Ներկա

"Ունեմ առաջարկներ Իտալիայից, սակայն արդեն ցանկանում եմ ինձ որպես երգչուհի փորձել: Իհարկե, կշարունակեմ պարել, բայց համատեղելով երգչուհու կարիերայի հետ: Հիմա պատրաստվում ենք համերգային շրջագայության, որն իրենից կներկայացնի վոկալային ժամանակակից ծրագիր` պարային հատվածներով: Շրջագայության կմեկնեմ Ուկրաինայում ճանաչված եւ սիրված երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ”,- տեղեկացրել է Վարդանուշը: 
Varda-ն նաեւ հետեւյալն է հավելել. "Շոուի ընթացքում ինչպես առանձին, այնպես էլ դուետներով հանդես կգանք: Տուրնեն կներառի Ուկրաինայի 15 քաղաք, Հայաստանը եւ Գերմանիան: Հիմա Հայաստանի հետ բանակցությունների մեջ ենք, հարթակն ենք ընտրում եւ երեւի թե 3 համերգ կունենանք: Եթե հայերին դուր գա մեր ծրագիրը, ոճը, բնականաբար, մեծ հաճույքով նորից կայցելենք”:

Վարդանուշը զբաղված է իր նոր երգի ձայնագրություններով, որը նույնպես կթողարկվի նաեւ հայերեն տարբերակով. "12 երգ կա ձայնագրված, սակայն շատերը հիմա ինձ մանկական են թվում, այսինքն` այն երգերը, որոնք ինձ ճիշտ նկարագրում են եւ համապատասխան են ներքին վիճակիս, թվով 9-ն են: Արդեն 3 տեսահոլովակ ունեմ,  նկարահանվում է 4-րդը”: 


Անձնական կյանք


BRAVO.am-ը սեքսուալ Varda-ից հետաքրքրվել է` արդյո՞ք աղջկա սիրտն ազատ է, թե՞ Վիտալիի հետ էրոտիկ  տեսահոլովակը  ոչ միայն դերասանական խաղի, այլ նաեւ զգացմունքների արդյունք է. "Երկուսիս ծանոթությունը շատ ծիծաղելի եւ պատահական է ստացվել՝ իրար են բախվել մեր ավտոմեքենաները: Երբեմն կատակում եմ` հատուկ եմ արել:): Մտածում էի` կզայրանա, բայց արի ու տես, որ մեր "բախումը” ճակատագրական եղավ: Սկսեցինք շփվել եւ շատ նմանություններ գտանք. պարզվեց, որ վոկալի նույն դասախոսի մոտ ենք պարապում, անուններս նույն տառով է սկսվում, կարելի է ասել` նույն օրն ենք ծնվել, ցուլի տարում, համաստեղությամբ էլ ձուկ ենք: Միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Դժվար է չգայթակղվել, նա Ուկրաինայում թիվ 1 երգիչն է համարվում: Շատերը նախանձում են մեր մտերմությանը, դեռեւս փորձում ենք սահմանները չանցնել, բայց տեսնենք…Ի դեպ, ես եւ Վիտալին փորձում ենք հայերեն սովորել:)”:


Աստղ են նվիրել

"Արդեն ունեմ հայ երկրպագուներ, որոնցից մեկն ինձ աստղ է նվիրել երկնքում: Հայերը գեղեցիկ նվերներ մատուցելու տաղանդ ունեն: Իմ աստղն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի աստղի կողքին է:): Նման նվեր ամեն օր չես ստանա: Այդ տղամարդն ինձ ապահովեց նաեւ հայկական կոնյակով, որը փետրվարի 15-ին վայելեցին "Մի թող ինձ մենակ” տեսահոլովակիս շնորհանդեսի հյուրերը”,-պատմել է Varda-ն: 

"Մի թող ինձ մենակ”-ի մասին

Շատերին կհետաքրքրի, թե ինչու Varda-ն եւ Վիտալին որոշեցին "Не оставляй меня” երգի հայերեն տարբերակն էլ թողարկել. "Երկուսիս ցանկությամբ է եղել: Վիտալին 2004 թվականին հայ երգչուհի Էմմիի հետ է ելույթ ունեցել` "Երեւան-Կիեւ Տրանզիտ” նախագծի շրջանակներում: Նա այնքան ջերմ է վերաբերվում հայերին… Բացի դա, ես հայուհի եմ, Վիտալիի տատիկը հայուհի է եղել: Եվ եւս հետաքրքիր եւ զարմանալի մի փաստ՝ Ուկրաինայում մարդկանց ավելի շատ դուր են գալիս հայերենով երգերը, չնայած` չեն հասկանանում: Հայերենը շատ գեղեցիկ լեզու է, երգերը մեղեդային են ստացվում: Նշեմ` ամենաշատն իմ հայրն է ուրախացել, որին կատակով նախատում եմ, թե հենց ինքն է մեղավոր ակցենտով երգելուս համար, քանի որ հայերեն չի սովորեցրել”:
Երգը հայերեն թարգմանողի մասին. "Բոլոր հայերից, որոնք երգեր են գրում, ես գտա Մարտիրոսյան ազգանունով աղջկա` Քրիստինային: Նա ավանդապահ ընտանիքից է եւ երկար է մտածել ինձ հետ համագործակցելու նպատակահարմարության շուրջ, քանի որ ես մերկապարուհի եմ: Բայց ինձ հետ շփվելուց հասկացավ, որ դա ընդհանրապես չի նշանակում` անբարոյական եմ: Հասկացավ, որ ես սովորական մարդ եմ, եւ մենք շատ լավ համագործակցում ենք:)”:


Նպատակներ 

Varda-ն նպատակ ունի որպես դերասանուհի էլ հանդես գալ. "Բեմի մարդ եմ եւ զարգանալու ցանկություն ունեմ: Լիամետրաժ ֆիլմում նկարահանվելն ինձ համար կարեւոր փուլ կհանդիսանա: Էպիզոդային դերերում հանդես եկել եմ, լուրջ դերեր եմ ուզում. ես կարող եմ դա անել, գիտեմ”:  


Զրուցեց  Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Varda-ի անձնական արխիվից


 

 Աղբյուրը` Bravo.am

Просмотров: 697 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024