Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 06:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 14 » Վիրտուալ աշխարհի գերակշռությունն ամուսնու մտածելակերպում հանգեցնում է վեճերի. սեքսապաթոլոգ
08:13
Վիրտուալ աշխարհի գերակշռությունն ամուսնու մտածելակերպում հանգեցնում է վեճերի. սեքսապաթոլոգ
«Ներկայիս ժամանակահատվածում բարդ միջանձնային փոխհարաբերությունները լիակատար ազդեցություն են գործում ընտանիքի հարմոնիայի, ընտանեկան փոխհարաբերությունների, ընտանիքի ինտիմ կյանքի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը: Վերջին շրջանում, ըստ նրա, այս խնդրով բազմաթիվ զույգեր են դիմում հոգեբանների, սեքսապաթոլոգների օգնությանը: 

Մեր զրուցակիցն ասաց, որ հաճախ են հանդիպում ամուսիններ, որոնց մոտ սեռական կյանք վաղուց գոյություն չունի. «Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, սոցիալական հասարակության տեմպերի հետ կապված, զբաղված է իր սոցիալական խնդիրներով, կարիերայով, շրջապատում դրսևորվելու մտահոգություններով, և կինն ու ամուսինը դառնում են շատ տարբեր, ընտանիքին միավորող ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան»: Այս դեպքում կա նաև այն գործոնը, որ կինն իր վրա է վերցնում ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու պարտավորությունը, և տարված լինելով իր գործերով՝ սեռական սառնություն է առաջանում: 

Գաղտնիք չէ, որ այսօր համակարգչից և ինտերնետից կախվածությունը ևս հասարակության լուրջ խնդիրներից է: Բժիշկը նշեց, որ հաճախ են գալիս կանայք, ովքեր ասում են, թե ամուսինն աշխատանքից վերադառնում է և ավելի շատ համակարգչով և ինտերնետով է զբաղվում, քան ընտանիքով հետաքրքրվում, աչքաթող է անում ընտանիքը. «Վիրտուալ աշխարհի գերակշռությունը ամուսունու մտածելակերպում հանգեցնում է վեճերի: Կան շատ ամուսնական զույգեր, ովքեր իրար հետ շփվում են սկայպով կամ այլ սոցիալական ցանցերով, միջանձնային շփումը վերջին պլան է մղվում: Ամեն մեկն ունենում է իրեն բնորոշ աշխարհը, ապրում է դրանով և մոռանում է, որ ընտանիքը նաև նրա համար է, որ միասնական որոշումներ ընդունեն»: 

Այս խնդրի լուծումը մասնագետը տեսնում է մարդկային ջերմ փոխհարաբերությունների վերականգնման մեջ, որը այսօր մեզանում շատ է պակասում. «Ամուսինները պետք է իրար ժամանակ տրամադրեն, մտերմիկ զրույցներին միասնական խորհրդակցություններին, երեխաների դաստիարակությանը ժամանակ հատկացնեն: Հաճախ երեխաների դաստիարակությունը թողնում են ուսուցիչների և, որ ավելի ցավալի է, փողոցի ընկերների վրա: Ժամանակի ընթացքում երեխան սկսում է մեկուսանալ ծնողներից, այլ միջոցներով է իմանում իրեն հետաքրքրող ինֆորմացիան, և արդեն անջրպետ է առաջանում ծնողի և երեխայի միջև»:


1in.am
Категория: 18+ | Просмотров: 383 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024