Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 11:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Հաճելին` օգտակարի հետ

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Прикол : Жми КЛАСС

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Սեքսն ուժեղացնում է սերը

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Поиск

Главная » 2013 » Апрель » 24 » Վիրտուալ սեքսով զբաղվում են հիմնականում տղամարդիկ
08:47
Վիրտուալ սեքսով զբաղվում են հիմնականում տղամարդիկ

«Վիրտուալ աշխարհով ապրող մարդու էմոցիաները պասիվ են, նա սկսում է ապրել վիրտալ աշխարհում, զբաղվել կիբեռսեքսով կամ վիրտուալ սեքսով. նայում է նկարներ, տեսանյութեր, գրգռվում է ու այդպիսով բավարարվում: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ավելի շատ վիրտուալ սեքսի դիմում են տղամարդիկ, քան կանայք: Դա կախված է տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, ամեն ինչին շուտ հասնելու ձգտումից: Տղամարդիկ ցանկանում են արագ բավարարել իրենց սեռական ցանկությունները, բացի այդ՝ վիրտուալ սեքսը ծախսատար չէ»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն՝ անդրադառնալով վիրտուալ սեռական կյանքի վտանգավոր հետևանքներին:

Ըստ նրա՝ հիմնականում կիբեռսեքսի են դիմում իրենց կարողությունների վրա անվստահ, ինքնամփոփ, դեպրեսիայի հակված, միայնության ձգտող մարդիկ: 

Կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշեց, որ վիրտուալ աշխարհը գրավիչ է մարդկանց համար, ու մարդիկ ձգտում են դրան: Նախ՝ մարդկանց ձգում է անանունությունը, երբ անձը հանդես է գալիս ոչ իր անունով, դեմքով, սեռով, այլ կերպ ասած՝ իրեն դնում է «կինոյի աղջկա կամ տղայի տեղը», չաթի միջոցով կորչում է տարածության ու ժամանակի հեռավորությունն ու տարբերությունը, բացի այդ՝ «վիրտուալ աշխարհը հեշտացնում է մինչսեռական չարչարանքները»: 

Հոգեբանը նշեց, որ վիրտուալ շփումներում անձն իդեալականացնում է իր հետ շփվող անձին՝ անգամ պատկերացում չունենալով, թե ով է իր դիմացինը: Նրա խոսքերով՝ վիրտուալ սեքսով զբաղվողները հաճախ չեն էլ գիտակցում, որ իրենց արածը դավաճանություն է: Այդ կարգի մարդիկ հաճախ զբաղվածության պատճառով ժամանակ չեն ունենում իրական շփումների համար ու նախընտրում են սեռական բավարարման այդ տարբերակը: Ի դեպ, քիչ չեն նաև վիրտուալ սեքսի հետևանքով բաժանությունների դեպքերը: 

Սեքսապաթոլոգի դիտարկմամբ՝ վիրտուալ սեքսը հատկապես վտանգավոր է դեռահասների համար, ինչն անթույլատրելի է, քանի որ հետագայում դա կարող է հանգեցնել սեռական լուրջ խանգարումների: Մարդը վարում է սակավաշարժ կենսակերպ, խախտվում են բիոռիթմերը, կարող են առաջանալ պոտենցիայի հետ կապված խանգարումներ, վատանա սերմնահեղուկի որակը և այլն: 

«Կանայք դժգոհում են, որ տղամարդ չկա, ում հետ կարող են իրենց սեռական կյանքը դասավորել, իսկ տղամարդը տանը նստած վիրտուալ սեքսով է զբաղվում»,- իր խոսքը եզրափակեց Մ. Մադաթյանը:

1in.am
Просмотров: 561 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024