Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 08:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Համբույրի 9 կանոնները

Մրգերով աղանդերային նախաճաշ

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

[Անիմացիա]
Մերսում

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

«Կանոնավոր» երազեք

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 27 » Վիրտուալ սեռական հարաբերությունները խախտում են անհատի հոգեսեռական զարգացումը. սեքսապաթոլոգ
08:31
Վիրտուալ սեռական հարաբերությունները խախտում են անհատի հոգեսեռական զարգացումը. սեքսապաթոլոգ

Այժմ մեզանում լայն տարածում է գտնում վիրտուալ շփումների շրջանակների ընդարձակումը: Այն իր մեջ սկսել է ներառել նաև վիրտուալ սեռական հարաբերությունները, որը, ինչպես փաստեց մեր զրուցակից ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը, լուրջ վնաս է հասցնում ընտանիքներին: Նա ընդգծեց, որ վիրտուալ հարաբերությունների ներգրավումը մեր կենցաղի մեջ ունի իր դրական և բացասական կողմերը: Այն մի կողմից՝ զարկ է տալիս հեռակա շփումներին, մարդկանց կապող օղակ է, սակայն կտրում է իրական կյանքից, և անմիջական սեռական հարաբերությունները մղվում են երկրորդ պլան. «Վիրտուալ սեռական կյանքին ձգտում են այն մարդիկ, ովքեր ունեն միջանձնային փոխհարաբերություններում կաշկանդվածություն, այնպիսի բնավորության գծեր, որոնք խոչընդոտում են անմիջական մարդկային փոխհարաբերությունների ստեղծմանը»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սեքսապաթոլոգն ասաց, որ վիրտուալ սեռական հարաբերություններն առավել տարածված են դեռահասների և երիտասարդների շրջանում: Նրանք, սեռական կյանքում չունենալով փորձառություն և ունենալով վիրտուալ լայն հնարավորություններ, որպես օգնություն` օգտվում են վիրտուալ փոխհարաբերություններից. «Այժմ վիրտուալ սեքսի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, կան այնպիսի կայքերի հավելվածներ և դրանք այնքան են հեշտացրել այդ մոդելը, որ հակառակ սեռի անձնավորությունն անմիջապես գտնում է այն մարդուն, ում հետ կարող է վիրտուալ սեռական հարաբերություն ունենալ»: Մասնագետը վստահ է` իրականում այդ կայքերը գումարներ են աշխատում, իսկ մարդիկ ընկնում են ծուղակը և կորցնում իրականի ու վիրտուալի սահմանը: Քանդվում են ընտանիքներ, մարդու մոտ առաջանում է հեշտին ձգտելու պահանջ և սեռական սառնություն:

Նման հարաբերությունների արդյունքում տուժում են մարդկային փոխհարաբերությունները, անհատի հոգեսեռական փուլերի զարգացման ճիշտ հերթագայությունն է խախտվում, հետագայում ամուսնության տարիքում դժվարանում է սեփական զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների ստեղծումը. «Նման մարդիկ առանձին-առանձին վերցրած առողջ են, սակայն վիրտուալ հարաբերությունների արդյունքում չեն կարողանում հասկանալ իրենց զուգընկերոջը: Դա հետագայում դառնում է մեծ թվով բաժանությունների պատճառ»: 

Այսպիսի խնդիրներից խուսափելու համար Սևադա Հակոբյանը խորհուրդ է տալիս միանշանակ առաջնակարգ տեղ տալ մարդկային ջերմ հարաբերություններին, ինչ-ինչ հարցերի շուրջ անմիջական շփումով խոսել կողակցի հետ, գալ ընդհանուր հայտարարի. «Պետք է գիտակցել, որ վիրտուալ շփումն իրականությունից կտրված է, և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է շեշտակիորեն կրճատել վիրտուալ հարաբերությունների սահմանը»:

1in.am
Категория: 18+ | Просмотров: 520 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024