Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 13:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Շիկահերների դարաշրջանն անցել է

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Поиск

Главная » 2013 » Апрель » 15 » Վրեժը Մանվել Գրիգորյանի «արժանապատվությունը պաշտպանելու նպատակով» սպանել է Խաչիկին
09:00
Վրեժը Մանվել Գրիգորյանի «արժանապատվությունը պաշտպանելու նպատակով» սպանել է Խաչիկին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վրեժ Մելիքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զոյա Զաքինյանի նախագահությամբ 2013 թվականի փետրվարի 7-ի դատավճռով Վրեժ Մելիքյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

27-ամյա Վրեժ Մելիքյանը նախկինում մեկ անգամ դատված է: 

2007 թվականին նա 5 տարի ազատազրկման է դատապարտվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու գողության համար: 

Պատժից ազատվել է 2012 թվականի մայիսի 22-ին, իսկ երկու ամիս անց՝ հուլիսի 22-ին, դանակով հարվածել ու կյանքից զրկել է, փաստորեն, անծանոթ մի մարդու: Այս գործով Մելիքյանը կալանքի տակ է 2012 թվականի հուլիսի 23-ից:

Դատաքննությամբ ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ հուլիսի 22-ին Վրեժ Մելիքյանը մի խումբ անձանց հետ մասնակցել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի վերջնամասում գտնվող «Չնգիլ» կոչվող հուշաղբյուրում Վարդավառի տոնի առթիվ կազմակերպված հացկերույթին:

Հացկերույթն ավարտին էր մոտենում, երբ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով հուշաղբյուրին է մոտեցել մարզի Այգեպար գյուղի բնակիչ, գործով տուժող Խաչիկ Խաչատրյանը: 

Նա մոտեցել է հացկերույթի մասնակիցներին: Խաչիկի ու ներկաներից՝ Մանվել Գրիգորյանի միջև վիճաբանություն է սկսվել պարտքի վերաբերյալ: Այդ վիճաբանությանը միջամտել է Վրեժ Մելիքյանը:

Վիճաբանության ընթացքում Խաչիկը սեղանից վերցրել է ապակե շիշն ու հարվածել Մանվել Գրիգորյանի գլխին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: 

Վրեժ Մելիքյանը Մանվելի «արժանապատվությունը պաշտպանելու նպատակով» Խաչիկ Խաչատրյանին ծեծի է ենթարկել:

Մանվել Գրիգորյանին տուն են տարել: Բայց Վրեժը չի հանգստացել, Խաչիկին մի կողմ է տարել, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին ու որովայնին և կյանքից զրկել նրան:

Դատարանում Վրեժը դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ընկերների հետ Երևանից Բերդ քաղաք է գնացել՝ Վարդավառի տոնը նշելու: 

Մինչ այդ զանգահարել է ընկերոջ հորը՝ Մանվել Գրիգորյանին, ում ինքը որպես իր ծնողի էր վերաբերվում, ցանկություն է հայտնել հանդիպելու: Պայմանավորվել են հանդիպել հուշաղբյուրի մոտ:

Այնտեղ լավ ժամանակ են անցկացրել: Ներկաներից շատերին ինքը չի ճանաչել, տեղում է ծանոթացել: 

«Զիլ» մեքենայով մոտեցած մի անծանոթ տղամարդ կոպիտ ու անշնորհք ձևով Մանվելին ասել է. «Սամոխին, հելի, քեզի ասելու բան կա»:

Ներկաներն անծանոթին հրավիրել են, «որպեսզի սիրուն ձևով իրենց հետ մի կտոր հաց ուտի»: Անծանոթը հայհոյել է: Ինքը դիտողություն է արել. «Կամ նստի սիրուն ձևով հաց կեր, կամ թող գնա»: 

Նկատել է, որ անծանոթը սեղանից շիշը վերցրեց ու խփեց Մանվելի գլխին: Ինքը ասել է. «Էդ ո՞ւմ ծնողին խփեցիր, արա»: 

Անծանոթը ցանկացել է ջարդված շշով իրեն էլ հարվածել, ինքը մի կողմ է քաշվել, ու նրա գլուխը դիպել է սյանը: 

Այդ ընթացքում Մանվելի գլխից արյուն է հոսել, ինքը մտածել է, թե նրա գլխի ոսկորը ջարդվել է: Իրեն կորցրել է, սկսել է գոռգոռալ՝ Մանվելը մեռավ, փրկեք: 

Հետո Խաչիկին սեղանի մոտից ճանապարհել է «Զիլ» մեքենայի մոտ: Այնտեղ Խաչիկը հարձակվել է իր վրա, հայհոյել: Դրանից հետո չի հիշում, թե ինչպես է նրան դանակահարել: 

Իր հիշելով՝ դանակը այնուհետև շպրտել է անտառի ուղղությամբ: Ոստիկանները երկու օր դանակը փնտրել են անտառում, բայց վերջը գտել են ընկերոջ ավտոմեքենայում: Դանակը ճանաչման են ներկայացրել, ու ինքը ճանաչել է:

Իջևանի ճանապարհին ոստիկաններն իրեն բռնել են ու տարել բաժին: Իր համար ծնողի պես մարդուն Խաչիկը շշով հարվածել է, ու ինքը չի կարողացել կառավարել իր քայլերը, «եղել է ապուշացած վիճակում», իր՝ Վրեժի մոտ, վրեժի զգացում է արթնացել: 

Դյուրաբորբոք Վրեժի մականունը «Տագնապ» է, հենց ավելորդ տագնապի մեջ ընկնելն էլ կալանավայրից ազատվելուց երկու ամիս հետո նրան հանգեցրել է վերստին ծանր հանցանք գործելուն: 

Վկաներից մեկն իր ցուցմունքում նշել է, որ Մանվելի գլխից հոսող արյունը տեսնելով՝ Վրեժը խելագարի պես իրեն կորցրել է, ագրեսիվացել, նման է եղել «սրսկած ցուլի»: Մինչ այդ Վրեժը նույնիսկ կենաց է խմել ու հայտնել, թե փոշմանել է, որ բանտ է նստել, եթե էս խելքին լիներ, չէր նստի: Այս միտքն արտահայտելուց տասը րոպե անց նա մոռացել է «էս խելքի» մասին ու նոր, ավելի ծանր հանցանք է գործել:

Տուժողի քույրը հայտնել է, որ եղբայրն ամուսնացած չի եղել: Ստամոքսի վիրահատություն է տարել, իսկ իրենց մայրը ծեր ու վատառողջ կին է: Վարդավառի օրը եղբայրը գնացել է Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ՝ պատշար Վալոդին ցավակցելու, քանի որ նրա մայրը մահացել էր:

Ամբողջ գիշեր ինքը սպասել է եղբորը, նա տուն չի եկել: Զանգահարել է, նրա հեռախոսը չի պատասխանել: Իսկ առավոտյան ժամը վեցին մյուս եղբոր կինը զանգել ու ասել է, որ Խաչիկին սպանել են: 

Վրեժ Մելիքյանին ինքը չի ճանաչում: Գիտի, որ Մանվել Գրիգորյանը իր մյուս մահացած եղբորը՝ Արարատին, գումար էր պարտք: Շուրջ մեկ տարի Խաչիկը փորձում էր այդ պարտքը ստանալ, բայց Մանվելը չէր տալիս: Սկզբում ասել էր, թե գումար չունի, իսկ հետո ընդհանրապես հրաժարվել է պարտքից: Ասել է՝ մյուս անգամ այդ հարցով չդիմես:

Ըստ հացկերույթի մասնակիցների՝ երբ Խաչիկը, մոտենալով իրենց, Մանվելից պահանջել է պարտքը մարել, վերջինս ասել է, թե ինքը ոչինչ պարտք չէ: Այդ ժամանակ Խաչիկը սեղանի վրայից վերցրել է շիշն ու հարվածել Մանվելի գլխին: 

Եթե Մանվելը տոնական այդ օրով հին պարտքից չհրաժարվեր ու պարտատիրոջը հունից չհաներ, հացկերույթը խաղաղ կավարտվեր, և «Տագնապը» անիմաստ տագնապի մեջ չէր ընկնի, Վրեժը իր վրեժի զգացմունքին չէր զոհաբերի ուրիշի կյանքն ու իր կյանքի մի բավական տևական ժամանակաընթացք:

Վկաները տեսել են միայն սեղանի մոտ կատարվածը: Բայց երբ Վրեժն ու Խաչիկն առանձնացել են, ոչ ոք չի նկատել, թե ինչպես է Վրեժը դանակահարել իրեն անծանոթ Խաչիկին: Հետո տեսել են, որ Խաչիկն ընկած է իր մեքենայի առաջ: 

Որոշել են նրան տանել գյուղի բուժքրոջ տուն, բայց ճանապարհին Խաչիկը մահացել է:

Վրեժ Մելիքյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդը: 

Պաշտպանի կարծիքով՝ նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելով ու իր պաշտպանյալի հոգեկան վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն չունենալով՝ հնարավոր է, որ արարքի սխալ որակում են կատարել, որովհետև հանցագործության պահին ու դրանից հետո Վրեժ Մելիքյանի վարքագծի մեջ ակնհայտ են հոգեկան խիստ հուզմունքի վիճակին բնորոշ փուլերը: 

Պաշտպանը խնդրել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու և արարքը ճիշտ որակելու:

Տուժողի իրավահաջորդը՝ Խաչիկի քույրը, այն կարծիքն է հայտնել, որ իր եղբոր սպանությունը կատարվել է առանձին դաժանությամբ: Բացի դանակի հարվածներից ստացած վնասվածքներից, նրա մարմնին բազմաթիվ այլ վնասվածքներ էլ են եղել: 

Տուժողի իրավահաջորդը խնդրել է վերաորակել Վրեժի կատարած արարքը, նրան մեղավոր ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած դիտավորյալ սպանության համար և դատապարտել 20 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, մերժեց վերաքննիչ բողոքները՝ դրանք համարելով անհիմն, իսկ Վրեժ Մելիքյանի արարքի որակումը՝ ճիշտ: 

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

1in.com
Просмотров: 603 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024