Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 07:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Ծխող կանանց թիվն աճել է

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Մեսին հանգստանում է Մայամիում

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 21 » Վթարից զոհված Երվանդ Ենգիբարյանի մեքենայի ուղեւորուհին մոտ մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո դուրս է գրվել
09:24
Վթարից զոհված Երվանդ Ենգիբարյանի մեքենայի ուղեւորուհին մոտ մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո դուրս է գրվել
Վթարից զոհված Երվանդ Ենգիբարյանի մեքենայի ուղեւորուհին մոտ մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո դուրս է գրվել

Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհու՝  ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը նախորդ շաբաթ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Մարիամի վիճակը նորմալ է, նա գտնվում է պառկած վիճակում, այդպես կմնա 40 օր: Մարիամ Սարգսյանը առայժմ կմնա Հայաստանում, բուժումն ավարտելուց հետո կմեկնի:

Կարեն Մանուկյանն ասաց, որ նա 40 օր անց նա պետք է նորից այցելի բժշկի, որպեսզի տեսնեն ապաքինման ընթացքը: Բժիշկները վստահ են, որ նա կքայլի:

Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ վթարի վերաբերյալ քննությունը շարունակվում է, առայժմ գործ չի հարուցվել, նշանակված փորձաքննությունների պատասխանները չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 591 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024