Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 05:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Клас

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 27 » Խաչատուրովին «սխկել է». նա գրգռվել է, ուղեղն անջատել
23:56
Խաչատուրովին «սխկել է». նա գրգռվել է, ուղեղն անջատել

Երևանի բնակիչ, 40-ամյա Երեմը (անունը փոխված է) իր կնոջ պատիվը աներձագից պաշտպանելու պատճառով դարձել է ամբաստանյալ: 2012-ի դեկտեմբերին, Երեմը տեղեկանալով, որ իր աներոդի Արման Խաչատուրովը պարբերաբար սեռական բնույթի գործողություններ է կատարել իր կնոջ նկատմամբ, որոշել է վրեժխնդիր լինել. դեկտեմբերի 10-ին, սովորականի պես Երեմը հյուրնկալել է աներոջ ձագին, և գիշերվա ժամը 04.00-05.00-ի սահմաններում, երբ Խաչատուրովը խորը քնի մեջ է եղել, մտել է սենյակ և «հիմնովին» քնահարամ արել. մետաղյա ձողով և բռունցքներով հարձակվել է Խաչատուրովի վրա և հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր վնաս` գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով: 

«Լանգետ» դարձած Խաչատուրովի բախտը բերել է. նա կենդանի է մնացել, իսկ Երեմին տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` որպես մեղադրյալի, թեև մեծ հաշվով նա տուժող է: 

Նրանք, ովքեր անհանգստացած են Երեմի ճակատագրով, նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել քր. օրի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս քան մեկ երրորդի կայուն կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամանակով: 

Պատժաչափը որոշելիս դատարանը, բնականաբար հաշվի կառնի դատաբժշկական եզրակացությունը` պարզելու, թե «լանգետացման» պրոցեսից հետո ի վերջո Խաչատուրովը ո՞ր օրգանների կամ կամ ո՞ր օրգանի ֆունկցիայի կորուստ է ունեցել: Դե քանի որ Խաչատուրովը արական սեռի ներկայացուցիչ է` հղիության ընդհատում հաստատ չի լինի, հոգեկան հիվանդություն չի ստացել, որովհետև տուժողի ներկայացուցիչ-խնամակալ ներգրավված կլիներ, իսկ թմրամոլության և թունամոլության հիվանդության մասին հիշատակում չկա: Հնարավոր է, որ դեմքը մի քիչ այլանդակված լինի, տեսողությունն ու հոտառությունը մի քիչ թուլացած լինի, մի քիչ էլ կակազի: Բայց Երեմին ամենայն հավանականությամբ կհետաքրքրի Խաչատուրովի սեռական օրգանի աշխատունակության կորուստը. եթե «չարի աղբյուրը» ոչնչացրած լինի` գոնե հանգիստ խղճով կնստի: 

Դատարանն իհարկե հաշվի կառնի նաև հանցագործության շարժառիթը. հանցագործությունը պայմանավորված է տուժողի հակաբարոյական պահվածքով, ինչը վրեժխնդրության առիթ է դարձել և պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք: 

Հ.Գ. Բայց ոնց մտածում ենք, չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է եղբայրը ամուսնացած քրոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարել. առնվազն արնապիղծ պիտի լինի կամ իր սեռական օրգանի ձեռքը կրակն ընկած մի հոգեկան հիվանդ, ում ուղեղը մեխանիկորեն ու միանգամից անջատվում է կին-արմատ տեսնելուց...Գուցե Խաչատուրովին այդքան «սխկելու» հետ մեկտեղ անդամը վիրահատական միջամտությամբ հեռացնել էր պետք, որ հայտնի անեկդոտի պես մի օրգանի ֆունկցիան չխանգարեր ուղեղի ֆունկցիայի գործունեությանը: Ուղեղի ծնունդի մասին անեկդոտը երևի կհիշեք, երբ մարմնի բոլոր անդամները հերթով ոտքի են կանգնում` ուղեղի կենացը խմելու, իսկ երբ հերթը հասնում է «տղամարդկային արժանապատվությանը», ուղեղը խնդրում է` չկանգնել, այլապես ինքը կանջատվի...

Խաչատուրովի պատմությունն էլ է անեկդոտ, բայց տրագիկոմեդիկ ժանրի... Աստված հեռու պահի խաչատուրովներից ու խաչատուրովյան անեկդոտներից:

1in.am
Просмотров: 817 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024