Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 15:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Կանացիության ֆենոմենը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Թուրքիայում հայ աղջիկներին մարմանավաճառության դրդած Գոհարի ճիրաններից 2 հայուհիների հաջողվել է փախչել

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Апрель » 20 » Խոսում են միայնակ կանայք
21:08
Խոսում են միայնակ կանայք
Խոսում են միայնակ կանայք

Նարինե , ուսուցչուհի., 45 տարեկան
«Երբ մարդկանց պատմում եմ իմ միայնակ կյանքի մասին, նայում են դեմքիս , գլուխները շարժում, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չեն պատկերացնում: Միայն միայնակ կինը կարող էհասկանալ, թե ինչ բան է հազարերորդ անգամ բացել բնակարանիդ դուռը եւ տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես դու ես թողել վերջին անգամ դուրս գալիս, տոն օրերին նսել միայնակ եւ նայել այքան հարազատ պատերին: Լինել հիացած, հիասթափված,վիրավորված, երջանիկ կամ տխուր եւ ինքդ քեզ պատմել ապրումներիդ մասին. խելագարի պես ծիծաղել ու լացել մենակ: Իհարկե ունեմ ընկերուհիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընտանիքն ու հոգսերը: Նրանց հետ էլ չեմ կարողանում երկար շփվել, քանի որ թեմաները միշտ պտտվում են ընտանիքի, երեխաների շուրջ. ինձ մնում է միայն լուռ հիշել, որ ես երբեք չեմ կարող երեխաներ ունենալ... »:

Նարինեն 2 անգամ ամուսնալուծվել է: Հիմա միայնակ է ապրում իր մեկ սենյականոց բնակարանում: Պնդում է,որ ճակատագիրն ամբողջ կյանքում անարդար է եղել իր հանդեպ: Ինչպես ինքն է ասում, «Երբեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չի հայտնվել»: 

Ի տարբերություն Նարինեի` մասնագիտությամբ հոգեբան Սոֆին միայնակ մնալու պատճառներն իր մեջ փնտրեց և որոշ ժամանակ անց հաղթահարեց այն:

Սոֆի, հոգեբան, 30տարեկան
«Ես 29 տարեկան էի, երբ իսկապես գիտակցեցի, որ միայնակ եմ: Սկսեցի նկատել հարազատներիս կարեկցանքով լի հայացքները, աշխատանքից հետո տուն չէի շտապում, քանի որ գիտեի, որ մայրս նորից նույն բաներն է ասելու: Ես փորձեցի սթափ գնահատել իրավիճակը: Մանկության տարիներին հնչած այս խոսքերը. «Այդ բնավորությամբ դու ոչ ոքի հետ յոլա չես գնա» կամ «Այդ կառուցվածքով քեզ ոչ ոք չի հավանի» և մի քանի անհաջողություններ գցել էին իմ ինքնագահատականը, կարծում էի` արժանի չեմ սիրված լինելու: Բայց, լինելով հոգեբան, սկսեցի աշխատել ինքս ինձ վրա. առաջին հերթին սովորեցի գիտակցել սեփական անձիս կարևորությունը: Մարդիկ տարբեր խնդիրներով դիմում են ինձ, ուրեմն ես պետք եմ նրանց: Օրեցօր ես ավելի կենսուրախ եւ ինքնավստահ էի դառնում և մի ամենաանհավանական վայրում և պայմաններում հանդիպեցի նրան, ով նոր իմաստ հաղորդեց կյանքիս…»:


Հասմիկ, լրագրող 32 տարեկան. Հասմիկը նույնպես միայնակ է, բայց նա ոչնչից չի բողոքում, ասում է, որ ինքն է ցանկացել միայնակ մնալ: Չի ամուսնացել, քանի որ այդպես ավելի ազատ է ապրում և շատ ժամանակ է ունենում կարիերային նվիրելու համար, անկախ է, ավելի իքնուրույն և ինքնավստահ: Զայրանում է, երբ հարցեր են տալիս անձնականի մասին և հետաքրքրվում, թե ինչու չի ամուսնանում: Հասմիկը կիսվեց, որ ամուսնական կյանքից և տղամարդկանցից հիասթափվել է դեռ մանուկ հասակից, երբ հայրը հարբած տուն է եկել և սկսել հայհոյել մորը: Հասմիկը կամ համոզնած էր, որ սիրելու և սիված լինելու ցանկություն չունի (ինչն անհնար է ցանկացած կնոջ դեպքում) կամ էլ ինձ էր փորձում դրանում համոզել:



1. Հոգեբանները կանանց նմանապիպ խոսքերն ու վարքը այն հանգամանքով են բացատրում, որ նրանք ցանկանում են թաքցնել իրենց անպաշտպան լինելը, ամաչում են խոստովանել, որ ունեն հավատարիմ կողակցի կարիք: Եվ դա ամենաառաջին սխալն է, որը միայնության է դատապարտում կնոջը: Իհարկե վատ տղամադիկ ավելի շատ են, քան լավերը, բայց նրանք կան եւ դուք նրան կարող եք հանդիպել ամենաչսպասված ժամանակ և ամենաանհավանական տեղում:


2. Երբեք մի' մտածեք, որ արժանի չեք սիրված լինելու: Եթե նույնիսկ ձեզ ասել են, որ դուք տգեղ եք կամ անհամերաշխ: Գնահատեք ինքներդ ձեզ և հաճախ կրկնեք. «Ես գեղեցիկ եմ, խելացի, տաղանդավոր, բարի..": Գրեք ձեր լավագույն հատկանիշները մի թղթի վրա և անընդհատ աչքի առաջ ունեցեք այն:


3. Ձեր կողակցին մ'ի վերաբերվեք իբրև սեփականության: Թողեք, որ նա իր տարածությունն ու ժամանակն ունենա, սեփական ընկերներն ու հետաքրքրությունների իր շրջանակը:


4. Գնահատե'ք նրա դերը ձեր կյանքում. հիշեք, որ ձեր ապրումները, հույզերը պետք է կիսեք առաջին հերթին նրա հետ, մի սպառեք ձեր էներգիան ծանոթների և ընկերների շրջապատում:


5. Մոռացե'ք այն մասին, որ դուք միշտ ճիշտ եք: Այդպես չի լինում: Սովորեք լսել և կարևորել նրա մտքերն ու կարծիքը:


Պատմությունը մի հետաքրքիր օրինաչափություն է ուրվագծել. ամենահետաքրքիր, ինքնավստահ, հմայիչ, խելացի կանայք հաճախ միայնակ են մնում: Պատճառը շատ պարզ է. նրանք լավ են գիտակցում իրենց արժեքը, տեսնում իրենց ուղղված հիացական հայացքներն ու խոսքերը և փնտում են իրենց «արժանի» տղամարդու, իսկ քանի որ այդ արժանին անթերի է, երբեք էլ չեն գտնում նրան... Մոռանում են, որ խնդիրը ոչ թէ դիմացինի, այլ իրենց մեջ է: Այսպիսի կերպարի է անդրադարձել Տուրգենևը իր «Հայրեր և որդիներ» ստեղծագործության մեջ` Օդինցովայի կերպարը: Նա քաղցրաբարո կին էր, ով միատեսակ ազատ էր խոսում թե հասարակ անցորդի և թե բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Շատ բան էր զգացել ու մտածել կյանքում: Միշտ վեհ, սառն ու խիստ էր դրսևորում իրեն, և ոչ ոք երբեք չէր էլ ենթադրում, որ շատ տղամարդկանց հիացմունքին ու պատկառանքին արժանացած Օդենցովան գիշերները բարձը գրկած լալիս է մթության եւ միայնության մեջ:



Իրական ուղիներ միայնությունը հաղթահարելու համար

1. Անպայման խոստովանե'ք, որ ձեզ պետք է կյանքի ընկեր. ձեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկին ապացուցելու, որ ուրիշներից վատը չեք:


2. Ընդունե'ք դիմացինի տեսակը, երբեք նրան մի համեմատեք և նմանեցրեք ձեր երազների ասպետին:


3. Գրե'ք թղթին այն, ինճ մտածում եք «Ինչու է ինձ անհրաժեշտ գտնել իմ կեսին» թեմայով:


4. Կյանքի ընկեր գտնելու ձեր մտադրության մասին հայտնե'ք ամենամտերիմ 3 մարդու:


5. Եղե'ք ինքնավստահ, բայց ոչ այնքան մեծամիտ, որ մոռանաք դիմացինի «ես»-ը ընդունելու եւ գնահատելու մասին:


6. Դուք արժանի եք սիրված լինելու:

Հիշե'ք, որ միայնությունը ժամանակավոր է, և եթե դեռ ոչ ոք չի նվաճել ձեր սիրտը, դա չի նշանակում, որ ոչ ոք չի ցանկանում դա անել: Մնում է Դուք որոշեք…

https://www.facebook.com/pages/erkusovcom/487308284618816?fref=ts

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 476 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024