Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 04:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Կնոջ սեքսուալության սահմանները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 5 » Խոստովանում են կանայք. “Առանց ինձ նրա ստատուսը չէր լինի…”
12:56
Խոստովանում են կանայք. “Առանց ինձ նրա ստատուսը չէր լինի…”
Խոստովանում են կանայք.

Cosmo.am-ը գրում է.

Տղամարդկանցից կարելի է սպասել ամեն ինչ: Թեև որոշ քայլերի սպասում ես չափազանց երկար: Երբեմն աղջիկներին մնում է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, իսկ հետո գործ ունենալ հետևանքների հետ:

«Հարուստ» երևակայություն

Ես ու Մհերը հանդիպում էինք արդեն մեկ ամիս: Այդ ընթացքում նա միշտ ժամադրություններին գալիս էր շքեղ հագնված, հրավիրում ինձ թանկ ռեստորաններ ու ակումբներ: Դա ինձ տարօրինակ էր թվում, քանի որ երկուսս էլ ընդամենն ուսանողներ էինք և ոչ մի տեղ չէինք աշխատում: Ինչևէ, մի միջադեպից հետո ամեն ինչ տեղն ընկավ: Ես գնում էի համալսարան, երբ նկատեցի մեր մասնաշենքի մոտ կանգնած մեքենան, որից դուրս եկավ իմ Մհերը, իսկ այնուհետև գլուխը վարորդական պատուհանից ներս մտցրեց ու քնքշորեն համբուրեց ղեկին նստած կնոջը: Ես մոտ վազեցի, զայրույթից գլուխս կորցրած, և սկսեցի բղավել. «Ահա թե որն է քո ֆինանսների աղբյուրը. փաստորեն, ապրում ես հարուստ սիրուհիներիդ հաշվի՞ն»: «Ճիշտն ասած՝ այս կինը մայրիկս է»,- ապշած պատասխանեց Մհերը... Մեր սիրավեպն այդպես էլ շարունակություն չունեցավ:

Մառա, 28 տ.

Աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր...

Ես ու ընկերուհիս արդյունավետ շոփինգից հետո որոշեցինք գնալ մեր տուն ու փորձել բոլոր գնած զգեստները: Ամենաթեժ պահին լսվեց skype-ի զանգը. ընկերս էր զանգահարում աշխատավայրից: Ես մոտեցա ու սեղմեցի զանգի ընդունման կոճակը և, քանի որ միայն կիսավարտիքով էի, համակարգիչը շրջեցի մի կողմ` տեսախցիկից խուսափելու համար... Մտքովս իսկ չանցավ, որ այդպես տեսախցիկում կհայտնվի ընկերուհիս, ով նույնպես այդ պահին միայն կիսավարտիքով ու կրծկալով էր: Դե արի ու բացատրիր, որ մենք պարզապես զգեստ էինք փորձում:

Նառա, 25 տ.

Վարձատրություն «հավատարմության» դիմաց

Պատահաբար պարզեցի, որ, ինձնից բացի, ընկերս հանդիպում է մեկ այլ աղջկա հետ: Որոշեցի հանդիպել այդ աղջկան: Ես ու Հասմիկը շատ լավ իրար հասկացանք, դեռ ավելին՝ որոշեցինք վիճելու փոխարեն վրեժ լուծել մեր «համատեղ» ընկերոջից` նման «հավատարմություն» ցուցաբերելու համար: Բացի մեզնից, նա ուներ ևս մեկ «սեր»` իր մեքենան: Նախօրոք մշակած պլանի համաձայն՝ ընտրեցինք հարմար պահ, մոտեցանք նրա մեքենային և այն «զարդարեցինք» եփած հնդկացորենով: Մեր վրեժն ավարտին հասցրին մոտակայքի թռչունները` իրենց ամուր կտուցներով ու արագ նյութափոխանակությամբ: Մեր «սիրելիի» վիշտը չափ ու սահման չուներ:

Թինա, 22 տ.

Գլխին բան կար, չճանաչեցի...

Մի անգամ գիշերային ակումբում տեսա ընկերուհուս սիրած տղային` գեղեցիկ շիկահերի ընկերակցությամբ: Նա, ըստ երևույթին, հիանալի ժամանակ էր անցկացնում: Շատ տխրեցի ընկերուհուս համար ու նրան անմիջապես sms գրեցի. «Կարենդ, ուրիշ աղջիկների վզով ընկած, ժամանակ է անցկացնում ակումբում»: Քիչ անց եկավ ընկերուհուս պատասխանը. «Չեմ կարողանում զանգահարել նրան: Խնդրում եմ, մոտեցիր ու ասա, որ տականքի մեկն է»: Մոտեցա «քաղցր» զույգին ու «Չե՞ս ամաչում» բառերով շրջեցի երիտասարդին իմ կողմը: Հենց այդ վայրկյանին հասկացա, որ պարզապես շփոթվել եմ. իմ առջև բոլորովին անծանոթ տղա էր, որը պրոֆիլից շատ նման էր մեր Կարենին:

Լենա, 20 տ.

Սոցիալական գովազդ

Ես ու Հայկը հանդիպում էինք շուրջ մեկ տարի: Մեր հարաբերությունները բավական լուրջ էին, սակայն նա հապաղում էր ինձ ամուսնության առաջարկ անելու հարցում: Ի վերջո ես չդիմացա, գաղտնի մտա սոցիալական կայքի իր էջը և ամուսնական կարգավիճակի տողում ավելացրի` «նշանված»: Անմիջապես սկսվեց հարազատների ու ընկերների զանգերի տարափը` շնորհավորական մաղթանքներով: Սկզբում Հայկը փորձում էր արդարանալ` ասելով, որ դա թյուրիմացություն է, սակայն, իմ խոժոռ դեմքը տեսնելով, ամեն ինչ հասկացավ: Շուտով նրա պատին հայտնվեց խրախուսող հաղորդագրություն. «Հարսանիքն ամռանն է»: Այս ամենից ընդամենը կես տարի անց մենք թարմացրինք մեր էջերում ամուսնական կարգավիճակի տողը` ակտիվացնելով այդքան սպասված «Ամուսնացած» բառը:

Լիլյա, 25 տ.

Խոսում են տղամարդիկ

Լիլյայի բախտը պարզապես բերել է, որ իր ընկերն այդպես է արձագանքել: Ես կզայրանայի, եթե ինչ-որ մեկը, թեկուզ իմ սիրած աղջիկը, գաղտնի մտներ իմ անձնական էջն ու իմ անունից փոփոխություններ աներ: Անձնական էջը յուրաքանչյուրի անձնական տարածքն է, և այն չպետք է խախտել:

Մարատ, 27 տ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 475 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024