Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 16:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 16 » Ընկեր-ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ի՞նչ կա դրա մեջ. «Կորած եւ գտնված» երիտասարդի հայր
01:20
Ընկեր-ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ի՞նչ կա դրա մեջ. «Կորած եւ գտնված» երիտասարդի հայր

Ընկեր-ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ի՞նչ կա դրա մեջ. «Կորած եւ գտնված» երիտասարդի հայր













NEWS.am-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել մայիսի 11-ին տնից դուրս եկած եւ մայիսի 14-ին հայտնաբերված 18-ամյա Արմեն Մուրադյանի մասին:

Մեր տեղեկություններով` երիտասարդը ծնվել եւ ապրում է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: Ընտանիքում երկու եղբայր են, եղբայրն իրենից մեծ է 2-3 տարով: Երիտասարդը ապրում է մոր, եղբոր, տատի, պապի հետ, հայրը 2 տարի առաջ մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի, սակայն որդու տնից անհետանալու դեպքը իմանալուն պես անմիջապես վերադարձել է:

Համագյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Մուրադյանների ընտանիքը հաշտ, խաղաղ ընտանիք է, երբեւէ որեւէ խնդիր չի եղել, սոցիալական վիճակը եւս նորմալ է: «Նորմալ, խելոք, անշառ երեխա է, խեղճ երեխա է, հանգիստ, ոչ մի վատ բան չենք լսել եւ չենք տեսել իրենից»,- հայտնեցին գյուղացիները:

Գյուղացիները նաեւ պատմեցին, որ տղան հայտնաբերվել է Դիլիջանում, զանգել է եղբորը, ասել է իր տեղը եւ գնացել են նրան բերել տուն: Ասում են, թե երիտասարդը, տուն մտնելով, ասել է, թե «թե ինձ հարցեր չտաք, ոչ մի բան չեմ կարող պատասխանել»:

Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել Արմենի հոր` Արտյոմի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց  ինչպես որդու` երակները կտրելու մասին, այնպես էլ նրան առեւանգելու լուրերը: Հայրը նշեց, որ երեխայի վիճակը շատ լավ է եւ խնդրեց այլեւս չանդրադառնալ այդ թեմային: «Եթե երեխան գնում է հանգստանալու, իր քեֆին ման գալու, ո՞նց կարող է լինել, ո՞նց եք պատկերացնում»,- նշեց նա: Հարցին, թե դուք չգիտեի՞ք, որ ձեր որդին գնացել է ման գալու եւ հանգստանալու մինչ ոստիկանություն դիմելը եւ հայտարարություն տարածելը, հայրը պատասխանեց. «Բոլորս էլ եղել ենք երիտասարդ, կա, որ սխալվել ենք ու չենք մտածում մեր արած քայլերի հետեւանքների մասին: Դե հիմա երեխա է ,սխալ քայլ է արել, վեր է կացել գնացել, չի զգուշացրել, մտածել է, որ մի քանի օր ման գամ, ինչ կա դրա մեջ, ընկերների, ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ի՞նչ կա դրա մեջ»,- ասաց Արտյոմը:

Դիտարկմանը, թե երեխան շատ գումար էր ծախսել, վախեցե՞լ էր վերադառնալ, նա նկատեց, որ «երեխան մնում է երեխա, մնում է իրենց հսկողության տակ, ամեն ինչ նորմալ է, եւ Տա Աստված `ոչ մեկի երեխայի հետ նման բան չլինի»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում երիտասարդի կորելու մասին:  Մասնավորապես, տան մոտ հավաքված ընկերներից մեկը «Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»: «Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցել են, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առեւանգել էին»,- գրել էր «Ժամանակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երիտասարդը  դուրս է եկել տնից  մայիսի 11-ի առավոտյան: Վերջին անգամ նրան տեսել էին Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում:

Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 14-ին նա հայտնաբերվել էր:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 556 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024