Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 09:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Жми КЛАСС

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 21 » Զգուշացեք՝ սեռավարակային սեզոն է
11:34
Զգուշացեք՝ սեռավարակային սեզոն է

Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների՝ աշխարհում այժմ գրանցվում է սեռական ինֆեկցիաներով վարակվելու աճ: Սեռավարակները բացասական ու լուրջ ազդեցություն են թողնում օրգանիզմում, և եթե ժամանակին չեն հայտնաբերվում, դեղորայքի նկատմամբ ձեռք են բերում կայունություն, և բուժումն էլ ավելի է դժվարանում:«Առաջին լրատվական»-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը փոխանցեց, որ մեզանում հանդիպող սեռավարակները շատ տարածված են աշխարհում, սակայն այժմ բժշկական նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել նաև դժվար հայտնաբերելի և կլինիկական դրսևորումներ չունեցող սեռավարակները: 

Բացի այն, որ շատ սեռավարակներ դեղորայքի նկատմամբ կայունություն են ձեռք բերելում և դժվարանում է բուժումը, հաճախ նաև մարդիկ մինչև վերջ չեն հետևում իրենց առողջությանը և կիսատ են թողնում բուժումը. «Կլինիկական նշանների անհետացումից հետո մարդիկ դադարեցնում են բուժումը, և այսպիսով նպաստում ինֆեկցիայի ոչ լրիվ դուրսբերմանն օրգանիզմից և դրա կայունացմանը օրգանիզմում»,- փաստեց մասնագետը: Դրա հետևանքով սեռավարակները օրգանիզմում ձեռք են բերում կրկնվող բնույթ: 

Ամռանը, կապված ամառային հանգստի մեկնողների թվի աճի հետ, սեռավարակները ևս շատանում են. «Մարդիկ մեկնում են հանգստի և հաճախ ունենում են պատահական սեռական հարաբերություններ: Այս դեպքում մեծանում է սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը»:

Բժշկի հավաստմամբ՝ նման դեպքերում լավագույն տարբերակը պահպանակների կիրառումն է, հիգիենայի կանոնների պահպանումը, իսկ նման վարակներով չվարակվելու գլխավոր գործոնը մշտական զուգընկեր գաղափարն է, այսինքն՝ սեռական հարաբերություն մի զուգընկերոջ հետ. «Ցանկացած դեպքում ավելի հեշտ է հիվանդությունը կանխելը, քան թողնելը, որ վարակը հարմարվի օրգանիզմին: Դրա համար անկանոն սեռական հարաբերությունից գոնե մեկ շաբաթ անց պետք է բուժզննում անցնել»:

Թե կանանց, թե տղամարդկանց մոտ սեռավարակները նույն ձևով են արտահայտվում՝ առաջանում է քոր, հաճախամիզություն, սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռվածություն: Անկանոն սեռական հարաբերությունից հետո նման նշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի օգնությանը:

1in.am
Просмотров: 535 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024