Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 03:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Զգույշ եղեք վիրտուալ ճանապարհով ծանոթացած ընկերներից. հոգեբան
08:30
Զգույշ եղեք վիրտուալ ճանապարհով ծանոթացած ընկերներից. հոգեբան

Մինչ առօրյա կյանք ինտերնետի թափանցումն աղջիկներն ու տղաներն առաջինը ոչ թե վիրտուալ աշխարհում, այլ իրական կյանքում էին առաջին անգամ շփվում և զրուցում իրար հետ: Այժմ իրավիճակն այլ է, կան ծանոթանալու համար նախատեսված բազմաթիվ կայքեր, որոնք օգնում են գտնել հակառակ սեռի ներկայացուցչին, ընդհուպ մինչև՝ ամուսնանալ նրա հետ: «Առաջին լրատվական»-ը զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ այն հարցերի շուրջ, թե ինչու են այժմ ծանոթանալու ավանդական միջոցները փոխվել, և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ անհատի հոգեբանության վրա: Ըստ հոգեբանի՝ առաջ, երբ չկային այսքան հնարավորություններ, տղաները հիմնականում փողոցում էին մոտենում հավանած աղջկան, երեկույթների, ցերեկույթների ժամանակ էին ծանոթանում, հաճախ նաև՝ միջնորդների միջոցով, համերգների ժամանակ, իսկ հիմա դրան ավելացել է նաև վիրտուալ ճանապարհը, որը շատ ավելի լայն հնարավորություններ ունի. «Անմիջական շփման դեպքում ամաչել կա, շատ տղաներ չեն կարողանում խոսել, իսկ վիրտուալ աշխարհում անմիջականության խնդիր չկա, ազատ շփվում են: Սակայն կա նաև բացասական կողմ, շատերն անիմաստ երկար ժամանակ են ծախսում ինտերնետում, հետ են վարժվում մարդկային շփումներից, մեկուսանում են և հաճախ ունենում են միայնակության զգացում»:

Սամվել Խուդոյանն ասաց, որ վիրտուալ կյանքը հատկապես վտանգավոր է երեխաների համար, հաճախ ամիսներ շարունակ երեխան չի ուզում դուրս գալ և ընկերների հետ խաղալ, կախվածության մեջ է ընկնում ինտերնետային խաղերից: 

Իսկ ինչ վերաբերում է վիրտուալ ծանոթություններին, ապա բացասական երևույթների թվում հոգեբանն առանձնացրեց նաև խաբվելու մեծ հավանականությունը. «Երբեմն ավանտյուրիստներն են օգտվում վիրտուալ ծանոթություններից, որոշակի կարծիք են առաջացնում հակառակ սեռի մոտ, արդեն հանդիպելով՝ դրական վերաբերմունքի են հանդիպում և շահագործում դիմացինին»: Նման մարդիկ, ըստ մեր զրուցակցի, շատ փորձված են և կարողանում են հոգեբանորեն ազդել անհատի վրա, գեղեցիկ բառերով խաբել և հետո լուրջ բացասական հետևանքների պատճառ դառնալ։

«Եթե անգամ վիրտուալ ճանապարհով ծանոթացել եք ինչ-որ մեկի հետ, միանգամից մի´ վստահեք և փորձեք պարզել, թե ով է նա իրականում»,- խորհուրդ է տալիս Սամվել Խուդոյանը։

1in.am

Просмотров: 605 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024