Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 06:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Պանդաների ձագերը սահում են բլրակից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

[Անիմացիա]
Жми класс!!!

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 21 » Զինվորի արարքը որակել են «բ...», ծեծել, որից հետո նա ինքնասպան է եղել
18:55
Զինվորի արարքը որակել են «բ...», ծեծել, որից հետո նա ինքնասպան է եղել

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վիլհելմ Ենգիբարյանին, Հրանտ Կարապետյանին և Ռոբերտ Բադալյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ենթասպա, կրտսեր սերժանտ և շարքային, կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում և իշխանազանցություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Ռ. Բադալյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությաունների բացակայության պայմաններում բռնություն է գործադրել համածառայակցի նկատմամբ և առաջացրել առողջության թեթև վնաս:Այդ գործողությունները հանգեցրել են զինծառայողի կողմից ինքնասպանություն գործելուն:

Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ` Վ. Ենգիբարյանը ծառայելով N զորամասում, որպես վաշտի ավագ, կոչումով ենթասպա, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ստորադրյալ` նույն վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի ժամկետային զինծառայող, շարքային Թ. Սարուխանյանի կողմից իր դիտողությունների վերաբերյալ զորամասի իրային ծառայության պետ, կապիտան Է. Գրիգորյանին գանգատվելու առիթով, 2011թ. հունվարի 23-ին ժամը 20:30-21:00-ի սահմաններում, սպայական սենյակ է կանչել այսպես ասած «հեղինակություն» ունեցող նույն վաշտի հրամանատար, կրտսեր սերժանտ Հ. Կարապետյանին և նույն վաշտի շարքային Ռ. Բադալյանին և հայտնել վերոհիշյալ հանգամանքների մասին:

Հ. Կարապետյանը և Ռ. Բադալյանը արտահայտվել են, որ դա «բ...ն» է, որից հետո հանցավոր համաձայնության գալով վերջիններիս հետ, Թ. Սարուխանյանի սպայական սենյակ մտնելուց հետո սկսել են պարզաբանումները, որի ընթացքում Թ. Սարուխանյանը բացատրել է, որ Վ. Ենգիբարյանի դիտողություններից նեղվել է և հայտնել սպա Է. Գրիգորյանին:

Վ. Ենգիբարյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հակառակ զինվորական ծառայության շահերի, կատարելով իշխանազանցություն, հաշվեհարդար տեսնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կրտսեր սերժանտ Հ. Կարապետյանի և շարքային Ռ. Բադալյանի հետ բռնություն գործադրելով Թ. Սարուխանյանի նկատմամբ, հարվածներ են հասցրել նրան, անվանել «բ.զ» և արածը` «բ...ն»` ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, նվաստացրել և միջանցքում գտնվող զինվորների ներկայությամբ նշավակել նրան որպես «բ...զ»` մատնիչ:

Բացի այդ, տարբեր առիթներով հանդիպելով իր ենթակա, ծառայողական կախվածության մեջ գտնվող շարքային Թ. Սարուխանյանին, շարունակելով չարաշահել պաշտոնեական դիրքը, ցինիկ վերաբերմունք դրսևորելով, համածառայողների շրջանում պարբերաբար, անհիմն ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, զրպարտել Թ. Սարուխանյանին մատնություն կատարելու համար, որի հետևանքով վերջինս այլևս չդիմանալով իր նկատմամբ բազմիցս գործադրված ստորացուցիչ հալածանքներին, 2011թ. փետրվարի 12-ին գտնվելով պահակային ծառայության մեջ, ժամը 16:35-ին 4-րդ պահակակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի ձախ շրջանում մեկ կրակոց է արձակել և ինքնասպան եղել: Վ. Ենգիբարյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը և իշխանազանցությունը անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Ամբաստանյալները ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել` բեկանել և փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և ազատել պատժի կրումից: Մեղքը ապացուցված գտնելու դեպքում նշանակել նվազագույն պատժաչափ և կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդ.:

Գործով նշանակվել է դատական քննություն:


 

Aysor.am
Просмотров: 582 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024