Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 08:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Հայ կանանց խնդիրները սեքսում

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 26 » 16-ամյա հղի կնոջն ամուսինը ստիպել է գողությամբ զբաղվել, իսկ հրաժարվելու դեպքում ծեծել եւ կապել գոմում
10:12
16-ամյա հղի կնոջն ամուսինը ստիպել է գողությամբ զբաղվել, իսկ հրաժարվելու դեպքում ծեծել եւ կապել գոմում

28-ամյա Նազելի Ալավերդյանը ամուսնացել է 15 տարեկանում` չճաշակելով մանկության անհոգ ու երջանիկ օրերը: Ավելին` ամուսնությունից որոշ ժամանակ անց ամուսինը Նազելիին, ստիպել է գողություն անել: Իսկ երբ Նազելին հրաժարվել է ամուսինը ծեծել է նրան, ձեռքերն ու ոտքերը կապել  զուգագուլպայով եւ փակել գոմում` հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ Անահիտը իր մեջ կրում էր նրա զավակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց` ինքը Նազելին (անունը փոխված է-խմբ.):

Նրա խոսքով, ամուսնությունից հետո գտնվել է շատ ծանր սոցիալական վիճակում, ամուսինը չի աշխատել, իրեն էլ թույլ չի տվել աշխատել: Սոցիալական ծանր վիճակից դուրս գալու նպատակով ամուսնությունից ամիսներ անց  ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի գյուղերից մեկը: Այստեղ էլ սկսվել է իր տառապանքների մյուս փուլը: Ամուսինը զբաղվել է խաբեությամբ, գողություններով, եւ այդ ամենի մեջ ներքաշել նաեւ Նազելիին: «Ստիպում էր, որ ես էլ գողություն անեմ: Իսկ երբ հրաժարվում էի` ծեծում էր, ձեռքերս ու ոտքերս կապում  զուգագուլպայով եւ փակում գոմում` հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ իր մեջ կրում էի նրա զավակին: Այդ ծանր պայմաններում ունեցանք 4 երեխա»,- վերհիշեց Նազելին եւ ավելացրեց, որ մի օր էլ սկեսուրը հայտնել է, որ կարճ ժամանակով ուզում է վերադառնալ Հայաստան: Այդ ժամանակ Նազելին խնդրել է, որ իրեն էլ տանի Հայաստան ծնողներին տեսնելու համար: Համաձայնել են, սակայն  երեխաներին իրենց հետ չեն վերցրել` պատճառաբանելով, որ մեկ շաբաթից պետք է հետ վերադառնան:

«Հայաստան գալուց հետո պարզվեց, որ  նշանակված ժամկետից մեկ օր առաջ սկեսուրս ամուսնուս հետ առանց ինձ ասելու մեկնել են Ռուսաստան: Այդ ժամանակ ես սպասում էի իմ հինգերորդ երեխային: Ավելին,  ամուսնուս բարեկամների միջոցով պարզեցի, որ նրանք փոխել են իրենց բնակավայրը, որպեսզի չկարողանամ գտնել նրանց եւ մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ երեխաներիցս»,- արցունքն աչքերին ասաց Նազելին: Այդ տարիների ընթացքում Նազելին կրկին ամուսնանում է եւ ունենում 2 երեխա: Սակայն այս անգամ եւս բախտը նրան չի ժպտում: Այս ամուսինը կրկին չի աշխատել եւ չի էլ թողել իրեն աշխատել խանդի պատճառով: «Բայց որպեսզի երեխաներս քաղցած չմնային, ապրուստը վաստակում էի ուրիշների տները եւ գրասենյակները մաքրելով: Այդ ամենի պատճառով 2-րդ ամուսինս ավելի ագրեսիվ էր դառնում եւ խանդում էր ամենաչնչին առիթներով: Նույնիսկ իմ կամքին հակառակ ստիպում էր սեռական հարաբերություն ունենալ` այդ կերպ ցանկանալով համոզվել հավատարմությանս մեջ: Նա հաշվի չէր առնում ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը, նույնիսկ այն հանգամանքը, որ երեխաները կարող են ականատես լինել այդ ամենին»,- ավելացրեց Նազելին:  Բացի դրանից ամուսինը լավ չի վերաբերել երեխաներին, հատկապես Նազելիի մեծ աղջկան:  Իսկ երբ երեխային հայտնել են, որ Նազելին 2-րդ ամուսինը իր իսկական հայրը չէ, երեխայի եւ խորթ հոր հարաբերությունները ավելի են սրվել: Ամեն չնչին առիթով նա բղավել է աղջկա վրա եւ ճնշվածության մեջ պահել այն աստիճան, որ Նազելին սկսել է անհանգստացնել աղջկա հոգեկան վիճակով:

Չդիմանալով այդ դժոխային կյանքին, ամուսնու ալկոհոլից կախվածությանը, ամենօրյա ծեծ ու ջարդին` Նազելին վերջնականապես որոշել է երեխաների հետ հեռանալ տանից եւ դիմել Կանանց իրավունքների կենտրոն: Այժմ, ճիշտ է, մեծ դժվարությամբ, բայց Նազելին նոր կյանք է սկսել` ապրում է իր երեխաների համար եւ ամեն ինչ անում է նրանց բարօրության համար: Շուտով Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետների շնորհիվ  նա դատական կարգով կամուսնալուծվի իր առաջին ամուսնուց,  կվիճարկվի երկու երեխաների հայրության փաստը, եւ նրանց կենսաբանական հայրը` Նազելի 2-րդ ամուսինը, կճանաչի հայրությունը: Իսկ դրանից հետո Նազելին կկարողանա ալիմենտ պահանջել` գոնե չնչին չափով թեթեւացնելու իր ուսերին ընկած առօրյա խնդիրներն ու երեխաների կարիքները: Սակայն հիմա էլ լինում են դեպքեր, երբ իրեն դժբախտ է զգում, երբեմն ցանկանում է կյանքին վերջ տալ, սակայն երեխաների մասին միտքը կրկին ապրելու եւ պայքարելու ուժ է տալիս դժբախտ կնոջը: Նրան փրկում է եւս մեկ միտք` հույսը, որ մեկ օր բոլոր երեխաներին միասին կտեսնի…

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

Պատրաստեց  Տաթեւ Մեսրոպյանը


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 627 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024