Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 15.09.2019, 08:33
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Կուսության “քաղցր” պտուղը

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Поиск

Главная » 2013 » Март » 9 » 1.5-ամյա Եղիայի կյանքը վտանգված է. նա շուտափույթ վիրահատության կարիք ունի (ֆոտո)
19:08
1.5-ամյա Եղիայի կյանքը վտանգված է. նա շուտափույթ վիրահատության կարիք ունի (ֆոտո)
1.5-ամյա Եղիայի կյանքը վտանգված է. նա շուտափույթ վիրահատության կարիք ունի (ֆոտո)

1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի կյանքը փրկելու համար նախնական 3.5 միլիոն դրամ է հարկավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված  եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Վիրահատության համար նախնական 3.5 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ, որի հնարավորությունը փոքրիկի ծնողները չունեն:

Եղիայի թե մայրը, թե հայրը գործազուրկ են, իսկ փոքրիկ քույրիկը 4 տարեկան է, ով արդեն գիտակցում է եղբոր հիվանդության մասին եւ իր աղոթքներով առողջություն խնդրում եղբոր համար: Փոքրիկի հիվանդությունը ի ծնե է: «Արդեն երկու անգամ է, ինչ շատ ուժեղ ցնցումների մեջ է ընկնում: Փոքրիկը կապտում է եւ մի կերպ հասցնում ենք հիվանդանոց: Սեպտեմբերի 30-ից հետո վերջին անգամ փետրվարի 13-ին կրկնվեցին ցնցումները: Կապտում է, աչքերը շեղվում են մի ուղղության ու սառում է: Հիվանդանոցում մի կերպ հնարավոր եղավ փրկել կյանքը»,- պատմեց մայրը: Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցը հանձն է առել իրականացնել փոքրիկի վիրահատությունը, սակայն նախնական 3.5 միլիոն դրամ է անհրաժեշտ, որ վիրահատության համար համապատասխան սարքավորում գնեն եւ բերեն Հայաստան:

Ավելին` տվյալ սարքավորումը մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված: Սակայն շատ հնարավոր է, որ նոր վիրահատությունների անհրաժեշտություն էլ առաջանա: Խոսելով հիվանդության զարգացման մասին մայրը ասաց.«Բժիշկը հետեւյալ օրինակը բերեց: Ասում է, ոնց է ռումբը ժամանակի վրա ես դնում եւ սպասում, թե երբ պետք է պայթի: Մեր մոտ այդ վիճակն է: Ամեն վայրկյան կարող է արյան զեղում տալ եւ....»: Ինչպես նաեւ փոխանցեց, որ բժիշկը վիրահատության համար մինչեւ ապրիլի 4-ը ժամանակ է տվել: Չի բացառվում, որ փոքրիկին արտասահման տեղափոխելու անհրաժեշտություն առաջանա:

1.5 -ամյա Եղիա Սարգիսի Չինանյանին փրկելու համար հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Քրիստինե Արսենյանին` «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին`

AMD  հաշվի համարը 163478004654

USD   հաշվի համարը 163478004662

EUR   հաշվի համարը 163478004670

RUR   հաշվի համարը 163478004688

Հ.Գ.

Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը NEWS.am-ի խմբագրության տրամադրության տակ է: Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 427 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2019