Գերության մեջ հայտնվածների երազանքը թեեւ հայրենիք վերադառնալն է, սակայն հաճախ նրանք անգամ գերությունից վերադառնալուց ինքնասպանության փորձեր են կատարում, որոնք հաճախ դժբախտ ավարտ են ունենում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Ժորժետա Մեսրոպյանը՝ հավելելով, որ ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի օրինակները շատ են:

Նա մասնավորապես հիշեց մի դեպք պատմեց, երբ Արարատի մարզի գյուղերից մեկի 18-ամյա զինծառայող Վարդան Ս.-ի դեպքը: Նա ծառայության ընթացքում դիրքեր նախաճաշ հասցնելիս մոլորվել եւ հայտնվել էր ադրբեջանցիների ձեռքում:

Ադրբեջանում խորշտանգումների ենթարկելուց 3 ամիս անց նա հետ է վերադարձվել, սակայն վերադառնալուց 16 ամիս անց 2007թ-ին ինքնասպանություն է  գործել իրենց այգու խնձորենում ծառից կախվելու միջոցով:

«Ադրբեջանից հիմնականում վերադառնում են բավականին խոշտանգված: Այն աստիճան, որ չեն կարողանում իրենց հիշողություններից հեռանալ, քանի որ դրանք անընդհատ իրենց հետապնդում են: Իրենք իրենց հասարակության մեջ լիարժեք չեն զգում: Անգամ այդ տղայի ծնողներն իրեն հեռացրել էին այստեղից՝ տանելով Ռուսաստան: Ինքը չէր ցանկացել, խնդրել էր, որ իրեն հետ բերեն Հայաստան ու հենց այգուց խնձորենու ծառից իրեն կախել էր: Այնքան լավ ժպտերեսիկ երեխա էր»,- հիշեց Մեսրոպյանը:

Նախկին գերին  պատմել էր, որ իրեն անընդհատ ծեծել են, օրերով սնունդ չեն տվել, իսկ երբ տեղեկացել են, որ կարմիր խաչը գալու է, միայն այդ ժամանակ տարել սառը ջրով լողացրել են, հագցրել, սնունդ տվել: «Շատ քչերն են, որ ինտեգրվել են հասարակությանը եւ լիարժեք ընտանիք են կազմել ու ընտանիքին հայրություն են անում: Նրանց միշտ պահում են հոգեբանների ուշադրության կենտրոնում, բայց հաճախ  հնարավոր չի լինում կանխել ինքնասպանության փորձերը: Այս դեպքում եւս ոչ հոգեբանի հետ աշխատանքը, ոչ էլ Ռուսաստան գնալը չօգնեց»,- ընդգծեց Ժորժետա Մեսրոպյանը:

News.am