Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 04:34
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Կողակիցներին դավաճանող տղամարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

[Անիմացիա]
Жми класс!!!

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 14 » 25-ամյա երիտասարդն ամուսնանալու խոստմամբ սեռական հարաբերության մեջ է մտել անչափահաս աղջնակի հետ
20:10
25-ամյա երիտասարդն ամուսնանալու խոստմամբ սեռական հարաբերության մեջ է մտել անչափահաս աղջնակի հետ
Այսօր էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Պետրոսյանի գործի դատական քննությունը: 

1987 թվականին ծնված Արմեն Պետրոսյանը նախաքննական մարմնի կողմից մեղադրվում է այն բանի համար, որ 2009 թվականի սեպտեմբերին ակնհայտորեն 16 տարին չլրացած` 1995 թվականի մայիսի 6-ին ծնված Ա.-ի հետ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություններ էր ունեցել և ամուսնանալու խոստումներ տալով` աղջկան դրդել էր հանցագործություն կատարել, այն է` գողանալ տատիկի ոսկեղենը: Աղջիկն էլ գողացել էր: 

Ամբաստանյալի տեղում նստած երիտասարդի կլորիկ դեմքն այսօր հանդարտ էր ու պարզ: Երբեմն դիմային նյարդերը մանրիկ կծկվում էին ու խախտում առերևույթ անդորրը: Արմենը դատական նիստն սկսվելու պահից ընդգծված քաղաքավարի էր, խոսում էր նույնպես հանդարտ` գրական բառեր գործածելով: Միայն երբեմն-երբեմն չէր հասկանում նախագահող դատավորի հարցադրումները: Դատավորը համբերությամբ նորից էր բացատրում: 

Ամբաստանյալի ինքնությունը ճշտելու ընթացքում դատավորը հարցրեց.

-Որտե՞ղ եք ծնվել:

-էրեբունի,- հնչեց անմեղ պատասխանը: Դատավորի բացատրությունից հետո պարզ դարձավ, որ Արմենը ծնվել էր Երևանում:

-Ի՞նչ կրթություն ունեք:

-Հնգամյա,- պատասխանեց Արմենը:

-Բայց քննիչն արձանագրել է` միջնակարգ:

-Ոչ, հինգ տարի եմ սովորել,- կրկնեց ամբաստանյալը:

Քննիչը երևի չէր հարցրել, ենթադրել էր, որ երիտասարդը գոնե միջնակարգն ավարտած կլինի: Քննիչի արձանագրած տվյալների մեջ էլի անճշտություններ կային: Պետրոսյանի ընտանեկան վիճակի մասին գրված էր` ամուրի: Պարզվեց` ամուսնացած է, համապատասխան փաստաթուղթ էլ ունի, բայց չի ներկայացրել: Հարազատները խոստացան հաջորդ նիստին ներկայացնել: Երեխաներ չունի:

-Աշխատե՞լ եք:

-Այո: Գառնահովիտ գյուղում կովերին եմ կերակրել,- պատասխանեց ամբաստանյալը:- Այնտեղ էլ ապրել եմ: Երբեմն էլ Երևան եմ եկել:

Նախաքննական մարմնի արձանագրած հանցավոր արարքից հետո Արմեն Պետրոսյանը մեկնել էր ՌԴ: Նրան այնտեղ բռնել էին 2011 թվականի հունիսի 16-ին: Հայաստան էին տեղափոխել 2011 թվականի նոյեմբերի 24-ին: 2012 թվականի հունվարի 19-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, նա ազատ էր արձակվել: Վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ին կրկին խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Արմեն Պետրոսյանը 2009-2010 թվականներին հաշմանդամության երրորդ կարգ էր ունեցել: Հետո չէր դիմել համապատասխան հանձնաժողովին ու հաշմանդամության կարգ ունենալը չէր վերահաստատվել: 

-Ի՞նչ հիվանդություններ ունեք,- հարցրեց դատավորը:

-Սրտացավ ունեմ, ներվային եմ, խեղդված եմ ծնվել,- թվարկեց ամբաստանյալը:

-Ոնց որ բժշկի մոտ եք եկել ու ձեր գանգատներն եք թվարկում,- ասաց դատավորը և քրեական գործում եղած փաստաթղթից ընթերցեց ախտորոշումը. անձի էմոցիոնալ անկայունություն: Այս ախտորոշմամբ Արմեն Պետրոսյանն ազատվել էր ժամկետային զինվորական ծառայությունից: Հիվանդությունն ախտորոշվել էր Նուբարաշենում, այնուհետև Պետրոսյանին հոգեբուժական կլինիկա չէին ուղարկել, ու նա այնտեղ հաշվառված չէր: Արմենը մի քանի անգամ ինքնավնասում էր կատարել թևերի, որովայնի շրջանում: Թմրամիջոց չէր օգտագործում: 

Ամբաստանյալի ինքնությանը վերաբերող հարցերն ավարտվեցին: Դատական նիստը, սակայն, շարունակություն չունեցավ, որովհետև չէին ներկայացել տուժողներն ու վկաների մի մասը: Դատարանը որոշեց միջոցներ ձեռնարկել տուժողների ներկայությունն ապահովելու համար: Հնարավոր էր եղել պարզել, որ տուժած տատիկը հիվանդանոցում է, ստացիոնար բուժում է ստանում: Տուժող Ա.-ն հեռախոսազանգերին չէր պատասխանել, դատարանի ուղարկած ծանուցագրին չէր արձագանքել: Դատարանը համապատասխան հարցումներ է անելու և բերման որոշումներ է կայացնելու` հաջորդ դատական նիստին տուժողների ու վկաների ներկայությունն ապահովելու համար:

1in.am
Просмотров: 690 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024