Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 08:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Поиск

Главная » 2013 » Հունիս » 17 » 27-ամյա Յուրիկի սիրուհին ընկերոջ մայրն է եղել, որի գլխին հարվածել է վառարանով, կոտրել կողերը, վնասել թոքը
20:22
27-ամյա Յուրիկի սիրուհին ընկերոջ մայրն է եղել, որի գլխին հարվածել է վառարանով, կոտրել կողերը, վնասել թոքը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Յուրիկ Ղուկասյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Յուրիկ Ղուկասյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 43-ամյա Կարինե Այվազյանի հետ, բազմիցս հարվածել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Յուրիկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժող Կարինե Այվազյանը մեկ այլ քրեական գործով արդեն իսկ դատապարտյալ է ու այս գործով ոչ թե գալիս, այլ բերվում էր դատարան: 

Կարինեն դատվել է հենց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նույն դատավորի՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ: Այդ դատավճիռը ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 13-ին:

Կարինե Այվազյանը մեղավոր է ճանաչվել երկու տուժողի, այդ թվում՝ տասնութ տարին չբոլորած Թ.-ին պոռնկության մեջ ներգրավելու, մարմնավաճառությամբ նրանց վաստակած գումարներին տիրանալու համար և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: 

Դատարանը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է սահմանել Այվազյանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ 2006 թվականին այրիացած Կարինե Այվազյանի խնամքին են 1995, 1997, 2005 թվականներին ծնված անչափահաս երեխաները, 2007 թվականին ծնված թոռնիկը, ինչպես նաև մանկուց հաշմանդամ, 1989 թվականին ծնված չափահաս դուստրը: Մանկուց հաշմանդամ են նաև Այվազյանի երկու անչափահաս երեխաներն ու թոռնիկը:

Դատարանը վճռել է երեխաների խնամքը հանձնել իրավասու մարմնին՝ Երևան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել նրանց հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական և բժշկական օգնությունը:

Կարինե Այվազյանը բնակվել է Հույսի ավանում: Իսկ հիմա նա կալանավայրում է: Նրա վերաբերյալ մի քրեական գործ էլ քննվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում...

Ներկայացվող գործով ամբաստանյալ Յուրիկ Ղուկասյանը Կարինե Այվազյանի չափահաս որդու ընկերն է եղել, նրանք միասին պատիժ են կրել կալանավայրում: 

Նախկինում երեք անգամ դատապարտված Յուրիկը ազատվելուց հետո այցելել է ընկերոջ տուն, մտերմացել նրա մայրիկի հետ: 

Այս գործի դատավարության ընթացքում էլ Յուրիկ Ղուկասյանը մեկուսարանում Կարինե Այվազյանի որդու հետ նույն խցում էր, վերջինս մեղադրվում էր այլ քրեական գործով, այլ հանցավոր արարքի համար: 

Ըստ դատական ակտի՝ Յուրիկ Ղուկասյանը 2011 թվականի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում այցելել է Հույսի ավանում բնակվող Կարինե Այվազյանին, վիճաբանել նրա հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով էլեկտրական վառարանով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Այվազյանի մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, որն արտահայտվել է գանգուղեղային վնասվածքի, պնևմոթորաքսով զուգորդված՝ աջից երրորդ, չորրորդ կողերի կոտրվածքների ձևով:

Տուժող Կարինե Այվազյանն այս գործով տվել է հակասական ցուցմունքներ: Մեկ մեղադրել է Յուրիկին, մեկ՝ նրան առել պաշտպանության տակ ու հայտարարել, թե վնասվածքները ստացել է լոգարանում վայր ընկնելու հետևանքով, իսկ Յուրիկին մեղադրել է խանդից ու վրեժխնդրության զգացումից, քանի որ իմացել է՝ նա մեկ ուրիշ կնոջ հետ է ապրում:

Կարինեն հայտնել է, թե շուրջ երեք տարի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել իրենից 16 տարով երիտասարդ Յուրիկի հետ: Դեպքի օրը նա տուն է եկել վաղ առավոտյան, իրենք վիճել են, Յուրիկը վերցրել է էլեկտրական վառարանը և հարվածել իր գլխին: Իր տեսողությունը մի պահ վատացել է, ինքը չի հասկացել, թե ինչ է կատարվում: Այնուհետև Յուրիկը բարձրացել է բազմոցին, որտեղ ինքը նստած էր, ու սկսել է հարվածել իր մարմնի տարբեր մասերին, հատկապես՝ կողերին ու գլխին: Ինքը սուր ծակոց է զգացել, խնդրել է դադարեցնել հարվածները, քանի որ շունչը կտրվել է: Մի կերպ գնացել է լոգարան, Յուրիկը այնտեղ էլ մոտեցել ու ոտքով հարվածել է: Ինքը կորցրել է գիտակցությունը, ուշքի է եկել հիվանդանոցում, ուր իրեն տաքսիով տեղափոխել էր Յուրիկը: 

Ամբաստանյալ Յուրիկ Ղուկասյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ մինչև Կարինեի հետ մտերմանալը ինքը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ռուզաննա անունով կնոջ հետ, նրանից հնգամյա որդի ունի: 

2009-2011 թվականներին ապրել է Կարինեի հետ, բայց իրենց հարաբերություններն աստիճանաբար վատացել են: Ինքը մտերմացել է մեկ ուրիշ կնոջ հետ, իրենք ապրել են որպես ամուսիններ: Այնուամենայնիվ, երբեմն շարունակել է այցելել Կարինեին, գիշերել նրա տանը: 

Դեպքի օրը իրեն զանգահարել է Կարինեի դուստրը, ասել է, թե մայրը վայր է ընկել լոգարանում ու շատ վատ է: Ինքը ծանոթի տաքսիով գնացել է Կարինեի տուն, տեսել է, որ նա, իրոք, վատ է զգում, համոզել է, որ գնան հիվանդանոց: Կարինեն չի համաձայնել: Ինքը նույնիսկ մեկ անգամ ապտակել է Կարինեին ու ստիպողաբար տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ վճարումներ է կատարել: Կարինեն հիվանդանոցում ասել է, որ վայր է ընկել լոգարանում: 

Երբ Կարինեն դուրս է գրվել, ինքը շարունակել է այցելել նրան: Բայց մի օր էլ իմացել է, որ Կարինեն հաղորդում է տվել ոստիկանությունում, թե ինքն է նրան ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Յուրիկ Ղուկասյանի մոր կարծիքով՝ Յուրիկը մեղսագրված արարքը չի կատարել: Կարինեն շառ է արել, որովհետև, չնայած Յուրիկի մայրիկի տարիքին է, բայց սիրահարված է Յուրիկին, խանդում է ու չի ցանկանում, որ ինքը կալանավայրում լինի, իսկ Յուրիկը՝ ազատության մեջ:

Դեպքի օրը, ըստ ամբաստանյալի մոր, Յուրիկը գնացել է Կարինեի տուն՝ վերջինիս աղջկա հեռախոսազանգով, թե մայրը վայր է ընկել, շատ վատ է, միայն «Յուրիկ ապերը» կարող է գլուխ հանել: 

Գործով կատարվել է երկու դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առաջինի՝ Կարինե Այվազյանի վնասվածքները հնարավոր է, որ առաջանային վայր ընկնելու հետևանքով, իսկ ըստ երկրորդի՝ այդ վնասվածքներն առաջացել են հարվածների հետևանքով, բացառվում է, որ ծանր վնասվածքն առաջանար ընկնելուց: 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ դատարանում հարցաքննված փորձագետը պնդել է, թե Կարինե Այվազյանի մոտ եղել է երրորդ և չորրորդ կողերի հետին մակերեսի կոտրվածք, ինչից վնասվել են թոքի հյուսվածքները, և առաջացել է պնևմոթորաքս: 

Հաշվի առնելով հիշյալ կողերի տեղակայման առանձնահատկությունները՝ նման կոտրվածք ու թոքի վնասում կարող էր առաջանալ սահմանափակ մակերես ունեցող առարկայով ուժեղ ներգործելու դեպքում: Ընկնելիս նման վնասվածք չէր առաջանա:

Ընդհանուր իրավասության դատարանը Յուրիկ Ղուկասյանի մեղքը հաստատված է գնահատել ապացույցների համակցությամբ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Լուսանկարում պատկերված անձինք նյութի հետ առնչություն չունեն:

1in.am
Просмотров: 679 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024