Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 23.04.2024, 23:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

[Անիմացիա]
Жми класс!!!

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Январь » 8 » 28-ամյա Դավիթ Փահլևանյանն «Օդնոկլասնիկի»-ով 8-ամյա աղջկան փորձել է ներգրավել պոռնոնյութերի պատրաստման մեջ
20:43
28-ամյա Դավիթ Փահլևանյանն «Օդնոկլասնիկի»-ով 8-ամյա աղջկան փորձել է ներգրավել պոռնոնյութերի պատրաստման մեջ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր սկսվեց Դավիթ Փահլևանյանի գործի դատավարությունը:

Այս անունը վերջին շրջանում շատ է հոլովվում լրատվամիջոցներում: Հանցավոր արարքները, որոնց կատարման համար Փահլևանյանին մեղադրանք է առաջադրել նախաքննական մարմինը, հանրության զայրույթն ու վրդովմունքն են առաջացրել: Բարեբախտաբար, հանցավորի դիտավորությունը ավարտին չի հասցվել: Նրա կամքից անկախ պատճառներով իրադարձությունները ծավալվել են ոչ իր ծրագրածով: 

Մանկահասակ երեխայի հետ 2012 թվականի օգոստոսի 22-ին ժամադրավայրում հանդիպելու փոխարեն հանցավորը հանդիպել էր ոստիկաններին ու բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

28-ամյա Դավիթ Փահլևանյանը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է ճարտարագիտական համալսարանը, աշխատել Երևանի ՋԷԿ-ում որպես ճարտարագետ: 

2002-2004 թվականներին ծառայել է բանակում:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հուլիսից Փահլևանյանը համացանցից ներբեռնել և իր համակարգչային համակարգում, ինչպես նաև բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմեր, նկարներ, նույն թեմատիկայով 9 մուլտֆիլմ: 

Նախաքննական մարմնի ձևակերպմամբ՝ Փահլևանյանը, 8-12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու, մանկահասակների ներգրավմամբ պոռնկագրական սյուժեով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունը՝ համացանցի «Օդնոկլասնիկի» ցանցում գրանցված լինելով «Նարեկ Համբարձումյան» պայմանական անունով, 2012 թվականի օգոստոսի 18-ին ծանոթացել է ութամյա մանկահասակ աղջկա հետ: 

Էլեկտրոնային նամակագրությամբ երեխայի մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, Փահլևանյանը խաբեությամբ ներկայացել է որպես մանկական ֆիլմեր նկարահանող, խոստացել վարձատրության դիմաց նրան նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղել, թե ստացած փողով աղջիկը կարող է իր համար գեղեցիկ շորեր ու քաղցրավենիք գնել:

Ըստ մեղադրանքի՝ էլեկտրոնային նամակագրության ընթացքում հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով Փահլևանյանը փորձել է ներազդել երեխայի վրա, նրան դարձնել ենթարկվող ու կառավարելի: 

Խոսել է տղամարդու և մանկահասակ աղջկա միջև հնարավոր սեռական հարաբերությունների, հաճույք ստանալու, դրա եղանակների, խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին: Փահլևանյանը փորձել է երեխային ներգրավել պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողությունների ոլորտ: Բայց նա հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ պատճառներով. երեխան ի սկզբանե մորը տեղեկացրել է նամակագրի մասին: 

Մայրը, հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիություն ապահովելու նպատակով հանդես է եկել երեխայի անունից, վարել է նամակագրությունը, միաժամանակ հաղորդում տվել ոստիկանություն:

Չորս օր անց՝ օգոստոսի 22-ին Փահլևանյանն ինքն է ընկել իր լարած թակարդը, այսինքն՝ երեխայի հետ հանդիպելու փոխարեն բռնվել է ոստիկանների կողմից:
Այսօր մայրը դատարան էր բերել երեխային: 

Ուրիշ է, երբ վերացական ասվում է՝ 8 տարեկան աղջիկ, որի հետ սոցիալական ցանցում նամակագրություն է սկսել հանցավոր մտադրություն ունեցող երիտասարդը: 
Հանցավորին, միգուցե, գրավել է երեխայի գեղեցկությունը, բայց նա հաշվի չի առել, որ կարող է ընտանեկան ճիշտ դաստիարակություն ստացած երեխայի հետ գործ ունենալ, մի երեխայի, որը վստահել ու անկեղծ է եղել իր մայրիկի հետ, ինչի շնորհիվ էլ փրկվել է հանցավորի հետ հանդիպումից:

Այս երեխան գեղեցիկ շորիկով ու համեղ կոնֆետով դժվար թե գայթակղվեր, հանցավորը սխալվել է: Բայց կարող էին գայթակղվել նրանից ոչ պակաս մաքուր ու փխրուն երեխաները, որոնք, ուղղակի, կվախենային ծնողի կամ հարազատի հետ անկեղծանալ, ասել, թե ոմն Նարեկ ինչ առաջարկներ է անում էլեկտրոնային նամակներով: Այս հանցավորի հնարավոր մանուկ զոհերին ևս իր քաղաքացիական դիրքորոշմամբ փրկել է այս երեխայի մայրը: 

Շատ մեծ բան է արել նա: Կարող էր, ասենք, ջնջել կասկածելի նամակագրին իր երեխայի ընկերների միջից, կարող էր երեխային անմիջապես հանել սոցիալական ցանցից ու հետևել, որ նրան որևէ վտանգ չսպառնա: Սակայն կինը, մայրը գործել էր ոչ միայն ի փրկություն իր երեխայի: Հանցավորին բացահայտելու, նրա հետագա քստմնելի քայլերը կանխելու համար նա երեխայի անունից շարունակել էր շփվել, բթացրել էր հանցավորի զգոնությունը և դուրս բերել ժամադրավայր:

Քաղաքացիական այս ակտիվ դիրքորոշման շնորհիվ հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող անձը բռնվել է, ու ոչ միայն դատարանի միջանցքում հանդարտ նստած կոնկրետ այս անբիծ երեխան է փրկվել:

Այս դեպքը զգոնության պիտի կոչի բոլոր ծնողներին: Եթե հնարավոր չէ արգելել երեխային, որ համացանցից օգտվի, ապա պետք է բացատրել, որ ճիշտ օգտվի, ու պետք է ծնողական աչքը նրա վրայից չհեռացնել, պետք է վերահսկել, բայց այնպես, որ երեխան չխրտնի ու վստահի ծնողին:

Այս երեխան դատարանի դահլիճ չմտավ, ամբաստանյալի աթոռին նստածին չտեսավ: 

Այսօր նիստը հետաձգվեց Փահլևանյանի շահերի պաշտպան Գայանե Խաչատրյանի բացակայության պատճառով:

Հետագայում, երբ երեխան մայրիկի ու մանկավարժի ներկայությամբ կհարցաքննվի դատարանում, ըստ երևույթին՝ միջոցներ կձեռնարկվեն նրան հնարավորինս սթրեսից զերծ պահելու, չվախեցնելու, չվիրավորելու և մանկական հոգին մարդկանց հետ շփումների առջև չփակելու համար:
Просмотров: 609 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024