Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 21:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Հաճելին` օգտակարի հետ

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

ՀԱՄԲՈՒՅՐ

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Поиск

Главная » 2013 » Հունիս » 26 » Աննա Հարությունյան. «Ովքեր մտածում են, թե սա PR քայլ է, գուցե հոգեբանական խնդիրներ ունեն»
14:03
Աննա Հարությունյան. «Ովքեր մտածում են, թե սա PR քայլ է, գուցե հոգեբանական խնդիրներ ունեն»

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Չեզոք գոտի» ֆիլմի պրեմիերան: Իսկ այսօր գլխավոր դերակատարներից մեկը`դերասանուհի Աննա Հարությունյանն  առավոտյան դիմել է դատարան` պահանջելով  վերականգնել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավունքները: ArmStar.am -ի հետ զրույցում Աննան նշեց, որ ֆիլմի պրեմիերայից հետո պարզ է դարձել, որ իր կերպարի ձայնային հնչունավորումը կատարել է մեկ այլ անձ, ինչով էլ խախտվել է իր հեղինակային իրավունքները:

ArmStar.am ի տեղեկություններով՝ Աննա Հարությունյանի մարմնավորած կերպարը  հնչունավորել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը:

«Ես այլ տարբերակ չունեի, իմ կողմից ոչ մի այլ ելք չկար: Այն քայլերը, որոնք կկանխեին իմ որոշումը, իրենց կողմից արդեն պետք է արվեր, ես բացի օրենքին դիմելուց, այլ տարբերակ չունեմ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Աննան:


Դերասանուհին նաև ավելացրեց, եթե անգամ օրենքն իր կողմից չլինի, նա դա չի համարի պարտություն, որովհետև պարտվել կլիներ այն դեպքում, երբ նա ոչինչ չասեր ու նստեր տանը: «Չնայած ես վստահ եմ, այս պարագայում օրենքը մեր կողմից է, ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու»: 

Դերասանուհու խոսքերով նրան նույնիսկ չէին հրավիրել պրեմիերային, իսկ ինչ վերբերում է PR  քայլին Աննա նշեց. «Իհարկե գուցե այս ամենը նաև PR քայլի է նման, բայց բոլոր նրանք, ովքեր այդ կերպ են մտածում, գուցե հոբեբանական խնդիրներ ունեն, ինձ ճանաչողները  չեմ կարծում որ այդպես մտածեն»: Աննան այժմ  իր ընկերների հետ է, ովքեր էլ փորձում են դուրս բերել դերասանուհուն ստեղծված իրավիճակից.  «Ես որպես մարդ հիմա հոգեբանական ծանր իրավիճակում եմ: Ինձ համար այս բացասական իրավիճակները պարզապես կյանքի փորձ են, հիմա տխրում եմ, քանի որ կյանքն ինձ ստիպեց այլևս չհավատալ մարդկանց»,-նշեց դերասանուհին:




















Հուսահատ դերասանուհին զրույցի վերջում ավելացրեց. «Այսօր ես եմ այս վիճակում, վաղը մյուս դերասանը կլինի, ես կոչ եմ անում բոլոր դերասաններին վերափոխել այս վիճակը, որովհետև եթե այսօր ես իմ իրավուքները չպաշտպանեմ, վաղը իմ երկիրը չեմ պաշտպանի, ես ուրախ եմ, որ ես այնքան ուժ ունեմ, որ դեմ եմ դուրս գալիս, այլ ոչ թե գլուխս ավազի մեջ մցնում: Ես հպարտանում եմ ինձանով, որ կարողացա այս դժվարին վիճակից դուրս գալ»:

Չնայած մեզ չհաջողվեց կապ հաստատել «Չեզոք Գոտի» ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի հետ, բայց մեզ հասած տեղեկություններով Արտակն այս ամենի մեջ մեղադրում է Աննային և նրա ընտրյալ Տիգրան Շահինյանին, վերջինս հետ ռեժիսորը բավական խնդիրներ ունի, որոնք դեռ պետք է պարզաբանվեն, բայց ոչ դատարանի միջամտությամբ:

Պարզեց  Սիրանուշ Գրիգորյանը/ArmStar.am/

Просмотров: 635 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024