Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 11:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

ՀԱՄԲՈՒՅՐ

Поиск

Главная » 2013 » Апрель » 13 » «Ապրելն անիմաստ է». 13 տարի ամուսնուց դաժանաբար ծեծվելուց, նվաստացվելուց հետո կինը մկնդեղ էր խմել
22:39
«Ապրելն անիմաստ է». 13 տարի ամուսնուց դաժանաբար ծեծվելուց, նվաստացվելուց հետո կինը մկնդեղ էր խմել
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Մարտին Մելքոնյանի գործի դատավարությունը: 

Դատավճիռը հրապարակվել է 2013 թվականի մարտի 12-ին: Այս գործով սա երրորդ դատական ակտն է: 

44-ամյա Մարտին Մելքոնյանը մեղադրվել է այն բանի համար, որ շուրջ 13 տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով 2011 թվականի դեկտեմբերի 7-ին անուղղակի դիտավորությամբ ու անզգուշությամբ իր կնոջը՝ Ա.-ին հասցրել է ինքնասպանության փորձի: 

Դատարանը հաստատված է գնահատել Մարտին Մելքոնյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի բնակիչներ Մարտինն ու իր կինը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի: 

Ըստ դատավճռի՝ ամուսնության սկզբնական շրջանում ընտանեկան կյանքը եղել է նորմալ, սակայն հետագայում ամուսինները, «ունենալով կյանքի մասին տարբեր պատկերացումներ և սկզբունքներ», չեն կարողացել հաշտ ու համերաշխ ապրել: Ցանկացած խնդրի շուրջ վիճել են, ամուսինը ծեծել է կնոջը:

Ծեծը և ստորացումները կրել են պարբերական բնույթ: Մի քանի անգամ կինը հեռացել է, բնակվել հայրական տանը: Բայց ամեն անգամ Մարտինը, դժվարանալով մենակ խնամել երկու անչափահաս որդիներին, հետ է բերել կնոջը:

2011 թվականի գարնանը նա, խանդելով կնոջը, ծեծել է, ջարդել նրա հեռախոսն ու գցել վառարանի մեջ: Կինը ևս մեկ անգամ հեռացել է հայրական տուն և ամուսնալուծության հայց ներկայացրել դատարան: Մարտինը, իմանալով այդ մասին, կրկին գնացել, խնդրել է կնոջը, որ վերադառնա: Կինը նորից անսացել է ամուսնու խնդրանքներին, վերադարձել և շարունակել նրա հետ համատեղ կյանքը:

2011 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ա.-ի քրոջ դստեր հարսանիքը: Մարտինն ու կինը հրավիրված են եղել: Մարտինը չի ցանկացել մասնակցել այդ հարսանիքին, կնոջն էլ է արգելել այնտեղ գնալ: 

Կեսօրին կնոջ եղբայրը մեքենա է ուղարկել քրոջ հետևից: Ա.-ն գնացել է հարսանիք: Վերադարձել է ժամը 19-ին: Ամուսինը հարսանիքից ուշ տուն գալու համար վիճել է ու ծեծի ենթարկել կնոջը: Լարվածությունը շարունակվել է մինչև դեկտեմբերի 7-ը: 

Այդ օրը կինը մտածել է, որ իր ապրելն անիմաստ է, չի կարող այլևս դիմանալ ամուսնու ստորացումներին, դաժան վերաբերմունքին ու պետք է վերջ տա կյանքին:

Ա.-ն իր անչափահաս որդուց թուղթ ու գրիչ է ուզել ու հրաժեշտի նամակ գրել իր հարազատներին. «Մամ ջան, եղբայր ջան, կներեք ինձ, որ այսպես եղավ, էլ չեմ կարող պայքարեմ: Մենակ շատ եմ խնդրում, որ ինձ չթողնեք այստեղ, շատ եմ խնդրում, ես բոլորիցդ շատ շնորագալ եմ օգնության համար, ես էլ չեմ անհանգստացնի ձեզ, ես որ հարսանիքից եկա, ինձ ծեծեց շատ, բայց ես ձեզ չանհանգստացրի. Ձեզ սիրող Ա...ից»:

Կինն ավտոտնակից վերցրել է մկնդեղ, մի մասը լցրել եփած սուրճի մեջ ու խմել, իսկ մի մասը պահել է գրպանում, որ եթե չմեռնի, դա էլ խմի:

Անչափահաս որդին, աչալուրջ լինելով ու ծնողների անհաշտության պատճառով տառապելու արդյունքում ավելի հասուն մտածելով, հասկացել է, որ մայրը «թույն» է խմել: Նա իր աչալրջությամբ ու ճիշտ որոշում ընդունելու կարողությամբ, փաստորեն, փրկել է մորը:

Երեխան վազել է ընկերոջ մոտ, վերցրել նրա հեռախոսը, զանգել է տատին ու ասել, որ մայրը «թույն» է խմել: 

Տատը սկզբում գլխի էլ չի ընկել, որ թոռն է զանգահարում, բայց որդուն շտապ ուղարկել դստեր տուն:

Ա.-ի եղբայրը, բարեկամն ու ընկերը մեքենայով հասել են Ա.-ի տուն, տեսել են, որ նա ուժասպառ պառկած է անկողնում: Հաղթահարելով կնոջ ինքնասպանության փորձից անտեղյակ Մարտինի դիմադրությունը՝ եղբայրը քրոջը գրկել, դուրս է բերել տնից ու մեքենայով շտապ հասցրել է հիվանդանոց: Այնտեղից Ա.-ին տեղափոխել են Երևան ու փրկել են կյանքը: 

Դատարանում Մարտինն իրեն մեղավոր է ճանաչել: Միաժամանակ ներկայացրել է ամուսնական կյանքի իր պատկերացումը. իրենց կյանքին չպետք է միջամտեին ոչ կնոջ հարազատները, ոչ էլ ուրիշները: Եթե ինքը մի բան էր ասում կնոջը, ուրեմն նա անվերապահորեն պիտի կատարեր, քանի որ միակ ճշմարտությունը իր՝ տան տղամարդու խոսքն է, ինքը միայն իր կնոջ լավն է ցանկացել:

1999 թվականին ապօրինի թմրամիջոց պահելու համար Ռուսաստանի դատարանն իրեն ազատազրկման է դատապարտել: Երբ Հայաստան է վերադարձել, կնոջ հետ վիճաբանությունները հաճախացել են:

Վիճաբանել են նաև 2011 թվականի դեկտեմբերի սկզբին: Դեպքի օրը, ժամը 18-19-ին սուրճ են խմել: Ինքը զարմացել է, որ կինն էլ է խմում, քանի որ այդ ժամերին նա սուրճ չի խմել: 

Ժամը 20-ի սահմաններում կինը պառկած է եղել անկողնում, երբ իրենց տուն են եկել կնոջ եղբայրը, քեռու տղան ու նրանց ընկերը: Ինքը չի իմացել, որ կինը թույն է խմել, հետո, երբ կնոջը տարել են, իրեն այդ մասին ասել է որդին:

Ամբաստանյալը խնդրել է մեղմ պատիժ սահմանել, որ կարողանա զբաղվել երեխաների խնամքով ու դաստիարակությամբ:

Դատարանում՝ վերջին դատավարության ժամանակ, տուժողը հայտնել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ, խնդրել է նրան քրեական պատասխանատվության չենթարկել ու հնարավորություն տալ, որ միասին դաստիարակեն երեխաներին:

Այս գործով առաջին դատավճիռը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ Յուրի Իսկոյանի նախագահությամբ, կայացվել է 2012 թվականի մայիսի 2-ին: Մարտին Մելքոնյանը կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու համար դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, այդ պատժին մասնակիորեն գումարվել է Ռուսաստանում Մելքոնյանի նկատմամբ թմրամիջոցների գործով նշանակված պատժի մի մասը և վերջին հաշվով սահմանվել է 4 տարի 6 ամիս ազատազրկում: Մելքոնյանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Դատավճիռը բողոքարկել է պաշտպանական կողմը՝ պատժի նշանակման սկզբունքը սխալ համարելով ու պնդելով, թե ռուսաստանյան դատարանի կողմից նշանակված պատիժը տվյալ դեպքում չպետք է գումարվեր Մելքոնյանի պատժին:

2012 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, դատավճիռը՝ բեկանվել, ու գործն ուղարկվել է ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու: 

2013 թվականի մարտի 12-ի դատավճռով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մարտին Մելքոնյանին մեղավոր ճանաչեց կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու համար և դատապարտեց 1 տարի ազատազրկման՝ առանց այլ պատժի գումարման: Պատժի սկիզբը կհաշվվի 2012 թվականի մայիսի 2-ից: 

Ասել կուզի՝ Մարտին Մելքոնյանը շուտով ընտանիքի գիրկը կվերադառնա: Մնում է, որ ընտանիքում գոնե այսուհետ մթնոլորտը այնքան խաղաղ լինի, որ կինն ու զավակները այդ խաղաղության երջանկությունը զգան ու տան տղամարդու «թեթև ձեռքով» կյանքը բեռ կամ տառապանք չհամարեն:

1in.am
Просмотров: 695 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024