Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 06:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տիմատին Կիրկորովին խրտվիլակ է անվանել ու հիշեցրել կանանց ծեծելու մասին

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Продовольственная вкус

Поиск

Главная » 2012 » Октябрь » 16 » Արվեստագետի համար ճանաչումը չի կարող լինել գայթակղություն. Ա. Նշանյան
22:05
Արվեստագետի համար ճանաչումը չի կարող լինել գայթակղություն. Ա. Նշանյան
Արվեստագետի համար ճանաչումը չի կարող լինել գայթակղություն. Ա. Նշանյան

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը դերասան Արման Նշանյանի հետ, ով ավելի հայտնի է որպես "Եղբայրներ" ֆիլմից, որպես Միքո: Քչերը գիտեն, որ Արման Նշանյանը նաև երաժիշտ է:

Հարգելի Արման, Դուք եկաք ԱՄՆ-ից, ո՞րն էր Հայաստան գալու բուն պատճառը, արդյո՞ք եղավ հրավեր, թե՞ եկաք Հայաստան, քանի որ այստեղ ավելի հեշտ ճանաչում կստանայիք:
- Ես ԱՄՆ-ից Հայաստան եկել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանելու և օպերայում երգելու համար: Արվեստում և արվեստագետի համար ճանաչումը չի կարող լինել գայթակղություն: Նա միայն ուղևորվում է դեպի արվեստը:
Արման, Դուք ներկայումս նկարահանվում եք «Եղբայրներ» հեռուստասերիալում` մարմնավորելով Միքայելի կերպարը, իսկ վերջերս էլ թողարկեցիք տեսահոլովակ «Գնա» վերնագրով: Ինչպե՞ս ծնվեց տեսահոլովակի գաղափարը: Բացի այդ Դուք երգում եք մի շարք հեռուստանախագծերում, արդյո՞ք դժվար չէ համատեղել այս ամենը:
- Տեսահոլովակի գաղափարը ծնվեց , երբ իմ ընկեր Վահրամ Պետրոսյանը, որի հետ սովորել եմ կոնսերվատորիայում, նվիրեց ինձ այդ երգը: Ինձ համար բավականին հեշտ է համատեղել երկու արվեստները, որովհետև , երբ ես տարվում եմ մեկով ,մյուսը ժամանակ է ունենում է հանդարտվելու և եփվելու իմ մեջ: Արվեստը սիրում է ներդաշնակություն, որից ծնվում է ստեղծագործելու ցանկությունը:
Արման Դուք զավակն եք երկու արվեստագետների, ծնվել և մեծացել եք արվեստագետներով շրջապատված: Ինչ եք կարծում այն օգնե՞լ է Ձեզ կայանալ, որպես արվեստագետ և արդյո՞ք Դուք Ձեզ համարում եք արվեստագետ:
- Ես մեծացել եմ թատրոնում : Մեր տանը ներկայացման փորձեր են եղել ամեն օր: Իմ տատիկը փորձում էր դասական իր երգացանկը, և մեր տան պատերից միշտ կախված են եղել մեծանուն նկարիչների կտավներ: Մեր տանը տարիների ընթացքում ոտք են դրել արվեստի հայ ազգի մեծագույն արքանները: Հնարավոր չէ՞ր լինի, որ այդ ամենը չունենար իր դրական ազդեցությունը ինձ վրա: Իսկ ինչ վերաբերում է արվեստագետ կոչումին,ես արվեստի երկու տարբեր ճյուղերի (դերասան և օպերային երգիչ ) բարձրագույն դիպլոմներ ունեմ ,բայց ես պիտի իմ աշխատանքով ապացուցեմ , որ ես ապրում եմ հանուն արվեստի, և ես պատասխանատվություն եմ կրում իմ արած աշխատանքի համար :Ես երդվել եմ ապրել հանուն արվեստի բարությամբ և Աստծով: 
Այսօր Հայաստանում շատ դերասաններ խուսափում են սերիալ ասվածից և կարծում, որ դա ինչ որ բան է, որ կապ չունի դերասանության և դերասանի հետ: Շատերն էլ կարծում են, որ իսկական դերասանը թատրոնում է, ի՞նչ համեմատական կանցկացնեք թատրոնի և հեռուստասերիալի միջև:
- Բեմը և արվեստը հայացոլանքն են կյանքի և զգացմունքների, մարդկային հարաբերության մեկնաբանությունը շատ զգույշ և գիտակ աշխատանքի մոտեցմամբ: Դա շենքով կամ ժանրով չի որոշվում, այլ իրենց գործին մասնակիցների վերաբերմունքից:
Արման, ի՞նչ եք կարծում ներկայից հեռուստաեթերները կարելի՞ է համարել ուսուցողական և կարելի՞ դաստիարակել սերունդ ներկայիս հեռուստաեթերներով:
Կան լավ բաներ, ճիշտ է շատ քիչ են, բայց կան:
Ինչպիսի՞ խոչընդոտներ են եղել արվեստի բնագավառում և ովքե՞ր են օգնել դուրս գալ այդ խնդիրներից: Արդյո՞ք Ձեր ծնողներն օգնել են կայանալ որպես այնպիսի մարդ, ինչպիսին որ կաք:
- Խոչընդոտներ շատ-շատ են լինում, երբ անկեղծ և արդար ես մնում ցանկացած գործում: Արվեստագետն ունի իր կայացման դժվարությունները արվեստի առաջ,բայց ինձ դժվար է կոտրելը , քանի որ ես ֆատալիստ եմ և հավատում եմ ճակատագրին, սիրուն և ամենակարևորը ` Աստծուն: 
- Արման, որտեղ կցանկանայիք ապրել ամբողջ կյանքում:
- Այնտեղ, որտեղ իմ արվեստն է :
Կոչ հղեք համայն հայությանը, ի՞նչ կցանկանայիք, որ բոլորն իմանային: 
- Ոչինչ չենք տանի այս կյանքից, բարի եղեք, միմյանց սիրեք, մի դատեք, և ամենակարևորը առաջնորդվեք Աստծով:

զրուցեց Դավիդ Պոլոյանը

Slaq.am
Просмотров: 538 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024