Հետաքրքիր Փաստեր Суббота, 30.03.2024, 06:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Продовольственная вкус

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

[Անիմացիա]
Սեղմիր Клас

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Поиск

Главная » 2013 » Апрель » 26 » Չորս չափահասներ 17-ամյա աղջկան Վանաձորի շոգեբաղնիքներում պոռնկության էին տարել
23:17
Չորս չափահասներ 17-ամյա աղջկան Վանաձորի շոգեբաղնիքներում պոռնկության էին տարել


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է Ագնեսա Հաթամյանի, Աննա Միրզոյանի, Ալեքսան Բաբայանի և Վլադիմիր Պապիկյանի գործը:


Չորս չափահաս մարդիկ մեղադրվում են 17-ամյա անչափահաս աղջկա նկատմամբ կատարած հանցագործությունների համար:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Ագնեսան ու 25-ամյա Աննան անչափահաս Ս.-ին ներգրավել են պոռնկությամբ զբաղվելու ոլորտ: 

Նոր «կադր» ավելացնելով վանաձորյան մարմնավաճառուհիների շարքերի մեջ, Ս.-ին դարձնելով իրենց, այսպես ասած՝ «պրակտիկանտը»՝ Ագնեսան ու Աննան ոլորտին վերաբերող «արժեքավոր» խորհուրդներ են տվել, ապա «տեսական» գիտելիքները գործնականում «ամրապնդելու», աղջկան գործի մեջ ներքաշելու համար 2012 թվականի ապրիլի 12-ից մինչև 19-ը նրան իրենց հետ տարել են Վանաձորի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրենց ծանոթ տղամարդկանց հետ: 

Տասնյոթ տարեկան աղջկա համար Վանաձորի շոգեբաղնիքները դարձել են ինքնատիպ «համալսարան», իսկ Ագնեսան ու Աննան եղել են նրա «հմուտ դասախոսուհիները»:

Արդյունքո՞ւմ: 

Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Ս.-ն, համապատասխան «դասեր քաղելով», շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նորածանոթ տղամարդկանց հետ ու այդ ձևով վաստակել է գումարներ: 

37-ամյա Ալեքսանն ու 31-ամյա Վլադիմիրն էլ իրենց «լուման» են ներդրել անչափահաս Ս.-ին մարմնավաճառության ոլորտ ներքաշելու համար՝ «ներդրված լումայի» դիմաց ամեն անգամ կոնկրետ դրամներ ստանալով: 

Նրանք նույն ժամանակահատվածում իրենց անձնական ավտոմեքենաներով՝ «ՎԱԶ 21012»-ով և «Մերսեդես»-ով, անչափահաս Ս.-ին Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ են տարել, որ նա գումարի դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենա: Մատուցած ծառայությունների դիմաց Ալեքսանն ու Վլադիմիրն ամեն անգամ Ս.-ից վերցրել են 2000-ից մինչև 4000 դրամ: 

Ագնեսային ու Աննային մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասով, իսկ Ալեքսանին ու Վլադիմիրին՝ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է՝ բնակավայրից չբացակայելու մասին:

1in.am
Просмотров: 591 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024