Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 22:18
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Կանացիության ֆենոմենը

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Поиск

Главная » 2013 » Апрель » 18 » Հիշում եմ վերջին միտքս, որ ասացի` վայ խփեց, ու վերջ, էլ ոչինչ չեմ հիշում. «Գեներալի աղջիկը» սերիալի դերասանուհին՝ վրաերթի մասին
18:56
Հիշում եմ վերջին միտքս, որ ասացի` վայ խփեց, ու վերջ, էլ ոչինչ չեմ հիշում. «Գեներալի աղջիկը» սերիալի դերասանուհին՝ վրաերթի մասին
Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներում նկարահանվող 48-ամյա Աննա Գեւորգյանը, ով երեկ վթարի է ենթարկվել, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից եւ արդեն գտնվում է տանը: Այս մասին NEWS.am.STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Աննա Գեւորգյանը:

Նրա ինքնազգացողությունը լավ է, լուրջ վնասվածքներ չի ստացել: Դերասանը տեղեկացրեց, որ մեքենան հարվածել է ոտքին, չի կարողանում քայլել, «պոչուկատազիկային» հատվածը վնասվել է: Ընկնելուց նաեւ գլուխն է վնասվել, մայթեզրին հարվածելու հետեւանքով արյուն է եկել:

Աննա Գեւորգյանը պատմեց, որ երեկոյան տուն էր գնում, նկատեց այդ մեքենան, որն արագ չէր գալիս եւ չէր մտածում, թե կհարվածի իրեն: «Արագ չէր գալիս, ինքը ոնց որ դիտմամբ իմ վրա գար, մի քայլ էր մնում, որ մայթ անցնեի, հիշում եմ վերջին զգացողությունը, որ շրջվեցի մայթի վրա, ասացի` ապուշ է, չի տեսնում` ուր է քշում»,- պատմեց նա:

Նա նշեց, որ ինքը չի անցել հետիոտնի համար նախատեսված անցումով, քանի որ դա ընկնում է «Ալմաստ» գործարանի մոտ, եւ շատ վտանգավոր է:  «Այնտեղ ներքեւից մեքենաները բարձրանում են, անցումի զեբրաները չեն նկատում»,- ասաց նա:

Դերասանուհին չի հիշում մեքենայի մակնիշը, բայց ասաց, որ հին մակնիշի մուգ կաթնագույն մեքենա էր, սպիտակ համարանիշներով տաքսի, այդ խաչմերուկում տեսախցիկ կա, որը ֆիքսած կլինի: «Ավելի քան վստահ եմ, 100 տոկոս համոզված եմ, որ ինքը ապուշի նման դեպի իմ վրա քշեց, ի՞նչ իմանամ` դիտմամբ, թե ուղղակի հիմար էր, չհասկացա ինչ կատարվեց: Որովհետեւ մտքիս մեջ ասացի` չես տեսնում` ուր ես քշում, կարող է ինձ գցես տակը: Հետո հիշում եմ վերջին միտքս, որ ասացի` վայ խփեց, ու վերջ, էլ չկամ ես, չեմ հիշում ոչինչ»,- պատմեց դերասանուհին` շեշտելով, որ թշնամիներ չունի:

Նա նաեւ նշեց, որ իրեն վրաերթի ենթարկող վարորդը թողել է իրեն դեպքի վայրում եւ հեռացել: Դերասանուհուն օգնություն են ցույցաբերել այդ տարածքի մարդիկ: Աննա Գեւորգյանը պատմել է, որ կես ժամ հատակին ընկած է եղել, գիտակցությունը կորցրած, հիվանդանոց տեղափոխվելիս գիտակցությունը եկել է: Նա պատրաստավում է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի ճշտեն ապաքինման ընթացքը, երկար ժամանակ չի պատրաստվում պառկել, «մեկ շաբաթ կապաքինվի, հենց ցավերը հանգստանան, կքայլի, կշարունակի իր գործունեությունը»

Ոստիկանությունից NEWS.am. STYLE-ին հայտնեցին, որ  ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երեւանի Ռուբինյանց փողոցում  վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Նշենք, որ Աննա Գեւորգյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա նկարահանվել է «Արմենիա», «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններով հեռարձակվող մի շարք սերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», վերջին անգամ նկարահանվել է «Գեներալի աղջիկը» սերիալում` Մարինայի դերակատար, այժմ խաղում է «Քույրերը» սերիալում` Ժաննայի դերակատար:

NEWS.am STYLE

Просмотров: 631 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024