Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 13:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Տորթ «Ամառային»

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Поиск

Главная » 2013 » Январь » 14 » Ի՞նչը կարող է ստիպել Ջուսին թմրանյութ օգտագործել
12:40
Ի՞նչը կարող է ստիպել Ջուսին թմրանյութ օգտագործել

Գաղտնիք չէ, որ թմրամոլության հարցն ամբողջ աշխարհում լրջագույն անհանգստություն է առաջացնում: Թմրամոլներին պատժում են, փորձում են բուժել, սակայն միեւնույն է, ամեն տարի նրանց թիվն ավելանում է: Ոմանք այս կերպ փորձում են կյանքի դժվարություններից թաքնվել «անուրջների աշխարհում», ինչ-որ մեկին ադրենալինն է պակասում կյանքում, իսկ ոմանք էլ պարզապես նմանակում են «աստղերին», որոնց հաճախ շատ դժվար է օրինակելի մարդ համարելը: Ամբողջ աշխարհում թմրամոլությունը տարածում է իր մետաստազները, եւ ավաղ Հայաստանը բացառություն չի: NEWS.am STYLE-ը փորձել է ճշտել Հայաստանի հանրահայտ մարդկանց վերաբերմունքը թմրամիջոցների օգտագործման նկատմամբ: Մեր հարցերին պատասխանեց երգչուհի եւ հաղորդավարուհի Ջուսը:

Դո՞ւք երբեւէ օգտագործել եք թմրանյութ:

Երբեք չեմ օգտագործել, չնայած երկու անգամ եղել եմ Նիդերլանդներում, որը հայտնի է որպես թմրանյութի ազատ վաճառքով զբաղվող երկիր:

Իսկ ի՞նչը կարող է ստիպել Ջուսին թմրանյութ օգտագործել:

Ոչինչ չի կարող ստիպել, որ ես օգտագործեմ թմրանյութ:

Ինչո՞ւ եք այդքան վստահ:

Վստահ եմ ասում, որովհետեւ եղել են դեպքեր, երբ առաջարկել են ինձ օգտագործել թմրանյութ, սակայն հրաժարվել եմ: Եթե մեկ անգամ հրաժարվել եմ, ապա հիմա միանշանակ չեմ օգտագործի:

Չեք օգտագործել եւ չեք օգտագործի, որովհետեւ թմրանյութը համարում եք անառողջ երեւույթ, թե՞ Ձեզ չափազանց սթափ վիճակն է դուր գալիս:

Նաեւ, ես նախընտրում եմ լինել սթափ ցանկացած պարագայում, բոլոր դժվարությունների ժամանակ: Մյուս կողմից ես իմ առողջությունը շատ թանկ եմ գնահատում: Ավելին ասեմ, ես անգամ ծխախոտ չեմ ծխում, հետեւաբար թմրանյութ օգտագործելը միանշանակ բացառում եմ: Կարծում եմ թմրանյութը ժամանակավոր հաճույք է, որը հեշտությամբ կարող է բացել մահվան դուռը:

Հետաքրքիր է իմանալ, ընկերություն կանեի՞ք թմրամոլի հետ:

Անձամբ ես թմրամոլներին լավ չեմ վերաբերվում: Եթե նոր սկսվեր մեր շփումը եւ պարզեի, որ մարդը թմրամոլ է, հեռու կմնայի նրանից: Այլ հարց է, երբ ինձ մտերիմ մարդը ժամանակի ընթացքում սկսի օգտագործել թմրանյութ: Այդ դեպքում ոչ միայն կշփվեի հետը, այլ ամեն ինչ կանեի, որպեսզի հեռու մնար այդ չարիքից:

Լինելով հայկական շոու-բիզնեսում, նկատել ե՞ք, այդ ոլորտում թմրամոլներ կան:

Թմրամոլությունը միշտ է եղել, ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան շոու-բիզնեսում: Իհարկե մեր շոու-բիզնեսում որոշ տղաներ կան, ովքեր օգտագործում են թմրանյութ: Էթիկայից ելնելով, նրանց անունները չեմ նշի:

Եթե արտասահմանյան շատ երգիչ-երգչուհիներ թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործում են երկար տեւողությամբ համերգներ ներկայացնելու նպատակով, ապա մեր երգիչների մոտ թմրանյութից կախվածությունը ի՞նչով է բացատրվում:

Բարդ հարց է: Երեւի թե նրանով, որ այդ մարդիկ ինչ-որ տեղ ուզում են ինքնահաստատվել: Եթե անկեղծ, նրանց թույլ մարդ եմ համարում:

Շատ տաղանդավոր նկարիչներ եւս իրենց աշխարահռչակ կտավները ստեղծել են թմրանյութի ազդեցության տակ: Այս դեպքում նկարիչը պարտական է բնությանը թե՞ կողմնակի միջամտություններին տաղանդի վերհանման համար:

Կարծում եմ արվեստագետը, անկախ նրանից նկարիչ է, քանդակագործ, երգիչ կամ դերասան, պետք է ի վերուստ ունենա այդ տաղանդը: Կողմնակի միջամտություններին լավ արվեստագետը չի դիմի: Դա արդար չէ ինքդ քո եւ հետո հանդիսատեսի նկատմամբ, ի վերջո եթե դու արվետագետ ես, ապա բավարար միջոցներ կլինեն ցուցադրելու սեփական ունակություններդ առանց որեւէ քիմիական միջամտությունների:

Վերջերս Լեդի Գագան իր համերգներից մեկի ժամանակ բեմում, հենց հանդիսատեսի աչքի առաջ ծխեց մարիհուանա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետեւ ինքն այն երգչուհիներից է, ում հետեւում են միլիոնավոր դեռահասներ ու երիտասարդներ, ովքեր ցանկանում են նմանակել իրենց կուռքին: Ըստ իս՝ իր վարքով նա վատ օրինակ է ծառայում: 

Մեզ մոտ չկան լեդի գագաներ, ովքեր բեմում թմրանյութ են օգտագործում, սակայն մեր երիտասարդների մոտ եւս վերջին տարիներին նկատելի է թմրանյութից կախվածություն: Ըստ ձեզ այս երեւույթը համընդհանուր տենդենց է գերժամանակակից երեւալու համար, թե՞ հայ երիտասարդների հոգսերն են ավելացել, ու ուզում են թմրանյութի միջոցով ինչ-որ բան ապացուցել:

Ես կարծում եմ մեր երիտասարդները պարզապես հաճույքից կախվածություն ունեն, միայն դա է պատճառը, որ թմրանյութ են օգտագործում, այլ տարբերակ չեմ գտնում բացատրելու մեր երիտասարդների պահվածքը:

Անցյալ տարեվերջին Վրաստանը, որը հայտնի է, որպես թմրամոլների առատությամբ երկիր, մի նախագիծ էր մշակել թմրամոլության դեմ պայքարելու համար: Նկարահանել էին հոլովակ, որտեղ ներկայացվում էր թմրամոլի խղճուկ վիճակը: Տեսանյութը տարածել էին տեղական բոլոր լրատվամիջոցներով: Ըստ նախագծի հեղինակների, սա աշխատող տարբերակ է, որը հոգեբանական ճնշում կարող է գործել թմրամոլի վրա: Ըստ ձեզ՝ Հայաստանում ի՞նչ միջոցներ կարելի է օգտագործել երիտասարդներին կախվածությունից հեռու պահելու համար:

Ինձ թվում է պետք է այս խնդիրը անընդհատ բարձրաձայնվի, որպեսզի հասարակությունը գիտակցի այս խնդրի լրջությունը: Իսկ հասարակության այն հատվածը, ով օգտագործում է թմրանյութ, պետք է ինքնակամ ցանկանա բուժվել կախվածությունից:

Ամփոփելով մեր զրույցը, ի՞նչ կմաղթեք ընթերցողներին:

Որպես ամփոփում իմ կողմից կցանկանամ ավելացնել, որ երջանիկ են ազատ մարդիկ, ովքեր կախվածություն չունեն ոչնչից: Ապրեք ազատ:
Просмотров: 493 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024