Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 23.04.2024, 21:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Любовь: i love you

Քոչարի ֆլեշմոբ

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Կուսության “քաղցր” պտուղը

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Թեթև ապրելու 10 գրավական

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

ՀԱՄԲՈՒՅՐ

Поиск

Главная » 2013 » Հունիս » 9 » Ինդիրան իր բնակարանը հատկացրել է ազգականին՝ պոռնկությամբ զբաղվելու համար, և հաճախորդներ ապահովել
21:19
Ինդիրան իր բնակարանը հատկացրել է ազգականին՝ պոռնկությամբ զբաղվելու համար, և հաճախորդներ ապահովել

Իմանալով, որ ազգականը պոռնկությամբ է զբաղվում` որոշել է այն ծառայեցնել իր շահին և հնագույն արհեստն իր համար վերածել բիզնեսի: Խոսքը Վրաստանի Մառնեուլի շրջանում. ծնված, Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի բնակիչ, ամուսնալուծված, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝  08.02.2013թ. արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված Ինդիրա Միսկարյանի մասին է:

 Ինչպես պարզվել է նախաքննությամբ, Ինդիրա Միսկարյանը և գործով վկա Սոնյան հանդիսացել են ազգականներ: Վերջինս զբաղվել է պոռնկությամբ` որոշակի գումարի դիմաց պարբերաբար սեռական հարաբերություններ  ունեցել պատահական անձանց հետ: Այդ մասին իմանալով` Ինդիրա Միսկարյանը որոշել է նպաստել նրա գործունեությանը և բնակարան տրամադրել, ապահովել  հաճախորդներով ու դրա դիմաց ստացել որոշակի գումարային օգուտ:

 Ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակը և բնակարան հատկացրել այլ մարմնավաճառների ևս: Քննությամբ պարզվել է նաև, որ Ինդիրա Միսկարյանը 2010-2012թթ. մարմնավաճառների` պոռնկությամբ զբաղվելու համար հատկացրել է հանրակացարանում գտնվող իր բնակարանը: Որոշ դեպքերում նրանց ապահովել է նաև հաճախորդներով, տեղափոխել տարբեր հյուրանոցային համալիրներ, ինչի դիմաց յուրաքանչյուր անգամ պոռնկությամբ զբաղվողներից, իսկ երբեմն նաև հաճախորդներից, որպես միջնորդավճար, ստացել է 1000-5000-ական դրամ: 

 Ի.Միսկարյանի հիշյալ արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Մինչև դատաքննության սկսվելը՝ դատական նիստի նախապատրաստական մասում, ամբաստանյալ Ի.Միսկարյանը արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդություն է ներկայացրել` դրանում նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և անկեղծորեն զղջում է կատարված արարքի համար, գիտակցում է իր կողմից ներկայացվող միջնորդության բնույթը և հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր՝ իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: 

 Ի.Միսկարյանը, նախագահող դատավորի հարցերին պատասխանելով, նույնպես հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ, զղջում է կատարվածի համար, պնդում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, այն ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդություն ներկայացնելը՝ խորհրդակցել է իր պաշտպանի հետ:

 Դատարանը, համոզվելով, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ, 3752-րդ և 3753-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, դատական նիստին արձանագրային որոշում է կայացվել՝ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ինդիրա Միսկարյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված համարելով՝ դատարանը Ինդիրա Միսկարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նշանակել պատիժ ազատազրկման ձևով` 3 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

 «Փաստինֆո»

Категория: 18+ | Просмотров: 625 | Добавил: Stepan | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024