Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 20:11
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

[Անիմացիա]
группа-пении кошек

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Հաճելին` օգտակարի հետ

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Поиск

Главная » 2013 » Март » 27 » Ջրվեժում նորածնի հայտնաբերման առթիվ հարուցված քրգործը կասեցվել է, Ւ՞նչ է սպասվում մանկիկին
18:08
Ջրվեժում նորածնի հայտնաբերման առթիվ հարուցված քրգործը կասեցվել է, Ւ՞նչ է սպասվում մանկիկին
Ջրվեժում նորածնի հայտնաբերման առթիվ հարուցված քրգործը կասեցվել է, Ւ՞նչ է սպասվում մանկիկինՋրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ նորածին Մարիամիկին թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, մինչեւ ի հայտ կգան նոր հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ընտանեկան օրենսգրքի» համաձայն` երեխայի հայտնաբերումից երեք ամիս անց, «Մանկան տուն» կենտրոնը դիմել է Ոստիկանությանը` փորձելով ճշտել երեխայի կարգավիճակը: Եթե երեխայի մայրը այդ ժամանակահատվածում չի հայտնաբերվում, ապա նա կարող է հաշվառվել եւ ենթակա է որդեգրման:

Կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից ստացել են իրենց գրության պատասխանը, ըստ այդմ` Մարիամիկը կարող է հաշվառվել եւ ենթակա է որդեգրման: Բայց եթե հանկարծ երեխայի մայրը հայտնաբերվի  եւ ցանկություն հայտնի վերցնել մանկիկին, ապա առաջնահերթությունը կտրվի նրան:

Լիանա Կարապետյանը նշեց, որ շատերն են զանգում եւ հետաքրքրվում, թե կարող են որդեգրել Մարիամիկին: Որդեգրել ցանկացողները կարող են դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, հաշվառվել, իսկ որդեգրման հարցը կորոշի դատարանը: Մինչ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելը, երեխան կմնա «Մանկան տուն» կենտրոնում:

Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց, որ երեխայի առողջական վիճակը համեմատաբար նորմալ է: Նա վերջերս գրիպ էր տարել, այժմ ապաքինվում է, մանկիկը ունի նաեւ դիաթեզ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին:  Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ:  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում: Այս արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: 


Լուրեր Հայաստանից - NEWS.am
Просмотров: 597 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024